Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բա-ցումը Մարդու իրա-վունքների եվրոպական կոնվենցիայի խախտում ճանաչելու նպատակով 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կո-րած զինծառայողների 6 հարազատների անու-նից դիմում է ներկայաց-վել Մարդու իրավունք-ների եվրոպական դա-տարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Թումանյանը։
Փաստաբանը նշեց՝ զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատները կարծում են, որ Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումն իրենց ազգային արժանապատվությունը նսեմացնող գործողություն է։
Կարեն Թումանյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոն-վենցիայի 3-րդ եւ 8-րդ հոդվածների խախտումների հիմքով են դիմել ՄԻԵԴ.
«Դիմել ենք ՄԻԵԴ ու ակնկալում ենք, որ եվրոպական բարձրագույն դատական ատյանը Ադրբեջանի կողմից խախտում կճանաչի «ավարի պուրակի» բացումը։ Եվ երբ դատարանը խախտում ճանաչեց, արդեն կայացրած դատական ակտից հետո կհասկանանք՝ ինչ անել։ Եվրոպա-կան դատարանը «պուրակը» հանել-չհանելու հարց չի քննարկելու։ Անձնա-կան կյանքի իրավունքի խախտման փաստն ինչո՞ւ ենք մատնանշել, քանի որ մեր վստահորդները կարծում են, որ «պուրակում», որի լուսանկարները ցու-ցադրվել են միջազգային առաջատար լրատվամիջոցներով, առանձնակի դա-ժանություն ներկայացնող տեսարաններ կան։ Այս դաժան տեսարանները հաշվի առնելով, եթե անձնական կյանքի իրա-վունքի խախտման փաստը հաստատվի, այդ ժամանակ կհասկանանք՝ ինչ կարող է լինել»։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *