Գողապետության կազմաքանդումը Հայաս-տանի գերշխան պետության ու ՀԱՅ ժողովրդի հարատևության նախապայմանն է, հայ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ թռիչքի նախադրյալը:
Ուստի, որպեսզի ապրի Հայաստանը, պետք է մեռնի ՄԱՖԻԱՆ, խստագույնս պատժվեն մաֆիոզներն ու հայրենադավերը:
Օրենքը բխում է իավունքից, իսկ իրավունքի առաջ հավասար են ԲՈԼՈՐԸ:
Որևէ մաֆիոզ չի կարող ինչ-ինչ ծառայությունների դիմաց ակնկալել արտոնություն օրենքի առաջ: Օրենքը ավելի խիստ կարող է լինել «ծառայություններ» ուեցողների, զավեշտի ժանրով «էլիտա» դարձածների հանդեպ, բայց ոչ երբեք չարքաշ կյանքի դատապարտվածների նկատմամբ:
Այլ կերպ դատել,նշանակում է ոճիր գործել:
Գողապետությունը կաստայական հասարակություն է իր նեխած բարքերով, տգետ ու չզարգացած ֆեոդալ-բդեշխներով, զզվանք առաջացնող շերտերով և անշուշտ, կաստայական «արդարադատությամբ»: Խավարամիտների մի կատարյալ հավաքածու: Ուստի նողկալի է ու մերժելի:
Կարևորագույն խնդիրը քաղաքականության ոլորտը մոլախոտից ու ռաբիսից ազատագրելն է.
ճահիճը չորացնելով` տորֆը վառել:
Լ. Շ
