«alikonline.ir» – Հայ օգնութեան միութիւնը նախքան 44-օրեայ պատերազմը կենտրոնացած էր այլ ծրագրերի ուղղութեամբ: ՊԲ-ի հետ համագործակցութեամբ` մի շարք աջակցութեան ծրագրեր էին իրագործում զօրամասերում, ուշադրութեան կենտրոնում էին կրթական ծրագրերը, մանկապարտէզները: Բայց 2020թ. պատերազմից յետոյ ՀՕՄ-ի ծրագրերը լրիւութեամբ փոխւել են. դրանք ստացել են սոցիալական ուղղւածութիւն՝ ունենալով տեղահանւած բնակիչների սոցիալ-կենցա-ղային պայմանների բարելաւման նպատակ: Դրանցից «Ապառաժ»-ի հետ զրոյցում ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհի Արմինէ Յարութիւն-եանն առաջին հերթին առանձնացնում է «Թիկունք կանգնել արցախահայ ընտանիքին» ծրագիրը:
«ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութիւնն իր բոլոր կառոյցների հետ միասին ձեռնամուխ է եղել դրամահաւաքի, որից սկիզբ է առել «Թիկունք կանգնել արցախահայ ընտանիքին» ծրագիրը: Ըստ ծրագրի՝ տեղահանւած 1000 ընտանիքի 4 ամիս շարունակ տրամադրւել է 250 ԱՄՆ դոլար գումար: Պայմաններից մէկն էլ այն էր, որ ընտանիքը բաղկացած լինէր 3 եւ աւելի անդամներից: Ընտանիքի թւակազմի վերաբերեալ ընդունւած որոշման տրամաբանութիւնն այն էր, որ երկու անդամից բաղկացած ընտանիքները հիմնականում թոշակառու են, ովքեր տարհանւելուց յետոյ էլ շարունակում են թոշակ ստանալ, իսկ 3 եւ աւելի անդամ ունեցող ընտանիքները, որոնք երեխա-ներ ունեն, կորցրել են իրենց աշխատան-քը, եկամտի աղբիւրները եւ գումարի կարիք աւելի շատ ունեն»,- նշել է Արմինէ Յարութիւնեանը:
Ծրագրի մեկնարկը տրւել է դեկտեմ-բերի վերջերին ՀՀ-ում, իսկ Արցախում աւելի ուշ է սկսւել եւ աւարտւել է յունի-սին: Ծրագրի ընդհանուր ծախսը 1 մլն ԱՄՆ դոլար էր:
Ծրագրում ներառւած բոլոր ընտա-նիքները շնորհակալութիւն են յայտնել ՀՕՄ-ի աշխարհասփիւռ կառոյցին՝ այս դժւարին իրավիճակում իրենց կողքին գտնւելու եւ մի քանի ամւայ կտրւածքով իրենց ծախսերը թեթեւացնելու համար:
Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհին մեկնաբա-նել է տեղահանւած բոլոր բնակիչներին ծրագրում ընդգրկելու հարցը: Նա նշել է, որ տեղահանւած 8000-ից աւելի ընտանիքներ կան, ու բնական է, որ բոլորը չէին կարող օգտւել ծրագրից:
«Հասկանում եմ հասարակութեան որոշ մասի դժգո-հութիւնը, բայց նրանք եւս պէտք է գիտակցեն, որ ՀՕՄ-ը իր հնարաւորու-թեան սահմաններում է աջակցել: ՀՕՄ-ը հասարակական կազմակերպութիւն է, որն իր հնարաւորութիւնների սահման-ներում է փորձում օգտակար լինել: Իհարկէ, շատ լաւ կը լինէր, որ գումարը աւելի մեծ լինէր եւ դրանից բոլորը օգտւէին, բայց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան այս ծրագրով տնից ու աշխատանիքց զրկւած բազմահազար հայրենակիցների մի որոշ մասի առաջ-նային ծախսերը հնարաւոր է եղել լու-ծել»,- ասել է Արմինէ Յարութիւնեանը:
Ինչ վերաբերում է ծրագրում ընդ-գրկւած համայնքներին, ապա դրանց ընտրութիւնը պատահական էր: Ծրա-գրից առաջին հերթին օգտւել են Հադ-րութի շրջանի Տող, Մեծ Թաղեր գիւղերի ընտանիքները, քանի որ այս համայնք-ներում ՀՕՄ-ը «Սօսէ» մանկապարտէզ-ներ ունէր: Նշենք նաեւ, որ աջակցութեան ծրագրից կոնկրետ համայնքներ են օգտւել՝ տւեալ համայնքների ղեկավար-ների ներկայացրած ցուցակների համա-ձայն:
ՀՕՄ-ի Արցախի միաւորի որոշմամբ ամսական 250 դոլար աջակցութիւն են ստացել Մարտունու շրջանի Շեխեր, Սարգսաշէն, Զարդանաշէն, Ջիւանի, Ասկերանի շրջանի Մադաթաշէն, Ակնաղ-բիւր, Ջրաղացներ, Մոշխմհատ, Սղնախ, Շուշիի շրջանի Քարին Տակ գիւղերի այն ընտանիքները, որոնք բնակւում են Արցախում՝ դրանով քաջալերելով այս-տեղ ապրողներին:
Արմինէ Յարութիւնեանը նշել է, որ «Թիկունք կանգնել արցախահայ ընտա-նիքին» ծրագրից չօգտւած քաղաքացի-ներին փորձել են ներառել այլ ծրագրե-րում. «Ճիշտ է, դրանք համարժէք չեն, բայց մեր հնարաւորութեան սահմաննե-րում փորձել ենք օգնել»:
Մօտ 200 սննդի տոպրակներ են բա-ժանւել տեղահանւած ընտանիքներին՝ հիմնականում բազմազաւակ, զոհ կամ վիրաւոր ունե-ցող ընտանիքներին:
Սննդի տուփ եւ հիգիենայի պարա-գաներ են բաժանւել Ասկերանի շրջանի Արմենակաւանի 13, Ուղտասարի 32, Մարտակերտի շրջանի Նոր Մարաղայի 125, Նոր Սէյսուլանի 35, Նոր Այգեստանի 45, Հովտաշէնի 66 ընտանիքների:
Անկողնային պարագաներ են յատ-կացւել Ներքին Ճարտարի 57, Ազոխի 83, Դրախտիկի 65 ընտանիքների, Մատաղի-սի 44 ընտանիքների:
Յունւարից յետոյ ծնւած 200 նորա-ծինների տրամադրւել են մանկական կեր, հագուստ, հիգիենայի պարագաներ: Ֆրանսիայից ստացւած 300 տուփ մանկական կեր փոխանցւել է «Արեւիկ» մանկական պոլիկլինիկա:
Յունաստանի հայ համայնքի կողմից ստացւել է հագուստ, սնունդ: Ստեփա-նակերտի ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապար-տէզի պահեստից շոր է ստացել 2007 ընտանիքի 10000-ից աւելի անդամ, նաեւ՝ 190 ընտանիքի սնունդ է բաժանւել:
Բացի դրանից, Նոր Ջուղայի հայ համայնքի աջակցութեամբ զոհւած եւ վիրաւորում ստացած 68 ընտանիք ՀՕՄ-ի միջոցով ստացել է 300 ԱՄՆ դոլար գումար:
Արմինէ Յարութիւնեանը խօսել է նաեւ դեռեւս Արցախեան առաջին պատերազ-մի ժամանակներից գործող ՀՕՄ-ի ծրա-գրերից մէկի մասին: Խօսքը զոհւած զինծառայողների երեխաներին Սփիւռքի տարբեր ընտանիքների կողմից պար-բերաբար աջակցելու ծրագրի մասին է: «Զոհւած հերոսների զաւակներ» անու-նը կրող ծրագրի շրջանակներում մօտ 600 երեխայի տւեալներ ուղարկւել են ՀՕՄ-ի ԿՎ-ին:
Վերջում Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհին շեշտեց, որ ՀՕՄ-ը միշտ էլ ժողովրդի կողքին է, եւ Արցախում ծրագրերը շա-րունակւելու են:
Տ. Աղաջանեան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *