Էմմա Առաքելյանը գրում է.
Քոչարյանի հոգևոր ու աշխարհիկ աջակիցներ, սրան ի՞նչ կասեք…
Փաստերը շատ են!!! Թե բա 54 տոկոս մոլորյալներ ենք))) Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լ.Ա.-ն, կիրառելով Քարահունջ բնակավայրի 4 բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա մեջ բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100-220 հազայ ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել Հայաստանի Հանրապետության ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021-ի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խանգարել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանըհարկադրելով մասնակցել ընտրություններին ու կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին: Դրանից զատ, Լ.Ա.-ն, սոցիալական Ու առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021-ի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100 հազար ՀՀ դրամ, ապա Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին ու նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թվականի հունիսի 7-ը Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հար կադրելով մասնակցել նշված ընտրություններին ու կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *