Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին և ձայն տվեցին մեզ (19500) և նաև այն համակիրներին, որոնք սովորական իրադրության պայմաններում պատրաստ էին քվեարկել մեր օգտին, սակայն վախենալով ռևանշիզմի ուժերի հակագրոհից և պետակնության հանդեպ հանդեպ վտանգից, քվեարկեցին վարչապետի կուսակցության օգտին:

Շնորհակալությունս եմ հայտնում Ձավախքի իմ հայրենկիցներին և վրացահայության ստվար զանգվածին:

Շնորհակալություն նաև արցախահայությանը, որը, չանսալով ղարաբաղյան կլանի ջանքերին, մնաց Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինքի և պետականության հետ:

Շնորհակալություն նաև սփյուռքի հոծ զանգվածներին, որոնք պաշտպանեցին Դաշիքին և նրա դիրքորոշումները և որոնք հայտնել են պատրաստակամություն հետագայում օժանդկելու ՔԺԿ-ին:


Ի մասնավորի.

հեղափոխության ծնունդ Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցությունը/ՔԺԿ/ պատվով անցավ նախընտրական, ընտրական փորձության շրջանը և շարունակում է իր կենսագործունեությունը քանակական և որակական նոր ցուցանիշներով և հավակնում է դառնալ առաջիկայում, որպես աջ կենտրոնի կառույց, երկրի արդիականացման լոկոմոտիվը:

ՔԺԿ նախագահ՚ Լևոն Շիրինյան:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *