Գրեց՝ ԱՐՓԻ ՎԱՆՅԱՆ
Այսօր իմ ծննդյան օրն է. Իմ տարիներն, ինչպես հայտնի երգում է ասվում, իմ հարստությունն են: Առավոտից փորձում եմ հավաքել, ի մի բերել այն ճշմարտությունները, որոնց հանգել եմ ապրելով իմ բաժին կյանքը… Ես շնորհակալ եմ Աստծուն ու ծնողներիս ինձ տված կյանքի համար, որի ընթացքում հոգիս փորձ է ձեռք բերում: Ես հասկացել եմ, որ.
✅ Աշխարհը կփրկի միայն սերը:
✅ Որ սերը դա սիրելի մարդուդ կողքին քո լավագույն տարբերակը դառնալուդ հնարավորությունն է:
✅ Որ բոլոր սահմանափակումները ծնվել ու ապրում են մեր ուղեղում, իսկ կյանքում ոչ մի սահմանափակում չկա:
✅ Որ մարդիկ հիվանդանում են ուրախության պակասից, իսկ ուրախության պակասը ծնվում է սիրո բացակայությունից:
✅ Որ կան մարդիկ, որոնք գալիս են քեզ ինչ-որ բան սո-վորեցնելու ու հեռանալու և կան մարդիկ, որոնք գալիս են,
որպեսզի ընդմիշտ մնան քո կողքին:
✅ Որ մենք միշտ դառնում ենք այն մարդը, ինչպիսին լինելուն մեզ արժանի ենք համարում:
✅ Որ մենք «կարողանում ենք» միայն այն դեպքում, երբ հավատում ենք ինքներս մեզ:
✅ Որ ներել, նշանակում է ՀԱՍԿԱՆԱԼ:
✅ Որ կոսմետիկ միջոցներից ամենահզորն ու արդյու-նավետը ժՊԻՏՆ Է:
✅ Որ ինքդ քեզ սիրելը ամենաառողջ սերն է, իսկ ինքդ քեզ չսիրելը՝ էգոիզմ:
✅ Որ երբ դու ստեղծում ես քո ներսի աշխարհն ու այն լցնում գույներով՝ քեզ երբեք մենակ չես զգում ու ինքդ քեզ և շրջապատիդ համար դառնում ես հետաքրքիր:
✅ Որ երբ գրկում ես մեկին՝ դրանով երբեմն փրկում ես նրան:
✅ Որ «Ես քեզ սիրում եմ, դու ինձ համար կարևոր ես» արտահայտությունը աշխարհի ամենահրաշագործ դեղն է՝ այն բուժում է հոգին:
✅ Որ ՀԱՅՐԵՆԻՔԸ դա մայրն է, ում չես կարող լքել, երբ նա հիվանդ է, տկար ու վերադառնալ, երբ կառողջանա:
✅ Որ ուրիշներին մեղադրելը թույլ մարդու արարք է, ուժեղներն ասում են այն մասին , ինչն իրենց դուր չի եկել, ու դա ասելուց խոսում են միայն իրե՛նց զգացմունքներից:
✅ Որ պետք է բաց թողնել նրանց, ովքեր այլևս քո կյան-քում անելիք չունեն:
✅ Որ կա կյանք մահից հետո և մեր սիրելիները ընդամենը ֆիզիկապես են հեռացել մեզանից:
✅ Որ քո կողքի տղամարդը /կինը/ քո ներսի աշխարհի արտացոլանքն է, նա արտացոլում է այն, ինչ դու՛ ես մտա-ծում քո մասին:
✅ Որ վատ երեխաներ չկան, կա մեր՝ ծնողներիս նրանց հանդեպ ոչ ճիշտ մոտեցումը:
✅ Որ բոլոր մարդիկ այս աշխարհ են գալիս իրե՛նց առաքելությամբ և ոչ ոք իրավունք չունի խանգարելու դի-մացինին իր առաքելությունը գտնելու ճանապարհին:
✅ Որ պետք է ասել ՈՉ, եթե չես ուզում ու չես սիրում անել այն, ինչ քեզանից ակնկալում են:
✅ Որ պետք է ձգտել միշտ անել այն, ինչ սիրում ես ու երբեք չարդարանալ, թե ինչու՞ ես հենց դա՛ սիրում (Եթե, իհարկե, դրանով ուղիղ վնաս չես հասցնում ինչ-որ մեկին)
✅ Եվ որ մենք ծնվել ենք ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ու չհեռանալ այնքան ժամանակ, մինչև չապրենք այդ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ, որքան անհրաժեշտ է մեր հոգուն:
ԱՐՓԻ ՎԱՆՅԱՆ