Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ ուշագրավ գրառումը.

«Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր, հավաքական մենք անըն-դունակ ենք ճիշտ գնահատել մեզ և տարածաշրջանին բաժին հասած փոր-ձությունները։ Երբ մեծ, համաշխարհային պատերազմ էր գնում՝ մեզ թվում էր, թե որ չխառնվենք, լռենք մեր անկյուններում, դա մեր կողքով կանցնի։

Այժմ էլ, թվում է, թե եթե նախապես հանձնեինք 7 շրջանները, խաղաղություն կլիներ։ Սերժ Սարգսյանը Կազան քաղաքում ստորագրել էր համաձայնագիրը, բա ո՞նց խաղաղություն չեղավ։ 100 տարի առաջ, երբ զե նք ունեինք, զորք ունեինք, առանց լուրջ պայքարի հանձնեցինք Էրզրումն ու Կարսը։ Վավերագրության մեջ էդ դեպքերի նկարագրությունը ընթերցելիս քիչ ա մնում գոռաս, պատմության միջից ձեն տաս էդ անձանց, որ ուշքի գան, կարողանան ճիշտ վերլուծել, մտածել մի ոտք առաջ։

Վավերագրողներն ասում էին, որ զինվորները պարզապես հեռացել են քաղաքներից։ Ու թե ինչու ա դա Կատարվել, էլի իրպատճառները կունենա, ինչը բացարձակ էական չի էս համատեքստի մեջ։ Որքա՜ն նման են էսօրվա իրադարձությունները դրանց։

Մենք հենց նոր հանձնեցինք նորօրյա Կարսը, համարյա նույն ձև, համարյա առանց կռվի։ Եւ էլի նույնը՝ կուսակցական կռիվներ, իրար վրա մատնագրեր, բանսարկություններ…

Հարյուր տարի առաջ Կարսով չպրծանք, թշնամին եկավ Գյումրի, Ապարան, Վանաձոր, Դիլիջան, Սարդարապատ։ Վերացե՞լ է, արդյոք, նոր պատերազմի վտանգը։ Գուցե կանխատեսելու իմ ունակությունը էս անգամ դավաճանի, բայց ես չեմ տեսնում նոր պատերազմը կանխելու ունակ ուժը։ Ընդ որում, ոչ թե 2 կամ 3 տարի հետո, այլ շատ ավելի մոտ ապագայում։

Ի՞նչ ենք անում մենք։ Արդյո՞ք մեր, յուրաքանչյուրիս քայլերը նպաստում են, որ մի օր առաջ սկսի պետական համակարգը գործել։ Արդյո՞ք ներկայիս մեդիայում կգտնես առաջիկա 2 ամսվա վերաբերյալ վերլուծություն և սթափության կոչ։ Չէ… բանսարկություններ, «իշխանության» համար պայքար, մատնագրեր։
Ինչ-որ մեկը կասի, որ մենք մեր այս վիճակով ունա՞կ ենք ինքներս մեր պաշտպանության վերաբերյալ հոգալ։ Ինչ-որ մեկը ապագայում կարո՞ղ է ասել, որ չկանխատեսված վտանգների առաջանալու Ու դրա աղետալի արդյունքների համար ուրիշներն են մեղավոր, բայց ոչ մենք։ Անկախ պատերազմի հավանա-կանությունից, մեզ պիտի մի վայրկյան շուտ խելքի բերել մեր կազմակերպչական ունակությունները։

Յուրաքանչյուր վայրկյանի կորուստը մեզ կտրում Է ապագայի սոցիալական, տնտեսական, դեմոգրաֆիական, պատ երազմական աղետները կանխելու աշխատանքից։ Կան մարդիկ, որ իմ էս Գրառումները, սթափության կոչերը դիտում են որպես այսօրվա կառավարության պաշտպանությանը միտված։ Ո՛չ։
Նույնը նրանց է վերաբերում։ Նույնը վերաբերում Է անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Փոխանակ քաղաքական պատային իրավիճակը լուծելու, փոխանակ համերաշխության մթնոլորտ ստեղծելու գործնական ու փոխադարձ քայլերին, ընկած թիթեռնիկներ են նկարում և դեռ մարդիկ կան՝ մեզ էլ են հրավիրում էդ «խրախ-ճանքին» մասնակցություն ունենալու։ Մեզ ոտքի կանգնել է պետք, ընկերներ ջան։ Մար տահրավերները բոլորիս համար են ու «իշխանության» համար կռիվը ամեն ինչ է, բայց ոչ ՀՀ-ի ու Արցախի Հանրապետության քաղաքացիների շահերի լավագույն սպասարկում։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *