ԳՐԵՑ՝Ասյա Ասատրյան
Հետաքննող-լրագրող
Վերջերս հայ ազգի մեջ եւս մի մտատան-ջություն առաջացավ, հանձին Երուսաղեմի պատրիարքի՝ Նուրհան արք. Մանուկյանի: Չեմ ուզում խրվեմ եկեղեցու օրենքների մեջ, քանզի տեսնում եմ եկեղեցիները կորցրել են իրենց պատասխանատվությունը իրենց հասանելիք բովանդակության եւ գործու-նեության վերաբերյալ: Որպես հետաքննող լրագրող եւ մտավորական՝ հոգուս ճիչն եմ հղում աշխարհի հայ եկեղեցիներին, որոնց պարտակողն է դարձել անբարոյական գարեգին բ չկաթողիկոս ավազակապետը:
Անցնեմ Երուսաղեմին. «Անմեղ» դեմքով հայտարարում է՝ 25 տարի մոտիկ համարելով տրամաբանության լուծմանը: Ո՞վ ասեց, որ քեզ իրավունք ես վերապահում այդ ժամանակահատվածի հետ խաղալ, երբ աշխարհը գտնվում է սարսափելի հեղհեղուկ վիճակում: Գառի նման անմեղ ձեւանալով, ինչպե՞ս եղավ, որ 25 տարին սարքեցիր 99 տարի: Հրոսակնե՛ր, ձեզ ո՞վ է իրավունք տվել խաղալ ազգային արժեքների հետ: Այսօր դուք եկեղեցու հավատը թողել եք ամպերի մեջ՝ սարքելով այն վաճառատեղի: Ո՞վ է ձեզ իրավունք տվել առանց ժողովրդի եւ կուսակցությունների հետ հաշվի նստելու՝ ապահովել ձեր անձնական ապահովությունը: Այսօր եկեղեցու ստահակները զբաղված են դարերով ապահովել իրենց վաստակած երեխաներին եւ իրենց ազգականներին:
Ո՞ւր եք հասնելու, մինչեւ ո՞ւր:
Ազգ իմ, արթնացի՛ր… ի՞նչ եք մտածում, կուսակցություններ, ո՞ւր եք, ո՞ւր է ձեր հավաքական ձայնը: Երուսաղեմի ծայրագույն վարդապետ պարետ Երիցյանը պատասխանում է՝ «… ձեզ պետք է հաշիվ տա՞նք…»: Այո՛, դուք պե՛տք է հաշիվ տաք, չլինի՞ հորդ տնից բերած օժիտդ է, որը ինչպես ուզենաս, այնպես կտնօրինես: Այո՛, դուք պարտավոր եք հաշվի նստել մամուլի հետ, որը համարվում է 4-րդ իշխանություն, որը ներկայացնում է ազգի ձայնը եւ բարձրաձայնում է ժողովրդի հոգսը, որը պետք է ունենա իր լուծումը:
Այո՛, դա 4-րդ իշխանության պարտականությունն է եւ իրավունքը:
Այո՛, քննադատում եմ, ինչո՞ւ՝ ոչ: Ինչո՞ւ չդիմեցիք ազգին՝ ձեզ նեցուկ լինելու համար, այլ դիմեցիք ապօրինի քայլի եւ մտածեցիք լցնելու ձեր գրպանները: Երիցս անիծյալ լինեք, եկեղեցու սրբապիղծներ, որ այսօր եկեղեցին զորացնելու եւ ազգի հենարանը լինելու փոխարեն, դուք օգտագործում եք ձեր հնարավորությունները ազգի հարստությունները կողոպտելու եւ գրպանելու համար:
Ո՞ւմ եք ընդօրինակում, գարեգին չկաթողիկոս հրոսակի՞ն՝ նրան կանխելու փոխարեն: Չեմ հասկանում, աշխարհը խոտով է ծածկվա՞ծ, այս ի՞նչ է կատարվում ձեր կեղտոտ ձեռքերը բռնող չկա՞: Ո՞ւր եք հասնելու այսպես եւ ինչպե՞ս եք վարվում ազգի հետ, որի հոգեւոր սպասավորներն եք դուք: Օրենք եւ կանոն չկա՞: Մի՛ ընկեք անեծքի տակ, վախեցե՛ք ժամանակից, այն դատելու է ձեզ: Գարեգին չկաթողիկոսի միջոցով որքա~ն ձեռագրեր վաճառվեցին Մատենադարանից: Չկա՞ ձեռք՝ կանխելու դրանց անօրինությունները: Ուշքի՛ եկեք, ուղղե՛ք ձեր սխալը:
Ժողովո՛ւրդ, կանգնե՛ք ոտքի եւ ցույց տվե՛ք անաստված եկեղեցականներին՝ իրենց տեղը զբաղեցնելու եւ եկեղեցին մաքրելու: Մաքրե՛ք թալանչիներին, որոնք, մսխելով ազգի հարստությունը, կողոպտում են եկեղեցին: Պետք է մաքրել եկեղեցին այս վաշխառուներից:
Ժողովուրդ, ինքդ դարձիր քո եկեղեցու տերը, որի սեփականատերն է իրեն ճանաչում գարեգին չկաթողիկոս հրոսակը, բավական է նրանք գայլի մորթու տակ գառ ձեւանան:
Շնորհակալություն «Գեղարդ» պարբերականին այս ամենը ի հայտ բերելու համար եւ USA ARMENIAN LIFE TV հաղորդաշարին արձագանքի համար:
Եւ կրկին ճիչս եմ բարձրացնում.
Ո՞ւր եք ժողովուրդ,
Ոտքի՛ կանգնեք:
Վտանգի տակ է մեր ազգային հարստությունը եւ արժանապատվությունը:
Շնորհակալություն հայտնի մտավորականներին եւ հայրենասեր ակտիվիստներին՝ արձագանքների համար: Հուսամ ավելին է լինելու…
Ասյա Ասատրյան
Հետաքննող-լրագրող