Հայաստանի Եվրոպականկուսակցութեան նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնաուրյանցը իր ֆեսբուքեան էջում գրում է.

Ահա երկու քարտեզ՝ նախատեսված մեծ Հայաստանի և թուրքիայի համար։
Առաջինը հաստատվել է 1920թ-ին Սևրի պայմանագրով Անգլիայի ջանքերով և հովանավորությամբ, իսկ երկրորդը՝ 1942թ-ին, Անգլիայի թշնամի նացիստական Գերմանիայի կողմից Գերտրուդա օպերացիայով։

Հասկանու՞մ եք, որ Եվրոպայի երկու արյան թշնամի հզոր պետությունների համար թուրանի ձևավորումը խոշոր վտանգ է և երկուսն էլ որպես նրան դիմակայելու միջոց են տեսել Մեծ Հայաստանի ձևավորումը նույն տեղում, նույն չափով։
Եվ ի հակառակ այս եվրոպայան պլանների՝ երկու անգամն էլ թուրքիային մասնատումից փրկել է ռուսաստանըգ առաջին անգամը լենին-քեմալ բարեկամության պայմանագրով և Հայաստանի առաջին հանրապետության համատեղ ոչնչացմամբ, երկրորդ անգամ Կովկասում զարմանահրաշ սրընթաց առաջխաղացումով։

Մտածեք, թե ինչու երկու արյան թշնամի եվրոպական երկրներ իրարից անկախ, 20 տարի տարբերությամբ նույն պլանն են մշակել Հայաստանի ու թուրքիայի համար և նույն պատճառով։

Հ.գ. – Իսկ ի՞նչ էր անում այդ ընթացքում հարգարժան փրկիչ ռուսաստանը։ Ճիշտ է, իրանաաղվանական ցեղերից թուրքական ադրբեջան էր ստեղծում, փրկում էր թուրքիային մասնատումից, հայկական հողերը բաժանում էր իր ստեղծած երկու թուրքական պետություններին, Իրանում թուրքական հեղափոխություն էր կազմակերպում և միավորվում թուրքական աշխարհի հետ։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *