ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ
Ընդհանրապես, երբ երկիրը գտնվում է բարդ իրավիճակում, և երեխան ակամայից տարատեսակ տեղեկատվություն է ստանում, հարկավոր են պարզաբանումներ: Այլապես անորոշությունն առավել կմեծացնի տագնապը, քան մեծահասակի հետ տեղեկատվության փոխանակումը։ Ամենակարևորը՝ երեխայի մտահոգությունները լսելն ու քննարկելն է։ Երեխան կարող է զգալ ծնողի անհանգստությունը, սակայն միևնույն ժամանակ կզգա նաև նրա հա-
վատը, որ ամեն ինչ լավ է լինելու։ «Կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՛նք» ոգով է հարկավոր խոսել ու ապրել օրը։ Երեխան ընդօրինակում է այդ վար-քագիծը։
Պատերազմից տուժած երեխաների խեղաթյուրված կյանքերի վերակառու-ցումը և հետագա կյանքում պայծառ ապագա կերտելու համար աջակցություն ցուցաբերելը պետության, հասարակական կազմակերպությունների և պար-զապես բոլորիս ամենօրյա աշխատանքի մասը պետք է դառնա:
Անհոգ ու գունեղ մանկություն մեր և աշխարհի բոլորի երեխաներին…
Դետքի_հետագծով
1990 թ. սեպտեմբերի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունը հրա-պարակել է Երեխայի իրավունքների կոնվենցիան, որը սահմանում է երեխաների իրավունքները մասնակից պետություններում՝ ներառյալ պատերազմական շրջանում։ Կոնվենցիան վավերացվել է գրեթե բոլոր անդամ պետությունների և որոշ ոչ անդամ պետությունների կողմից։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հստակ նշված է, որ «երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք», «ընտանիքին՝ որպես հասարակության հիմնարար խմբային միավորի, և նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնա-
կան միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և ա-
ջակցություն»։ Սակայն հաճախ երեխաները դառնում են պատերազմի հարկա-
դրված, որոնք ենթարկվում են բռնության բառի բուն և փոխաբերական իմաս-տով:
«Մանկությունը պատերազմում» տերմինը վերաբերում է այն երեխաներին, որոնք տուժել են, վնասվել կամ վիրավորվել են պատերազմի և ռազմական գոր-
ծողությունների ժամանակ։ Ռազմական գործողություններն ազդում են մարդ-կանց կյանքի տարբեր ոլորտների վրա՝ ֆիզիկական, մտավոր-հուզական աշ-խարհի, ինչպես նաև ընտանիքի և համայնքի միջև ձևավորվող սոցիալական հարաբերությունների վրա։ Հաճախ այդ ամենն ազդում է երեխայի հետագա զարգացմանը։
Գերմանիայում «երեխաները պատերազմում» տերմինն առաջացել է 1990-ականներին, երբ հասարակությունը, որն իր մանկությունն անցկացրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սկսեց «կոտրել» իր լռությունը։ Դրանից հետո, հատկապես Գերմանիայում այդ հասկացությունը գրավեց մամուլի ուշադրությունը։ Նույն շրջանում գիտնականներն ու հետազոտողները սկսեցին ուսումնասիրել պատերազմական դրություններում երեխաների ներգրավվածության հարցը։
Միջազգայնորեն «երեխաները պատերազմում» տերմինը տարբեր լեզու-ներում արտահայտվում է տարբեր կերպ և ունի տարբեր իմաստներ։ Անգլերեն «war child», ինչպես նաև ֆրանսերեն «enfant de la guerre» տերմիններն օգ-
տագործվում են որոշ երկրներում և վերաբերում են այն երեխաներին, որոնց ծնողներից մեկը ծառայության մեջ է լինում օկուպացված ռազմական ուժե-րում։ Սակայն տարբերությունն ակնհայտ է Երկրորդ համաշխարհային պատ-երազմի ժամանակ օկուպացված
Լեհաստանի երեխաների շրջանում։ Միայն Ֆրանսիայում Երկրորդ հա-մաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի զինվորների երեխա-ների թիվը մոտավորապես 200.000 է եղել։ Եվ չնայած նրանք մեծացել են պատերազմի ընթացքում, բայց հաճախ իրենց ծագման պատճառով ստո-րացվել և զրկանքներ են կրել, որը զգացել են ոչ միայն իրենք, այլև նրանց մայրերը:
Ընդհանրապես, երբ երկիրը գտնվում է բարդ իրավիճակում, և երեխան ակամայից տարատեսակ տեղեկատվություն է ստանում, հարկավոր են պար-զաբանումներ: Այլապես անորոշությունն առավել կմեծացնի տագնապը, քան մեծահասակի հետ տեղեկատվության փոխանակումը։ Ամենակարևորը՝ երե-խայի մտահոգությունները լսելն ու քննարկելն է։ Երեխան կարող է զգալ ծնողի անհանգստությունը, սակայն միևնույն ժամանակ կզգա նաև նրա հավատը, որ ամեն ինչ լավ է լինելու։ «Կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՛նք» ոգով է հարկավոր խոսել ու ապրել օրը։ Երեխան ընդօրինակում է այդ վարքագիծը։
Պատերազմից տուժած երեխաների խեղաթյուրված կյանքերի վերակա-ռուցումը և հետագա կյանքում պայծառ ապագա կերտելու համար աջակցություն ցուցաբերելը պետության, հասարակական կազմակերպությունների և պար-զապես բոլորիս ամենօրյա աշխատանքի մասը պետք է դառնա:
Անհոգ ու գունեղ մանկություն մեր և աշխարհի բոլորի երեխաներին…