Ալիս Սողոմոնյանը իր էջում գրում է. ԲՈՒՄԵՐԱՆԳ ՀԱՆՑԱԳՈՐԾ ռՈԲԻԿ քՈՉԱՐՅԱՆԻՆ։ Հենց էսօր՝ ՀՀ-ի Սահմանադրության ընդունման օրն եմ քեզ գրում, ոճրագործ ռոբիկ քոչարյան: Քեզ Պետք է հիշեցնեմ, որ դու ես եղել ՀՀ-ի Սահանադրության 1-ին խախտողը, երբ կեղծված տեղեկանքով՝ իբր Հայաստանում 10 տարի ապրել ես, մասնակցեցիր նախագահի ընտություններին (ըստ 2005թվականի նոյեմբերի քսանյոթի հանրաքվեով արված փոփոխությունների, հոդված 50–ի մեջ ամրա-գրված է. «Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել… վերջին 10 տարվա ընթացքում Հանրապետությունում մշտապես բնակվողը»):
Սակայն չէ՞ որ քեզ, ստախոս քոչար-յան ռոբիկ, ոչ բարով ՀՀ էին բերել 1997-ին, այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՀ-ում ապրա-ծդ մեկ տարին եղավ տաս տարի: Քո կատարած այս կեղծիքը ձնագնդիի պես գլորվեց քո և քեզ հանցակից սեռժիկ սարգսյանի բոլոր կեղծված ընտրություններին: Եւ ահա եկել է մի պահ, երբ ղարաբաղյան մաֆիոզ կլանի հենց երկու սրբապիղծդ էլ պապանձված եք, որ ՀՀ աշխարհի մեջ երկրորդ անգամ կեղծիքը չի հաղթում, ու արդար ընտրություններում հայ ժողովուրդը մերժեց իր ատելի մարդուկին՝ հանձին քեզ, այ թալանչի ռոբիկ: Դու հասկացա՞ր, գող ու ավազակ ռոբիկ, թե հայ ժողովուրդը ինչո՞ւ մերժեց քեզ:
Այն բոլոր հանցանքները, թալանն ու սպանությունները, որ դու արել էիր քո ոչ բարով կառավարման 10 տարիների օրոք, իրենց գագաթնակետն ունեցան Արցախյան վերջին պատերազմում քո լկտի դավաճանությամբ: Դու դավաճանեցիր Արցախի Հանրապետությանը, դավաճանեցիր Հայաստանին: Քո ղեկավարած ղարաբաղյան մաֆիոզ կլանի միջոցով դու դավաճանեցիր հայրենասեր հայ զինվորին:
Բազմաթիվ խայտառակ փաստերից միմիայն մեկ օրինակ բերեմ: Սամվել Բաբայանի մշակած օպերացիան, որն իրականացնելուց թշնամու առաջ փակվում էր դեպի Շուշի տանող ճանապարհը, չկատարվեց քո սրիկայական դավաճան քայլերի հետևանքով՝ բուկլետ բաժանող օնիկ գասպարյանն ու զինվորի հացը գողացող մովսես հակոբյանը հենց քո՛ իսկ կարգադրությամբ վիժեցրին այդ օպերացիան: Երբ դրա քննությունը սկսվի, այդ պահի տեսագրությունը որպես ապացույց ցույց տալով, ամոթից գետի՞նն ես մտնելու (թեպետ քեզ ի՞նչ ամոթ, այ բենամուս), թե՞ նորից ամբարտավան տոնով պետք է ասես՝ Նիկոլը վաճառեց Շուշին: Գետինը մտնե՛ս, երիցս հանցագործ ռոբիկ: Ափսոս, քոչօղլի ռոբիկ, որ դու մարդկային սովորական զգացողությունից պարզապես զուրկ ես, թե չէ քո երազին պետք է գային և քեզ նզովեին 1000-ավոր անմեղ նահատակ զինվորների հոգիները: Հավանաբար թե կգա նաև այն պահը, երբ 44-օրյա պատերազմի իրադար-ձությունները քննող պետական հանձնաժողովը, ռազմական ոստիկանությունը և դատախազությունը կսկսեն իրենց անաչառ աշխատանքները՝ հենց այդ խնդրահարույց դեպքերի հետ կապված, ու հայրենիքի բոլոր դավաճանները, քո՛ առաջնորդությամբ, սրիկա, կկանգնեն ռազմական տրիբունալի առջև: Զգուշացի՛ր սրանից, ՀՀ-ում մաֆիոզ ռեժիմդ վերա-կանգնելու փորձ կատարող մարդա-սպան ռոբիկ քոչօղլի:
Ընտրություններում քեզ մերժելը շառաչյուն ապտակ էր հայ ազգի դեմ արված բազմաթիվ հանցագործությունների հեղինակիդ: Այդ մի քանի տոկոսը, որ դու ստացել ես, հայ ժողովրդից գողացած քո փողերը վերցրածների ու քո նախկին ստրուկների ձայներն են միայն, այ ողորմելի: Դու պետք է պարտություն տանեիր, ասենք, Գյումրիում, ու դա բնական էր, քանի որ դու աղետից տուժած գյումրեցուն ուղիղ տաս տարի անընդմեջ ստել ես՝ «Աղետի գոտին՝ զարգացման գոտի» կեղծ կարգախոսով: Սակայն որ դու Սյունիքո՞ւմ էլ պիտի պարտվեիր, այ սա արդեն հետաքրքիր է: Փորձում էիր Սյունիքը քո բաստիլը սարքել, զգացի՞ր, քոչօղլի, որ դու այնտեղ էլ օտար ես, ոնց օտար ես ամբողջ ՀՀ-ում: Քո լակոտները նախ-ընտրական օրերին քո նախընտրական շտաբներում ճոխ սեղաններ էին պատվիրում, թանկարժեք նվերներ էին բաժանում, պաշտոններ էին խոստանում՝ հավաստիացնելով, թե շուտով պապան է լինելու պետության ղեկավարը: Կերա՞ր քո ու լակոտներիդ եփած շիլան, որը բողազիդ դեմ առավ, և սկսեցիր վերջին մուրացիկի պես բաժանածդ փողերը հետ ուզել: Չեն տա, դու էլ շատ մի վշտացիր, քանզի գողացված փողը ջրի հետ եկել է, ջրի հետ էլ գնալու է: Էդ գումարը հարամ է, ռոբիկ, ոնց դու ես հարամ մեր այս պետությունում: Այժմ հասկացա՞ր, տականք, որ ժողովրդի կամքի առջև դու ընդամենը զերո ես, ուղղակի ոչնչություն:
Քարոզարշավի օրերին հաշվում էիր՝ «Այս կառավարությանն այսքան օր մնաց»: Ինչպե՜ս սխալվեցիր, այ ստահակ: Եւ ժողովուրդը, այս կառավարությունը հաղթեցին և պարզապես սատկացրեցին քեզ, ու դու, ռոբիկ, հոգեխանգարման մեջ ընկար, մեռած ես, թաղված չես: Այժմ չունեցածդ պատիվը փրկելու հույսդ դրել ես ՍԴ-ի վրա: Քո տիրապետության տարիներին նման հարցերից այնքան էլ չէիր նեղվում, զանգում էիր Գագիկ Հարությունյանին, ու հարցերդ լուծված էին: Խուճուճ Գագիկը մի անգամ համարձակվեց որոշման պոչին կպցնել «Վստահության հանրաքվե» բառերը: Դու դրանից էլ ավելի սարսափեցիր ու բնական է, վախեցար և չանցկացրիր այդ հանրաքվեն: Այժմ քո հույսը ո՞ւմ վրա է, միայն աճպարար հրայր թովամասյանի՞, թե՞ դատական կազմը համալրած այն մի քանի նոր դատավորների, որոնք քո նախկին ստրուկներն են ու մի որոշումով արդեն քեզ ազատել են բան-տարկությունից (Բնականաբար, ժամանակավորապես): Սակայն, ռոբիկ, այստեղ էլ քեզ հիասթափություն է սպասելու՝ դու փաստեր չունես, դու ուղղակի ձևեր ես թափում և ժամանակ շահում: Հուլիսի 9-ին էլ քո ջահել ու տարեց մի քանի պաշտպաններով բանավոր քննությանը շոու կսարքեք և… միայն էդքանը:
Դու հիմա շատ ցայտնոտի մեջ ես, քո հանցանքների ու արյան մեջ խեղդված ռոբիկ քոչօղլի, քանզի քո վրա կախված է դամոկլյան այն սուրը, որի վրա գրված է «Ապօրինի գույքի բռնագանձման օրենք»: Իսկ քո ունեցվածքը սկզբից մինչև վերջ անօրինական է:
Սա բումերանգն է, ռոբիկ, իր դաժան հետհարվածով: Ու այդ հար վածը անպայման գալու է քեզ վրա՝ ԱԺ-ի մանդատը վերցնես, թե չվերց-նես: Գալու է անպայման, քանզի դու հիշյալ օրենքի ամենաառաջին «շահառուն» ես:
Ու վերջում: Դու, ռոբիկ, երիցս անիծյալ ես մեր պետությունում: Դու չսիրեցիր ո՛չ մեր երկիրը, ո՛չ նրա ժողովրդին: Դու Ղարաբաղն էլ չէիր սիրում: Եթե սիրեիր, ապա չէիր դավաճանի քո ծննդավայրին ու հիմա այնտեղ կլինեիր: Բայց չէ՜, քեզ համար փոքր տարածք է ԱՀ-ն, էնտեղ թալանելու քիչ բան կար: Քեզ Հայաստանն էր պետք, որ վաճառեիր ինչ հնարավոր է, որպեսզի թալանեիր, արյունաքամ անեիր ինչքան հնարավոր է… Դու անիծյալ մնացիր, քանի որ քո մեջ պակասում է նորմալ անձի համար ամենակարևոր բանը՝ սերը երկրի ու մարդու հանդեպ: Քո սիրո առարկան, «կարիճ ռոբիկ», փողն է ու պաշտոնը: Այդպիսի ստահակներին ժողովուրդը մերժում է, մարդասպան ռոբիկ քոչարյան, ու այդ մերժումը ցայտուն երևաց այս վերջին ընտրությունով: Սա բումերանգի հետևանք է, սրբություն չունեցող ու աստվածամերժ, անիծված և անբարոյական ռոբիկ քոչօղլի:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ