Իմ փափկասուն հայուհիներ, միևնույն ժամանակ ուժեղ ու համարձակ, անդավաճան ու անպարտելի, անմնացորդ նվիրվող հայուհիներ, ուղղա-կի հպարտանում եմ ձեր տեսակով։
Այսօրվա մեր նյութի հերոսուհին Քրիստինան է, մեր հերոս Վրեժի կյանքի սերը… Նրանք դեռ դպրոցից են սիրահարված ….
Վրեժն ու Քրիստինան շատ դժվարությունների միջով են անցել. Քրիստինան սիրելիի կողքին է եղել, երբ նա անճանաչելի էր, կոմայի մեջ։ Հիմա էլ միասին նոր փորձություն պիտի հաղթահարեն. գերմանացի բժիշկն ասել էՎրեժի տեսողությունը հնարավոր է վերականգնել։ Օրեր առաջ տեղի ունեցավ նրանց հարսանիքը ։ Արարատի մարզի Զանագակատուն գյուղից է 19-ամյա Վրեժ Բադալյանը: Մեկուկես տարվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Մատա-ղիսում է ծառայել: Վիրավորվել է երկու անգամ առաջինը հոկտեմբերի 3-ին, ուսն ու թոքն է վնասվել: Լինելով շրջափակման մեջ՚ 2 օր մնացել է դիրքերում ու անգամ այդ վիճակում մասնակցել մարտերի: Երբ կենաց-մահու կռիվներից հետո ելք է գտնվել, զին-վորական մեքենայով փորձել են Վրեժին Ստեփանակերտ տեղափոխել: Ճանա-պարհի կեսին սակայն Վրեժին ու էլի 6 զինծառայողի տեղափոխող ավտոմեքենային հարվածում է ԱԹՍ-ն: Մեքենայում գտնվող 7 զինծառայողներից, ողջ են մնում 3-ըորից մեկն էլ Վրեժը: Օգնության հասած մեկ այլ մեքենայով կրկնակի վիրավորում ստացած Վրեժին տեղափոխում են Ստեփանակերտ, ապա Ուղղաթիռով Էրեբունի բժշկական կենտրոն: Մի աչքը հեռացրել են, մյուս աչքն էլ դեռ չի տեսնում: Որպեսզի նորից տեսնել կարողանա, անհրաժեշտ է աչքի եղջե-րաթաղանթի փոխպատվաստում իրա-կացնել: Արդեն պարզել են նման վիրա-հատություն Հայաստանում չի իրակաց-վում եւ Վրեժի աչքի լույսը վերականգ-նելու միակ ելքը արտերկիր տեղափո-խելն է:
Բացի աչքերից դեմքի մի հատվածը պլաստիկ վիրահատություն է արվել: Ծնոտին արդեն իմպլանտ է դրվել, բայց դեմքի աջ կողմն ամբողջությամբ նոր պլաստիկ վիրահատության անհրաժե-տություն ունի: Կան նաեւ չհեռացված բեկորներ մեջքին ու գլխին: Աղիքները եւս վնասված են ու դեռեվս գործում են ստոմայով:
Վրեժի 5 հոգանոց ընտանիքը հիմա ապրում է Երեւանում: Ծագած առողջա-կան խնդիրները լուծելու նպատակով հիվանդանոցին մոտ տուն են վարձել:
Խնդիրները շատ են, բայց Վրեժը լա-վատես է` հանուն սիրո պարտավոր է ապաքինվել:
Սատարենք մեր հերոսական զույ-գին՝ առողջություն եւ ամենայն բարին մաղթելով:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *