«Ազգային օդանաւային փոխադրող կործանողը խօսում է ազգային փոխադրող ունենալու անհրաժեշտութեան մասին: Բաց երկնքի յայտարարական փաստաթղթի ստեղծման 400 հազար ԱՄՆ տոլարի մսխման հեղինակը, խօսում է դրա վնասի մասին: Ռոպերթ Քոչարեանը շարքային ստախօս է»,- «Առաջին լրատուական»-ի հետ զրոյցի ընթացքին ըսաւ քաղաքացիական օդանաւային երթեւեկութեան կոմիտէի նախկին ղեկավար՝ Շահէն Պետրոսեան՝ անդրադառնալով Ռոպերթ Քոչարեանի վերջին յայտարարութեան։

Իսկ Քոչարեան օրերս Ապարանի մէջ ընտրողներու հետ հանդիպման ժամանակ յայտարարած էր, որ Հայաստանը պէտք է ազգային օդանաւային ընկերութիւն ունենայ: «Պատերազմի ժամանակ բոլորը հասկացան, որ դա մեծ խնդիր է: Իմ նախագահութեան ժամանակ ազգային փոխադրողն իրականացնում էր չուերթներ միայն Եւրոպայում 7 ուղղութիւններով»,- ըսած է Քոչարեան:

Շահէն Պետրոսեան պատմեց, որ երբ Քոչարեան վարչապետ էր, զինք հրաւիրած է իր աշխատասենեակ եւ պահանջած, որ ինքը «Արաքս» օդա-նաւային ընկերութեան 50 տոկոսը տայ իրեն։ «Ես իրեն պատասխանեցի՝ վարչա-պետ մարդ ես, կարող ես մտնել պե-տական ցուցակամատեան եւ նայել, թէ ովքեր են «Արաքս»-ի հիմնադիր-ները, տնօրէնը ով է, տեղա-կալները ովքեր են։ Ես ընդամէնը քաղաքա-ցիական օդանաւային երթեւեկու-թեան վարչութեան պետն եմ : Քոչարեանը հրաւիրել էր իր աշխատասեն-եակ ու ասում էր, որ «Արաքս»-ի 50 տոկոսը պէտք է տամ իրեն։ Էդ խելքով էլ իրենք վարչապետ էին աշխատում, 50/50 ամէն ինչի մէջ բաժին մտնելով էլ աշխատում էին։ Այդպէս եղաւ «Արմենթելի» , «Արմենիա» հիւրանոցի, հանքաարդիւնաբերութեան դէպքում։ Քոչարեանը կամաց-կամաց ամէն ինչ քանդեց երկրում, հիմա յանկարծ ասում է, թէ պէտք է վերականգնել»,-ըսաւ Պետրոսեան: «Ան վերացրեց «Արաքս» օդանաւային ընկերութիւնը, իսկ «Հայկական օդանաւային ուղիները» հասցրեց սնանկացման շեմին։ Այն դէպքում, երբ ես 1996 թուականին դուրս եկայ հայկական օդանաւային ուղիներից, 10 միլիոն տոլար պետական գումար էի թողել, որը մաքուր շահոյթ էր եւ դրանով պէտք է Պոյինկ ձեռք բերէինք։ Իսկ Քոչարեանը 10 միլիոն տոլարը մսխեց, առհասարակ թաթը դրեց օդանաւակայանի, առհասարակ օդանաւային երթեւեկութեան վրայ, քանի որ ամենամեծ ֆինանսական հոսքեր այնտեղ էին այդ ժամանակ»,-ընգծեց Պետրոսեան։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *