ՅԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՍՏԵՂ-ԾԱՐԱՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ
Creative Armenia-ն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ) շարունակում են հաւատարիմ մնալ հայ արուեստին եւ ստեղծագործողների նոր սերունդներին աջակցելու իրենց առաքելութեանը եւ նրանց, ովքեր Հայաստանի ապագան արուեստի եւ մշակոյթի միջոցով կերտելու առաջնագծում են: 2023ի Creative Armenia-AGBU Fellowshiper-ի յայտադիմումները կը բացուեն նախատեսուածի համաձայնխրախուսելու համաշխարհային հայ տաղանդների աճն ու հասանելիութիւնը: 10 կրթաթոշակներ կը շնորհուեն բոլոր երկրների եւ արուեստի ոլորտների ստեղծագործողներին: Թէեւ ստեղծագործական ուղղութիւնների սահմանափակումներ չկան, ուշադրութիւն է դարձուելու Արցախի վերաբերեալ թեմաներով զբաղուող արուես-տագէտներին: Կրթաթոշակն ընտրուած 10 արուեստագէտներին մէկ տարուայ համար տրամադրում է 5000 ամերիկեան դոլարի չափով դրամաշնորհ, խորհրդատուութիւն
ոլորտի առաջատարների (Netflix, Sony Pictures, Match Factory) եւ մրցանակակիր արուեստագէտների կողմից (Pulitzer Prize, Academy Awards, Emmy), գովազդի բազմատեսակ հնարաւորութիւններ եւ ռազմավարական աջակցութիւն: Արուեստագէտները ստեղծագործական բոլոր ոլորտներից եւ
ամբողջ աշխարհից կարող են դիմել մինչեւ Նոյեմբերի 15ը, Երեւանի ժա-մանակով ժամը 23:59ը:
2023 ընտրուած 10 Fellow-ները կը միանան Creative Armenia-AGBU-ի 28 շրջանաւարտներին, որոնք արդէն ստացել են Creative Armenia-AGBU-ի աջակցութիւնն ու տարբեր հնարաւորութիւնների շնորհիւ թափ հաղորդել իրենց ասպարէզին եւ այժմ ծառայում են իբրեւ Հայաստանի ստեղծարար դեսպաններ:
Creative Armenia-AGBU Fellowship-եր ծրագրի խորհրդատուների տպաւորիչ ցանկում են արտադրողներ՝ Արամ Եակուբեանը (Netflix), Թոբիաս Պա-ուզինգերը (The Match Factory) եւ Շէյն Բորիսը (The Edge of Democracy), երաժիշտներ Տիգրան Համասեանը, Սեպուն, Կուոնգ Վուն, Դաթեւիկ Յովհանէսեանն ու Սերժ Թանգեանը, ֆիլմ արտադրող-բեմդրիչներ՝ Նորա Մարտիրոսե-անը, Ատոմ Էկոյեանը, Մարի-Սոֆի Վոլկեները եւ Սայմըն Լերենգ Ուիլմոնթը, գրողներ Անդրէ Դիւբուս Գ.ը, Քերոլ Էդգարեանը, Քրիս Բոհջալեանը, Սամուէլ Օբինը եւ Միշելին Ահարոնեան Մարկոմը ու տասնեակ ուրիշներ:
2022ի Fellow-ներն ենֆիլմերի բեմադրիչ եւ արտադրող Անժելա Ֆրանգեանը (Արցախ), գրող Արամ Մրջոյեանը (Միացեալ Նահանգներ), համադրող եւ արուեստաբան Արմէն Եսայեանցը (Հայաստան), լուսանկարիչ Բիայնա Մահարին (Հայաստան), ֆիլմերի բեմադրիչ Քրիստինէ Յարութիւնեանը (Միացեալ Նահանգներ), յօրինող եւ երաժիշտ Էսմերալդա Կոնդէ Ռուիզը (Միացեալ Թագաւորութիւն), ֆիլմերի բեմադրիչ եւ արտադրող Իննա Սահակեանը (Հայաստան), լուսանկարիչ Սուրէն Թադեւոսեանը (Հայաստան), յօրինող եւ երաժիշտ Վան Սարգսեանը (Հայաստան), եւ համադրող եւ արուեստաբան Վիգէն Գալստեանը (Հայաստան): Աւելին իմանալու եւ ձեր դիմումը մինչեւ Նոյեմբերի 15ը, Երեւանի ժամանակով ժամը 23:59ը յանձնելու համար այցելէք creativearmenia.org/fellowships եւ agbu.org/creativearmenia: 2023ին Creative Armenia-AGBU Fellowship-եր ծրագիրը նշելու է իր հինգերորդ տարելիցը
նշանաւորելով 2018ի Մայիսից միջեւ հաստատուած արդիւնաւէտ ռազմավարական համագործակցութիւնը:
