Հայաստանցի – Ղարաբաղցի իրար օտարացնելու անտրամաբանական բառակապակցության նոր դրսևորումներ ուժգնացան: Եւ դա՝ իրենց ղարաբաղցի համարող, բայց թուրքից էլ թուրք ռոբիկ քոչարյանի ու սեռժիկ սարգսյանի, ղարաբաղյան մաֆիոզ կլանի տքնաջան աշխատանքի արդյունքում: Այո՛, հենց ձե՛ր պատճառով, իշխանությունը զավթելու տենչից ամեն ինչ ոտնատակ տվող ռևանշիստ ներքին տականքներ: Եւ ամենատարօրինակն այն է, որ ղարաբաղյան կլանին ենթական որոշ ղարաբաղցիներ, իրենց Ազգային ժողովի մակարդակով անգամ, պարեցին այդ երկու հայադավների զուռնայի նվագի տակ: Պարեցին՝ հիշողությունները կորցրած, որ քանի՜ հազար հայաստանցի ջահելներ իրենց կյանքը տվել էին (խոնարհումս նահատակների վառ հիշատակի առաջ) Ղարաբաղի ազատագրական կռիվներում: Գուցե սա տխրահռչակ զորի բալայանի՝ Պուտինին ուղղված այն անգրագետ նամակի շարունակությո՞ւնն է, որտեղ ռոբիկի ու սեռժիկի շնորհիվ «ամենակարող» զորի գայկովիչը Պուտինին խնդրում էր Ղարաբաղը վերցնել իր հովանու տակ: Այդ զորի կոչվածն առանց իր հովանավորյալ ռոբիկի ու սեռժիկի, առանց ղարաբաղյան հանցագործ կլանի համաձայնության, անշուշտ, չէր համարձակվի «ռուսաց թագավորին» նամակ գրել: Սա նշանակում է, որ դեռ է՜ն գլխից ղարաբաղցների կողմնորոշումը դեպի Հյուսիս առկա էր: Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի խան կևորկովի կադրեր, շուստրի ռոբիկն ու սեռժիկը՝ ծպտված ագենտների իրենց դավաճան վարմունքով իբր մտահոգ էին Ղարաբաղի լուծման հարցում: Թե ա՛յդ էր ձեր մտքին, էլ ինչո՞ւ էիք Ղարաբաղով ու Հայաստանով մեկ ժողովրդին իրար խառնել՝ «Միացում» կոչելով, հետո էլ «Անկախություն» գոռալով… Հիշյալ կևորկովի ստրուկներ ռոբիկն ու սեռժիկը մտահո՞գ էին Ղարաբաղի հարցով: Եթե մտահոգ էին, ապա ինչո՞ւ էին Ղարաբաղը զրկում բանակցային գոծընթացի մասնակցությունից: Մտահո՞գ էին, բա ինչո՞ւ Հայաստան գալով և իշխանությունը բռնազավթելով՝ այդքան ղարաբաղցիներ բերեցին Հայաստան: Երկու ալիևնե՞րը շատ հայաթափեցին Ղարաբաղը, թե՞ այս երկու դավաճան հայվանները: Մտահո՞գ էին, ինչո՞ւ ազգային ինքնորշման խնդիրը ծածկեցին ու վերածեցին տարածքային ամբողջականության պրիմիտիվ խնդրի: Չգիտեի՞ն, որ խնդիրը վերածելով Հայաստան- ադրբեջան հակամարտության՝ թշնամուն հնարավորություն տվեցին, որ Հայաստանին բնորոշի որպես իր երկրի 20 տոկոս տարածքներ գրաված ագրեսոր: Միջազգային հանրությունն ինչպե՞ս պիտի վերաբերվեր «ագրեսոր» Հայաստանին: Պարզ չէ՞, որ անտարբեր կեցվածք պիտի ընդուներ, ու այդպես էլ եղավ: Որքա՜ն կարելի է ասել, որ չէր կարելի հարցը տեղափոխել տարածքային ամբողջականության խնդրին և որ հանցագործություն էր մոռանալ ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, որն ա՛նպայման միջազգային հանրության հավանությունը կգտներ: Կոսովոն ձեզ օրինակ: Ու հիմա ղարաբաղյան հայրենադավ կլանի ողջ կազմով, Հայաստանում իրենց թալանած գումարներով ստրկացրած ինչ-որ անհայրենիքների միջոցով լծվել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու զզվելի գործընթացին: Շուշիի անկման քարտն են խաղացնում, երբ այդ նույն Շուշիից, 44 օրյա պատերազմի ընթացքում հենց իրե՛նք անամոթաբար լքեցին բանակն ու զինվորներին մատաղացու թողեցին: Իրենց փայփայած Հյուսիսից ինչո՞ւ «ուշացան», երբ նրանց ձեռքն էր պատերազմը դադարեցնելու միջոցը: Ձեռագիրը նույնն է՝ Հյուսիսից «ուշացան», ինչպես գորբաչովն էր ժամանակին «ուշացել» Սումգայիթից: Ըստ հայաստանյան այս ներքին թուրքերի, Շուշին պաշտպանող ազնիվ զինվորականներին լքողները դավաճաններ չեն, իսկ Փաշինյանն, իբր, դավաճան է: Խելքներդ թռցրե՞լ եք, այ բանսարկուներ: Ծրագիր ունեիք՝ հասցնել այն վիճակին, որ Հյուսիսին աղերսեք, թե՝ «Փրկե՜ք մեզ»: Եւ բանը հասավ այնտեղ, որ (կրկնեմ) արդեն Ղարաբաղի Ազգային ժողովից են Հայաստանի վարչապետի քաղաքականությունը քննադատող ձայներ հնչում: Ղարաբաղյան դավաճան կլանի զուռնան սկսել է շատ զիլ հնչել, և դրա տակ պարում են ո՛չ միայն ռոբիկի ու սեռժիկի փողերով ստրկացածները, այլև Հայաստանում որոշ տատանվողներ: Տատանվողներ, որոնք օրեր առաջ ֆեյսբուքյան իրենց էջերը ողողել էին հանցագործ ռոբիկին ծաղրող նյութերով, բայց հիմա արդեն սկսել են «խորհուրդներ» տալ Հայաստանի վարչապետին: Դավադիր ուժերին ստրկանալու այս ի՜նչ մանիա է պատել այդ անհավատներին ու տատանվողներին: Ի՞նչ եք չորս կողմից փորձում հոշոտել Հայաստան երկրի ամբողջ հոգսն իր ուսերին առած Վարչապետին: Դավաճանի կերպա՞ր եք ուզում չեղած տեղից ստեղծել, որ ձեր պատրաստվող դավադրությունն արդարացվա՞ծ համարեք, իբր ազգի փրկության համա՞ր է ձեր պատրաստվող դավադրությունը: Չի՛ ստացվելու, դավաճաններ, չե՛ք հաջողելու, մեր երկրում բուն դրած ներքին թուրքեր: Չի՛ հաջողվելու ձեր դավադրությունը: Սա լա՛վ հասկացեք, ձեր անցյալի թալանն ու դավաճանությունները կոծկել ցանկացող անօրեն ավազակներ: Պատերազմի սկսման փաստն եք Հայաստանի վարչապետին վերագրում: Այստեղ էլ է ակնհայտ ձեր մոռացկոտությունը: Այդ ձեր սեռժիկ սարգսյանը չէ՞ր 2017-ին Հայաստանի Ազգային ժողովում բացարձակ հայտարարողը, թե «բանակցությունները հույս չեն ներշնչում»: Ի՞նչ է ստացվում, սեռժիկ, պատերազմը կարելի էր կանխել քո ասած ադրբեջանի անիրատեսական պահանջները կատարելու արդյունքո՞ւմ: Եւ այդքանից հետո էլ դո՞ւ ես ասում, թե Հայաստանի ներկա իշխանությունն ուզում է Ղարաբաղը հանձնել: Հլա դեռ երես էլ ունես էդ գաճաճ բոյովդ միտինգներ ես կազմակերպում: Պնդերես ոչխարագլուխ: Քո ո՞ր խոսքին հավատանք, խաղամոլ ու խաբեբա սեռժիկ: Հավատանք ժամանակին ասածդ այն խոսքի՞ն, թե՝ «Ես չեմ ուզում նորից ղեկավար դառնալ»: Խաբեցիր, փոխեցիր Սահմանադրությունը և խոստումդ դրժեցիր, իբր շա՜տ ես «մտահոգված» Ղարաբաղի հարցի լուծմամբ: Տո ստի՞… Այսքանից հետո իրենց հիշողությունը կորցրած այսօրվա գողապետ ղարաբաղյան կլանի մանակիցներին ոչինչ չունեմ ասելու: Իմ ասելիքը հիմա Հայաստանի Նոր կառավարությանն իրենց ձայնը տված, բայց ղարաբաղյան դավադիր կլանի ազդեցության տակ մոլորվածներին է ուղղված: Ուշքի՛ եկեք, հայրենակիցներ, համախմբվեք և մեր երկրի ներքին թշնամիներին գրողի ծո՛ցն ուղարկեք: Դավաճաններն ակնհայտ են՝ թշնամու օգտին մի քանի հարյուր դոլարով ծառայած ու արդեն ձերբակալված այն 20 զինվորականների օրինակը ձեր տատանվող տրամադրության վրա թող ազդի: Թող ազդի հենց ղարաբաղցի այն բարձրաստիճան զինվորականների՝ մարտադաշտից փախուստի փաստը: Թող ձեր տրամադրության վրա ազդի ղարաբաղյան մաֆիոզ կլանի դավաճանության հետևանքով հանուն Ղարաբաղի ազատագրության զոհված հազարավոր անմեղ նահատակների հիշատակը: Այդ փաստերի թվարկումը շատ երկար կտևի, դուք դրանք շա՛տ լավ գիտեք, չկրկնեմ: Միայն հիշեցնեմ, որ Հայաստան երկիրը շատ ասպատակություններ ու դավաճանություններ է տեսել, բայց էլի շարունակում է գոյատևել: Ա՛յս մի դավադրությունն էլ, որը կարելի է կոչել ղարաբաղյան հանցագործ կլանի «ավանտյուրա», պարտվելու է անպայման: Պարտվելու է մեր ժողովրդի ազնիվ ու չտատանվող հատվածի գումարյալ ջանքերով: Իսկ հայրենիքին նվիրյալ այդպիսիք , փառք Աստծո, շատ են Հայաստանում: Դա ա՛յն հատվածն է, որ հայրենիքի սիրու է Վարչապետին անվերապահ աջակցում: