Եվրոպայի հայերի միությունը փոխում է ռազմա-վարությունը և կենտրոնանում Հայաստանում ներդրումներ ներգրավելու գործի վրա։ Միության նախագահ և գործարար Արթուր Հովհանիսյանն ընգծում է՝ առաջիկա հինգ տարիներին ավելի կընդլայնեն համագոր-ծակցային ծրագրերը եվրոպայի հայկական համայնքների և Հայաստանի հետ։

«Պետք է ավելի շատ բիզնեսը զարգացնենք, օգնենք բիզնեսին, օգնենք, որպեսզի Հայաստանում բացվեն աշխատատեղերԼ Շեշտադրումը կլինի այդ ոլորտների վրա», – ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Հունիսի 10-ից 25-ը Եվրոպայի հայերի միության պատվիրակությունը կայցելի Հայաստան և Արցախ։ Տեղում քննարկելու են բիզնես ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

«Կաշխատենք մի քանի կազմակերպությունների, կառույցների հետ, որպեսզի կարողանանք ներդրում կատարել հայրենիքում՝ ստեղծելով աշխատատեղեր, մարդկանց հնարավորություն տալ աշխատել և իրենք իրենց գումարը վաստակեն ավելի շատ» , – ասաց ԵՄՀ փոխնախագահ Արտակ Սերգոյանը։

«Տարվա վերջ կընտրվեն 5-10 ծրագրեր, որոնք ավելի լուրջ ծրագրեր կլինեն և կաջակցենք ֆինանսապես, նաև մարդկային ռեսուրսով, որպեսզի այդ ծրագրերը շունչ առնեն», – նշեց ԵՄՀ նախագահը։

Եվրոպայի հայերի միությունը դատապարտում է Ֆրանսիայում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այցի ժամանակ տեղի ունեցած ցույցերը։ Այդ քայլը նրանք որակում են տգեղ երևույթ, շեշտում՝ օտար երկրում չպետք է նման վերաբերմունք ցույց տալ երկիր ներկայացնող պաշտոնյայի նկատմամբ։

«Սփյուռքում դա ընդունված չէ։ Պետք չէ շատ խառնվել Հայաստանի քաղաքական մթնոլորտին։ Սփյուռքը պետք է միշտ ունենա իր ծանր տեղը, հավասարակշռող կողմ պետք է լինի Հայաստանի կուսակցություննների, իշխանության և սփյուռքի միջև», – ընգծեց Արթուր Հովհաննիսյանը։

«Անկախ երկրում լարված քաղաքական վիճակից, անկախ երկրի ղեկավարի ստատուսից, թե ով կլինի երկրի ղեկավարը, մենք իրավունք չունենք դրսում ցույց տալ մեր ընտանեկան խնդիրները։ Պետք չէ քարկոծել։ Եթե ունենք մի խնդիր, եթե զբաղվում ենք քաղաքակա-նությամբ կամ ինչ-որ ակտիվ հասարակական գործունեու-թյամբ, թող գնան Հայաստան։ Հայաստանում կարող ես քո կարծիքը բաց արտահայատել, քո մտքերը արտահայտել։ Ես դա համարում եմ «փնթիու-թյուն»», – նշեց Արտակ Սերգոյանը։

Սփյուռքում հիմա սպասողական վի-ճակ է։ Հայաստանի և սփյուռքի կա-ռույցների միջև հետագա գործակ-ցությունը ավելի պարզ կդառնա ընտրություններից հետո։ Մինչև այդ, ընգծում են, պետք է ամուր պահել Հայաստան-Արցախ-սփյուռք կապը։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *