ԳՐԵՑ՝ ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Սեպտեմբերի 21-ի միջոցառման հրավիրատոմսը մի կողմ դրեցիր (փող հո չէ՞ր, որ վերցնեիր) և չգնացիր 30-ամյա հոբելյանին:

Բայց դու, ռոբիկ քոչարյանի ա՛յ խամաճիկ, ո՞նց կգնայիր վարչապետի ու նախագահի կողքին նստեիր: Քեզ ի՞նչ կասեր քո հանցակից ռոբիկը: Եւ հետո էլ, ճիշտն ասած, դու ժամանակ չունեիր երկու ժամ պարապ նստելու, քո բիզնեսից ստացված գումարները հո չէի՞ր վստահի ուրիշներին՝ դրանք դու անձամբ պիտի ստանայիր, հաշվեիր, պահեիր… Իհարկե, ոչ եկեղեցու կարիքների, այլ քե՛զ ու քո ապօրինի ծնունդ զավակների՛դ համար: Այնքան շատ ես փող սիրում, ձեռքերդ մինչեւ Կալկաթա էլ տարածել ես եւ տիրացել ու տիրանում ես ժամանակին նախիջևանցիների կտակած փողերի տոկոսներին՝ Կալկաթայի հայ համայնքին զրկելով հայկական կրթակենտրոնների ֆինանսավորումից: Ագա՛հ, անկո՛ւշտ:
Վախեցա՞ր, որ քո հանցակից «կարիճ ռոբիկը» դիտողություն կաներ, թե՝ «ինչո՞ւ էիր Փաշինյանի կողքին նստել»:

Հետաքրքիր է, Չկաթողիկոս գարեգին բ, հեռուստատեսությամբ այդ միջոցառման եթերին հետևելիս (իսկ դու, չեմ կասկածում, որ նայում էիր) ի՞նչ կար քո մտքում: Քո հանցակից ռոբիկ քոչարյանի հրապարակած հայտարարությո՞ւնն էիր կրկին վերընթերցում, որում ասվում էր, թե չի կարելի միջոցառում անցկացնել: Դրա համա՞ր դու այնտեղ չէիր, անամո՛թ: Կարո՞ղ է հիվանդ էիր (Աստված ձայնս լսի), թե՞…


Աշխարհում կամ էլ Հայոց պատմության մեջ կա՞ այդպիսի դեպք, որ կաթողիկոսը բիզնեսով զբաղվի, լինի մաֆիոզ: Չկա, իհարկե: Բայց դու, գարեգին բ, յուրահատուկ ես՝ քո աշխարհիկ կյանքով, այդ քո բռնագրաված դիրքին ու Մայր Աթոռին ոչ հարիր քո զվարճություններով, փողամոլությամբ, խառնակչությամբ, մեր այս երկրին ու ժողովրդին օտար, անտանելի, չսիրվող, զզվելի… Ռադ եղիր, էլի, չե՞ս հասկանում, որ քո տեղը քո սեփական ռեստորանները, «Իզմիրլյան» հիվանդանոցը, բազում բիզնեսներն են, գնա, զբաղվիր քո այդ սիրելի գործով: Ախր, դու ի՞նչ գործ ունես Մայր Աթոռում, այ սրբապիղծ: Դու, գարեգին բ, քրիստոնյային ոչ վայել քո գործելաոճով ու քաղաքականությամբ ճահիճն ես խրվել ու օր-օրի մոտեցնում ես քեզ գահընկեց անելու օրերը: Երանի, թե այդ օրը շուտ գա:

Արդեն, երևի, հասկացել ես, թե ինչ մե՜ծ բացասական կարծիք ունի քո մասին մեր ժողովուրդը, և դրա համար էլ վախեցար, խուսափեցիր հրապարակ գնալ: Բացի դա էլ, միջոցաումն ուղիղ հեռարձակվում էր, բնականաբար քեզ պիտի հաճախ ցույց տային Փաշինյանի կողքին նստած: Պատկերացնո՞ւմ ես, գարեգին բ, թե մարդիկ իրենց տներում այդ կադրը հաճախ տեսնելիս ինչ անեծքներ և վիրավորանքներ էին շպրտելու քո ուղղությամբ, որին դու լիովին արժանի ես:

Օ՜, դու այնքա՜ն օտար ես մեր ժողովրդին:

Դու իմ կաթողիկոսը չես, գարեգին բ, քանզի իմ պատկերացրած կաթողիկոսը պիտի անարատ հոգի, մաքուր կենսագրություն ունենա, լինի ա՛յն ճշմարիտ հոգևորականը, որ իր անձը նվիրի Աստծուն և լինի ծառան ժողովրդի: Ես նույնիսկ կասկածում եմ, որ, մինչև կուսակրոն քահանա դառնալդ, դու պարտադիր այն 40 օրը ճգնավորի կյանք ես վարել: Իհա՛րկե ոչ: Դու մաքուր կենսագրություն չունե՛ս, Չկաթողիկոս գարեգին բ: Քեզ հիշեցնե՞մ, թե ինչպես Գերմանիայից քեզ հազիվ փախցրեց երանելի Վազգեն Վեհափառը: Ի՞նչ ղալաթներ էիր արել այնտեղ… Մոռացե՞լ ես:

Քո կենսագրությունը մաքուր չի, քանզի դու կաթողիկոս դարձար (ոչ թե ընտրվեցիր) կաշառքով և խաբեբայությամբ: Դու ի՞նչ կաթողիկոս, եթե ժողովրդից մերժված ռոբիկի ու սեռժիկի կամքի կատարողն ես, դրանց ստրուկն ես, իհարկե, քո ուզածն էլ պահանջելով նրանցից: Այդպես չեղա՞վ, որ քաղաքի կենտրոնում գիտության ու մշակութային կենտրոն՝ Լեզվի ինստիտուտը քանդեցիր ու քեզ համար դղյակ-նստավայր կառուցեցիր: Քեզանից պակա՞ս կաթողիկոս էին նախկինները, որ յոլա էին գնում Ակադեմիայի հարևանությամբ երկհարկանի փոքրիկ նստավայրով: Չէ՜, դու ուրի՜շ դառը պտուղ ես, քեզ պետք է բազմահարկ հսկայական պալատ, և քո պետքն էլ չի, թե Լեզվի ինստիտուտի շենքից վտարված այն 4-5 գիտական հիմնարկների աշխատողներից ով որտեղ ծվարեց: Ամո՛թ քեզ, անկուշտ, երես առած Չկաթողիկոս գարեգին բ:

Քանի՞ գրոշ արժեն պատարագներից հավատավոր ժողովրդին ուղղված քո կեղծ քարոզները: Դրանց անկեղծությանն ինչպե՞ս հավատալ, երբ իսկապես հավատավոր մի ողջ ընտանիք Գյումրիում գնդակահարվեց, իսկ կաթողիկոսը «խոհեմ» լռություն պահպանեց: Էլի՞ թվարկեմ, թե ինչ իրավիճակներում էր ժողովուրդը զարմացած կաթողիկոսիդ մունջ վերաբերմունքի վրա, երբ քո սիրելի ռոբիկի կողմից մարտիմեկյան ողբերգությունը կատարվեց՝ 10 անմեղ զոհեր արձանագրելով: Երբ հարյուրավոր անմեղ ցուցարարներ դաժանաբար ծեծի ենթարկվեցին, ու հարյուրավորների վրա էլ ոստիկանների մի կեղծ ցուցումի հիմքով հանիրավի դատեր սարքվեցին, և վերջիններս բանտ նետվեցին… Սրանք քո հովանավորյալ ղարաբաղցի, թալանչի երկու նախագահ կոչվածների տիրապետության ժամանակներում չե՞ն կատարվել, հը՞, մաֆիոզ գարեգին բ: Դու դա կարող ես մոռանալ, իսկ զոհերի հարազատները՞, տուժածները՞, բանտարկվածները՞… Դրանք մոռանալը քեզ համար է հեշտ, Չկաթողիկոս, բայց նրանք դեռ շարունակում են մղկտալ ցավերից ու վիրավորանքից, ու արդարացի է նրանց բացասական վերաբերմունքը հանցագործ նախագահների ու նույնքան հանցագործ քո հանդեպ:

Դու իմ պատկերացրած հոգևորականը չես, գարեգին բ, որովհետև իմ պատկերացրած հոգևորականը Խրիմյան Հայրիկն էր, Վազգեն Վեհափառն էր, Կոմիտասն էր… դու, գարեգին բ, կապ չունես հոգևորականության հետ: Պատահակա՞ն է, որ արդեն քանի տասնամյակ է քեզ գահընկեց անելու կոչեր են հնչում սփյուռքում էլ, Հայաստանում էլ: Բայց դու շա՜տ պնդաճակատ ես, սրիկա՛ գարեգին բ:

Դու միայն առերես ես կապված Մայր Աթոռի հետ, մնացած քո բոլոր մտահոգությունները կապված են քո բիզնեսի, քո անձնական հաճույքների ու վայելքների հետ, որոնց կորստից վախենում ես նույնքան, որքան ռոբիկ քոչարյանը, որի թելադրանքով մտել ես այդ դավադիր խաղի մեջ: Դու հայոց եկեղեցու հանդեպ մեր ժողովրդի վերաբերմունքը դեպի վատը փոխողի տիպական ու անտանելի օրինակ ես: Ես քեզ խորհուրդ եմ տալիս, պարզապես փախի՛ր Հայաստանից, դա քո փրկությունը կլինի:

…Ափսոս, շա՜տ ափսոս, որ երկիրս կաթողիկոս առայժմ չունի:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *