Թող ինձ ներեն ընտրություններին քվեարկած բոլոր իմ հայրենա-
կիցները: Բայց հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սամվել Բաբայանի գաղափարներն ու ոգեղենությունը ողջունած և ընտրած 14.935 հոգուն:
Քույրեր և եղբայրներ:

Երբ Աստված գնում է Սոդոմը կործանելու, ժողովրդի գործած մեղքերի համար, Աբրահամը թախան-ձում է Աստծոն, թե մի՞թե պիտի ար դարին էլ ամբարիշտի հետ բնաջըն-ջվի: Աբրահամը հարցնում է, թեգուցե Սոդոմում 50 հոգի հավատարիմ կան Աստծուն, ինչպե՞ս է Տերը նրանց ոչնչացնելու մյուսների մեղքերի համար: Ու Աստված պատասխանում է, որ եթե 50 հոգի արդար լինի էդ հսկա քաղաքում, ապա քաղաքը չի կործանի: Աբրահամը հարցնում է, իսկ գուցե 40 հոգի արդար կան, գուցե 50 հոգի չկազմեն բարեպաշտները: Աստված ասում է, որ 40 հոգու համար էլ չի կործանի:
Աբրահամն ասում է, իսկ գուցե 20-ը կան:
Աստված ասում է չի կործանի, եթե 20 հոգի ազնիվ մարդ գտնվի: Աբրահամը սակարկությունը հասցնում է 10-ի, ու Աստված խոստանում է, որ անգամ 10 հոգի հավատարիմ մարդ գտնելու դեպքում, ողջ քաղաքին կների:
Վերջին հաշվով Սոդոմը կործանվում է, որովհետև անգամ 10 հոգի արժա-նավոր չեն գտնվում էդ հսկա քաղաքում:
Իսկ Հայաստանս ապրելու է, որովհետև, առնվազն 14.935 մարդ պատրաստ է կրկնել 1992 թվականի համազգային սխրանքը:

Հայկ Մանասյան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *