Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են մեր հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր: Խորհրդակցության ավարտին ընդունվել է հետևյալ հայտարարությունը.

«Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ…»։
Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարգ

Հետաքրքրական է իմանալ, թէ արդեօք մեր Եկեղեցւոյ ու հոգեւոր կեանքի առջեւ ծառացած մարտահրաւերները՝ «խորը մտահոգություն» չե՞ն յառաջացնում Գարեգնի ու նրա մանկլաւիկ եպիսկոպոսների մօտ։
Մայր Աթոռում «ծառայութեան» լծուած միասեռականների ներկայութիւնը, արդեօ՞ք «խորը մտահոգություն» չե՞ն յառաջացնում Գարեգինի ու նրա մանկլաւիկ եպիսկոպոսների մօտ։

Մայր Աթոռում «ծառայութեան» լծուած անկարգ «եկեղեցականների» ներկայութիւնը արդեօ՞ք «խորը մտահոգություն» չե՞ն յառաջացնում Գարեգինի ու նրա մանկլաւիկ եպիսկոպոսների մօտ։

Գարեգին Բ., Մայր Աթոռում «ծառայութեան» լծուածները եկեղեցական ե՞ն, թէ՞ պաշտօնեայ, որոնց աշախատանքային ժամկէտի աւարտին, ՄԵՐՍԵՏԵՍ մակնիշի ավտոներով գնում են իրանց առանձնատուները ու քաղաքացիական հագուստներով ման են գալիս։

Դու՛, Գարեգին Բ., ոնց ես հանդուրժում, երբ քո եպիսկոպոսներն ու քահանաները (Արշակ դիւապետդ ու իր տէր տէր աղբ-երը) քաղաքացիական զգեստներով հարսանեկան եւ այլ բնոյթի խրախճանքներին ներկայ են գտնվում, միթէ սրանք քեզ մօտ «խորը մտահոգություն» չե՞ն յառաջացնում։

Միթէ քո եկեղեցականների մասնակցությունը ՀՀ խորհրդարանական արտակարգ ընտրությունների քարոզարշաւին, «խորը մտահոգություն» չե՞ն յառաջացնում քո մօտ։

Հասկացանք, արեւի նման հստակ է, ուզում ես քո նմաններին վերադարձը քաղաքական ասպարեզ, տակից աշխատէ, սակայն ոչ էսքան բացայայտօրէն։ Come on man, պիտի ասէին ամերիկացիք։

Ի սկզբանէ, Հայ ժողովրդի Սրբութիւն Սրբոցից ծագող լոյսի շողերը հասել է էնտեղ ուր Հայ հաւատացեալ է գտնվում։ Իսկ աշխարհով մէկ ցիր ու ցան եղած հայութեան համար, Մայր Աթոռը եղել է ու մնալու է հաւատքի սրբազան կեդրոն, սակայն առանց քո ներկայութեան։
Հայ Ազգի ու Հայ Եկեղեցւոյ զաւակ՝
ԱՆԹՕ ՍԱՀԱԿ

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *