ԳՐԵՑ՝ Թագուհի Ալավերդյան

Սկսած 1993թ.,երբ տակավին երիտասարդ Սամվել Բաբայանը սկսել էր քայլել հագեցած արգասաբեր ուղիով եւ աստիճանաբար հայոց պատմության էջերում էր տեղադրում արժանահավատ բացառիկ փաստեր ու իրադարձություններ, տարբեր լրագրողական համայնքներԱրցախի, Հայաստանի եւ արտասահմանյան տարբեր երկրների, հերթ չէին տալիս իրար,որ հարցազրույցներ վարեին երիտասարդ զորավարի հետ, բացահայտեին նրա ռազմական ասպարեզում հասած հաջողություն-ների գաղտնիքը եւ այդ ամենը լուսաբանեին էլեկտրոնային եւ տպագիր մամուլում,հեռուստատեսությունում…
Սամվել Բաբայանին այդ հարցազրույցներում լրագրողները ներկայացրել են որպես անհատականություն, ով իր բացառիկ տեղեկություններով բացահայտել է այն արատավոր միջավայրը,որում ապրել եւ ապրում ենք, որն աչքի նման պարզ եւ միեւնույն ժամանակ աչքի նման շատ բարդ է…
Մեր օրերում եւս Սամվել Բաբայան անհատականությունն անընդհատ գտնվում է տարբեր լրատվական,տեղեկատվական ընկերություններ ներկայացնող աշխատակիցների հույժ ուշադրության կենտրոնում, որոնցից լրագրողի իսկական կոչմանը արժանիները նրան ներկայացնում են ամենայն օբյեկտիվությամբ ու հավաստի տվյալներով, ինչը բխում է լրագրողի շահերից, իսկ <<լրագրող-հետաքննողները>> իրենց նենգարկու,որոմնացան էությամբ փորձում են մուրումոխիր շպրտել նրա վրաայդ ստորագույն քայլով փորձելով <<հասարակական հնչեղություն>> ձեռք բերել։ Պարո›ն գեներալ,Դուք դեռ հաղթանակների արշալույսն եք կերտել,բայց մինչեւ մայրամուտ դեռ շա~տ երկար ճանապարհ ունեք անցնելու...Համոզված եմԴուք հաջողությամբ ու հերոսին վայել քայլերով կանցնենք այդ դժվարին ճանապարհը…

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *