Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին և ձայն տվեցին մեզ (19500) և նաև այն համակիրներին, որոնք սովորական իրադրության պայմաններում պատրաստ էին քվեարկել մեր օգտին, սակայն վախենալով ռևանշիզմի ուժերի հակագրոհից և պետակնության հանդեպ հանդեպ  վտանգից, քվեարկեցին վարչապետի կուսակցության օգտին: 
 
Շնորհակալությունս եմ հայտնում Ձավախքի իմ հայրենկիցներին և վրացահայության ստվար զանգվածին:
 Շնորհակալություն նաև արցախահայությանը, որը, չանսալով ղարաբաղյան կլանի ջանքերին, մնաց Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինքի և պետականության հետ: 
 
Շնորհակալություն նաև սփյուռքի հոծ զանգվածներին, որոնք պաշտպանեցին Դաշիքին և նրա դիրքորոշումները և որոնք հայտնել են պատրաստակամություն հետագայում օժանդկելու ՔԺԿ-ին: 
Ի մասնավորի.
  
հեղափոխության ծնունդ Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցությունը/ՔԺԿ/  պատվով անցավ նախընտրական, ընտրական փորձության շրջանը  և շարունակում է իր կենսագործունեությունը քանակական և որակական նոր ցուցանիշներով և հավակնում է դառնալ առաջիկայում, որպես աջ կենտրոնի կառույց, երկրի արդիականացման լոկոմոտիվը: 
 ՔԺԿ նախագահ՚ Լևոն Շիրինյան:
                    