ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ


Ամենահայտնի ու ցայտուն օրինակն Իսրայելն է, որը մշտական ռազմական հակամարտության մեջ է Պաղեստինի հետ, նրան պարզապես անհրաժեշտ է մարտունակ բանակ: Երկրի օրենքով բանակ են զորակոչվում և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Ուժեղ սեռի ծառայության ժամկետը 3 տարի է, իսկ թույլինը՝ 2 տարի։ Ընդ որում, Իսրայելի բանակը միակն է աշխարհում, որտեղ կանայք մասնակցում են ռազմական գործողություններին։ Կանանց տարկետում է տրամադրվում ամուսնության կամ հղիության պատճառներով։ Իսրայելական բանակում զինվորների մեկ երրորդը կանայք են։
Աշխարհի մի շարք երկրներում կանայք տղամարդկանց օրինակով պարտավոր են ծառայել բանակում։ Ամենահայտնի ու ցայտուն օրինակն Իսրայելն է, որը մշտական ռազմական հակամարտության մեջ է Պաղեստինի հետ, նրան պարզապես անհրաժեշտ է մարտունակ բանակ: Երկրի օրենքով բանակ են զորակոչվում և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Ուժեղ սեռի ծառայության ժամկետը 3 տարի է, իսկ թույլինը՝ 2 տարի։ Ընդ որում, Իսրայելի բանակը միակն է աշխարհում, որտեղ կանայք մասնակցում են ռազմական գործողություններին։ Կանանց տարկետում է տրամադրվում ամուսնության կամ հղիության պատճառներով։ Իսրայելական բանակում զինվորների մեկ երրորդը կանայք են։
ԿԺԴՀ-ում (Հյուսիսային Կորեա) կանայք նույնպես պարտավոր են ծառայել, այն էլ 7 տարի ժամկետով։ Տղամարդիկ ծառայում են 10 տարի: Կորեացի աղջիկները ծառայում են տղամարդկանցից առանձին բրիգադներում։ Ընդհանուր առմամբ, կանանց մոտ 10 %-ը զինվորական ծառայություն է իրականացնում։
Էրիթրեայում կանայք նույնպես ծառայում են տղամարդկանց հետ միասին։ Այս երկիրն իր անկախության համար երկար ժամանակ պայքարել է Եթովպիայի հետ։ Ժամանակին ռազմական բախումների ժամանակ աղջիկներն ու կանայք ինքնակամ են գնացել բանակ։
Կանանց զինվորական ծառայությունը պարտադիր է նաև Թայվանում, Բե-նինում, Մալայզիայում: Ավելին, Թայվանում աղջիկները 18-19 տարեկանում դպրոցից անմիջապես հետո զորակոչվում են բանակ՝ 2 տարի ծառայելու։
19-ից 44 տարեկան կանանց պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը Նորվեգիայում ընդունվել է 2014 թ.։ Ծառայության ժամկետը 7-ից 19 ամիս է:
Թեև Չինաստանում գործում է ընդհանուր քաղաքացիական զորակոչ ինչպես աղջիկների, այնպես էլ տղամարդկանց համար, այնուամենայնիվ կանայք այն-
տեղ ծառայում են կամավոր հիմունքներով: Պատճառը զինված ուժերում ծա-ռայել ցանկացողների չափազանց մեծ թիվն է։ Ուստի չինական բանակում ծառայելու համար հարկավոր է հաղթահարել հատուկ ընտրության փուլը։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *