Ծանօթ խմբագրութեան. Շնորհակալութիւն պրն Դաւիթ Գրիգորեանին «ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ԵՆ» ֆէսպուքեան իր գրառման համար։
2020-ի 44-օրեայէն անմիջապէս ետք որոշ հայաստանաբնակ «ծանօթներ» եւ, որոնց կարգին, կարգ մը հին ռեժիմի «գեներալներ» շատ ջանքեր վատնեցին ինձի համոզելու որ «էլ չկա հայոց բանակ»։
Իմ պատասխանը. «ձեր համար չկա», ինձ համար՝ միշտ ալ կայ եւ պիտի լինի եւ առաւել զօրանայ ու բազմանայ։
Մենք չենք կրնար ձեռնածալ նստիլ, այլ պէտք է ազգովին աշխատինք եւ իրականացնենք հզօր բանակ՝ քանակական եւ որակական առումով։ — Աբօ Չափարեան
Հեղինակ՝ Դավիթ Գրիգորյան
16 սեպտ., 2022
Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանակ չունի, թե Ազգային բանակը ջախջախված է, թե մենք կռվելու ու պայքարելու ունակ չենք, թե Հայ զինվորը պատ րաստ չէ դիմակայել թշնամուն և այլն:
Բոլոր նրանք, որոնք անդադար շրջանառում են թեզը, թե Հայկական բանակը ևս է եղել, մոտեցնում է մեր հանձնման օրը։ Նմանօրինակ բոլոր պնդումները միտված են խորացնելու ապատիան ու համոզելու հանրությանը, որ այլընտրանք չկա, մենք պաշտպանողունակ չենք, հետևապես կարիք կա այդ գործառույթը հանձնել ռուսներին, ամերիկացիներին, ֆրանսիացիներին կամ իրանցիներին։
Չհավատաք այս հերյուրանքներին. Բանակի անունակության թեզերը շրջանառում են նրանք, ովքեր նպատակ ունեն հասնել մեր ազգային բանակի լիկվիդացիային, քանի որ, ըստ էդ թափթփուկ տականքների, եթե մի միավոր չի կարողանում էֆետիվ կատարել իր խնդիրները, ապա առհասարակ պետք չի։
Վերջին պատերազմական գործողությունների ժամանակ՝ թարմացված տվյալներով, հայկական կողմն ունի 135 զոհ։ Հիմա հարց. «եթե հայկական բանակը պայքարող չէ, եթե Ազգային բանակն անունակ է, ապա ինչպե՞ս է ստացվել, որ մեր Զինված ուժերն ունեն 135 զոհ։ Եթե մերոնք չպայքարող ու չկռվող լինեին, եթե ամուր չլինեին, կթողնեի՛ն ու կհեռանայի՛ն, կփրկվեի՛ն թշնամու կրակից։ Բայց տղերքը, հզորները կանգուն են մնացել, դիմակայել են, մարտնչել են ու զոհվել՝ առանց նահանջելու»։
Դադարեք խոսել Հայկական բանակի մասին անցյալով, դուք դա անում եք նպատակաուղղված։ Ազգային բանակը կա՛ ու կլինի՛։ Կասկածողի…
Ոմանք կարծում են, թե նսեմացնելով բանակի վարկը կարող են հասնել իրենց ճղճիմ նպատակներին, հայկական դրոշը փոխարինել օտարով, Հայաստանն էլ դարձնել գուբեռնիա։ Չեք հասնելու ձեր նպատակին։ Հայ զինվորը սահմանին պահում է Մեր եռագույնը։ Ուրիշինը պահելու կարիք չունի։
Խոնարհումս անմահացած եղբայրներիս հարազատներին։
Կորուստը միայն Ձերը չէ, բոլորինս է։ Կլուծե՛նք վրեժը։