ԳՐԵՑ՝ ԱՍՅԱ ԱՍԱՏՐՅԱՆ
Լրագրող, հրապարակախոս, բանաստեղծուհի


Ռոբերտ Քոչարյանը խոսում է ճանապարհա-շինության մասին, որը հանձնարարված է եղել Բեզոյան Էդուարդին, որը եղել է ԼԻՆՍԻ հիմնադրամի տնօրենը, եւ այլ տնօրինել էի Քըրք Քըրքորյանը:

Պարզվել էր, որ Բեզոյանը այն մսխել է, որ նրա բնակարանում եղել է կողոպուտ եւ այնտեղից գողացվել են ահռելի մեծ գումարներ, ոսկեղեն եւ միլիոնավոր դոլլարների գողոն:

Հարց. Որտե՞ղից նրան այդքանը, որի պատճառով հիմնադրամը դադարեցրեց աշխատանքը: Պատկերացրեք, Քոչարյանը այդ ամենից ինչեր է ստացել, Բեզոյանը այդ կոռուպցիոն բուրգի մի օղակն է միայն: Այնպես որ Ռոբերտը ոչ թե ճանապարհ էր սարքել, այլ լափել էր:

Քըրք Քըրքորյանի նամակը Ռոբերտ Քոչարյանին: - Միջազգային Լուրեր


Հայտնի է նաեւ այն փաստաթուղթը, թե ինչպես է Ռոբը փորձել հանձնել Մեղրին: Կամ ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոսյանը հետեւողական վրեժ լուժում. – որովհետեւ նրան Ղարաբաղի կլանը ոչնչացնում էր: Եւ այսօրվա «նախկին զորավոր նախագահները» մատը մատին չտվեցին Լեւոն Հայրապետյանի կործանման համար, ավելին՝ այդ սուրբ մարդու գլխին նրանք սարքեցին ամենը:

Այսօր նախկին կլանին աջակցում է Մասիսի քաղաքապետը՝ իր անձնակազմով, որպեսզի կատարեն իրենց «սեւ գործը»՝ կեղծ ընտրությունները: Նրա թվին է պատկանում Արմավիրի նախկին քաղաքապետ «Պատիվ Ունեմ» կուսակցությունից Ռուբեն Խլղաթյանը, ով 9մլն դրամ կաշառք տալու պահին նույնպես բռնվել է: Եւ կարծես դեռ Արմավիրում հեղափոխությունը մուտք չի գործել: Ակտիվ է նախկին կլանին ետ բերելու համար Ախուրյանի շրջանի համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, Տաշիրի Արմենակ Սոլոյանը, ով նաեւ այդտեղ դեղատուն ունի: Կեղծ խաղեր է տալիս Էջմիածնի քաղաքապետ Դիանան: Ձերբակալվել է ԲՀԿ-ի պատգամավորության թեկնածու Արամայիս Ապրեյանը, Սիսիանից՝ համայնքապետ Արթուր Լավրենտի Սարգսյանը: Անդրադառնամ Շիրակի Թեմի առաջնորդ Գարեգին չկաթողիկոսի գրպանի թաշկինակ Միքայել Աջապահյանին, որի առաքելությունն է դարձել ցույցերի քանակին անդրադառնալը: Վստահ՝ կաթողիկոսի պատվերն են կատարում նրա նման շատերը: Ինչո՞վ են զբաղված եկեղեցականները երկրի այս օրհասական պահին:

Գյումրեցիներ, ինչո՞ւ նրան դուրս չեք շպրտում եկեղեցուց, կամ Գյումրիի քաղաքապետ, Սամվել Բալասանյան, մի՞թե քեզ համար աչքի տոնակատարություն է, ինչո՞ւ չոչինչ չես տեսնում, ո՞րն է քո անելիքը, Աջապահյանի հետ ուտել-խմե՞լը; Այսօր, հարգելի քաղաքապետ, ո՞րն է քո կոչումը եւ դերը երկրի կերտման հարցում:

Հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
գնա հունիսի 20-ին ընտրության, ճանապարհին թարմացրու հիշողությունդ՝ սպանություններ, թալան, երկրի ստրատեգիական նշանակության կառույցների վաճառք, բանտարկություններ, վախ, սարսափ…

ՀԻՇԻՐ անպայման իշխանության ձգտող «կարիճ-ռոբ» մականունով ոխակալին, ազգի դավաճանին, որ այն ուզում է վերածել ճահճի, որի կառավարման ժամանակ արտագաղթ էր, սպանություններ, պատմության մեջ գրված ողբերգական ամսաթվեր:

Հիշեք, որ նրանց նպատակն է ձեզանից թալանածը՝ պահպանել: Հիշեք, որ Ռոբը այդ երկիրը աճուրդի կհանի: Նա մոռանում է, որ 44-օրյա պատերազմի պատասխանատուն ինքն է եւ Սերժը: Մաքրիր այդ Ղարաբաղի կլանը. Հիշիր, որ այդ դավաճանների նողկալի վարմունքը մեր պատմության խարանը մնաց, որոնց գործիքներն են այսօր Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամը եւ նախկին օլիգարխները: Այո՛, նրանք նախկին են:

Քո ճիշտ որոշմամբ դու կոչնչացնես բոլոր թափթփուկ ուժերին, ազգադավերին: Նրանք ստեղծեցին մեր այսօրվա ամենամեծ ցավը՝ Եռաբլուրը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *