Գրեց՝ Ռուբէն Յովակիմեան (Սեն Ռաֆայել)

« Ժողովրդի մեծութիւնը չի գնահատւում նրա քանակով,
ինչպէս մարդու առաքինութիւնը»: չի չափւում նրա հասակով Վ. Հիւգո
Տխուր մշուշապատ է միջազգային, քաղաքական երկնակամարը: Հանգիստ հաւասարակշիռ երկիր չկայ, կարծես որի կատարը Մոսկուա-Կիեւ
բախումն է, երեւի պատմութեան անտրամաբանական պատերազմների մեծագոյնը: Այն առաւել անընդունելի է ու տխմար քանզի՝ նախ եղբայրասպան է, թելադրուած դրսից եւ նրա վերջը անտեսանելի: Բազում են անմեղ տուժուողները:
Մեծ տագնապ է նաեւ ԱՄՆ-ՊԵԿԻՆ լարուածութիւնը, եւ բացառուած չէ, որ այն դառնայ միջազգային բախումի թատերաբեմ, ըստ չին ԱԳ նախարարի ելոյթին: Մենք եւս անբաժան չենք այդ քաոսային վիճակից: Ալիեւի համար այլեւս կարմիր գիծ չի մնացել: Նա շարունակ խախտում է իր իսկ ստորագրած հրադադարի պայմանները շինծու պատրուակներով՝ սադրանքի ենթարկելով թէ՛ Արցախի եւ թէ՛ ՀՀ խաղաղ բնակչութեանը:
Օրերս դարանակալուած զինուած մի աւազակախումբ անտառային գօտում գրոհում է ՆԳ հերթափոխի մեքենայի վրայ, եւ ունենք երեք զոհ, մէկ վիրաւոր: Դիմացը եւս կորուստներ են եղել, բայց ճիշտ թիւը անյայտ է (ենթադրաբար եօթ անձ): Դէպքի տխմար կատարն այն է, որ Բաքուն աշխարհով մէկ աղմկում է, թէ միջադէպի հեղինակները հայերն են, իսկ մեր կողմից փաստացի հերքումը քանի՞ մարդու համոզեց՝ անյայտ է: Ալիեւը թերեւս իր լպիրշ ոտնձգութիւնները չափաւորէր, եթէ նրան սատար չլինէին արեւմտեան այն երկրները, որոնք ստորագրում շահաւէտ պայմանագրեր են նրա հետ՝ մեծ քանակով գազ մատակարարելու: Ստիպուած՝ մենք դռներ ենք ծեծում արդար օգնութեան կոչերով, եւ պիտի միջազգային հանրութեանը երախտապարտ եւ գոհ լինե՞նք, որ առնուազն մեզ ցաւակցում են, բայց Բերձորը մնում է փակ, իսկ կրակոցները չեն դադարում: Ճակատագրական այս օրերին ոմանց բանականութեան բացակայութիւնը արտառոց երեւոյթ է: Ոչ մէկ ձայն լսուեց գլուխ գլխի գալու մասին՝ ճար գտնելու միտումով մինչ հայրենի, թէ սփիւռքի մամուլի մի մասը շարունակում է պարբերաբար վարչապետի հրաժարականի տխմար կոչերը հնչեցնել: Մինչեւ ե՞րբ, անյայտ է, սակայն եռանդի նուազում չկայ:
Մեր հասարակութեան հաւաքական մտածելակերպը տարբեր է, շատ տար-
բեր: Կան որ ժամանակի հետ համահունչ՝ իրենց կարողութեան համեմատ աշխատում են երկիր զարգացնել: Պատահական չէ, որ Արաքսի ափին Իրանի
սահմանի մօտակայքում մեծ տարածք է յատկացուել Իսրայէլին ԱԹՍ-ի միատեղ արտադրութիւն զարգացնելու: Փոխարէնը Երեւանը դարձել է սրճարան ճաշարանների ու հիւրանոցների հաւաքատեղի զանց, չառնենք բնակարանային եւ ճանապարհաշինութեան լայն ծաւալի վերելքը, որ ըստ էութեան դրական է, բայց խօսք անգամ չկայ արդիւնաբերութիւնը վերականգնելու մասին: Աներկբայ է, որ 90-ականներին, ՆԱԻՐԻՏ-ով հետաքրքրուած էին թէ՛ ռուսները եւ թէ՛ չինացիները: Մենք իմաստութիւնը ունեցանք այն խոպանի վերածել եւ նոյն տրամաբանութեամբ վերանորոգուեց: Ամուլսարի շա-հագործման պայմանագիրը՝ միայն պետական 12,5% մասնաբաժնով: Կային այլ լուծումներ: Երկարաժամկէտ ծրագրերի ներդրումին մենք դեռ ծանօթ չենք:
Անվտանգութեան խնդիրը մնում է առաջնակարգ բոլորիս համար: Ներքին գզվռտուքին անդրադառնալը աւելորդ է: Տեղին է հարց տալ, թէ՛ արդեօք ամէ՞ն ինչ վատ է մեզ մօտ: Իմ պատասխանը կը լինի ՈՉ: Կան դրական քայլեր ու երեւոյթներ, որ ոմանք անկարող են տեսնել: Օրերս ԱԺ փոխնախագահ Արշակեանը ծանուցեց, որ մեր մասնագէտները նախագծած են նոր տեսակի պաշտպանական համակարգեր, որ արտադրութեան ոլորտ են մտած: Նման ոգեւորիչ լուր էր, երբ իմացանք, ՀՀ կառավարման համակարգում աշխատելու են հրաւիրուած սփիւռքահայ երիտասարդ մասնագէտներ: Անվիճելի է, որ վերակառուցուել է հարիւրաւոր կմ. ճանապարհ եւ սպասում եմ, թէ երբ սահմանադրական օրէնքով հայրենի բանակում ծառայելու կը զօրակոչուեն հայ կանայք: Կա՛ն այդպիսի երկրներ, իսկ արդիւնքը դրական է եւ օրինակելի:
Կարեւոր իրադրութիւն էր Էջմիածնում տեղի ունեցած: Գերագոյն հոգեւոր խորհրդը (ԳՀԽ): Զանց չառնելով եկեղեցւոյ դերն ու գործունէութիւնը մեր ժողովրդի անցեալ արդի եւ ապագայ, զարգացումներին պիտի չանդրա-դառնամ այդ ժողովի ընթացքին, նախ որ ի զօրու չեմ եւ ըստ աւանդութեն՝ այն անհասանելի է, միայն թէ մամուլի տեղեկութիւնով նշանակուել են ԳՀԽ նոր անդամներ Միքայել արք. Աջապահեանը նրանց շարքին է՝ հոգեւորական, որ իր պարտականութիւնները կողքի դրած ամիսներ ընդդիմադիր ցուցա-րարների հետ ամբիոնից վարչապետի հրաժարական էր պահանջում մինչեւ իսկ յօդուածներ գրելով ենթադրաբար իր վերադասի ցուցմունքով ու քաջալերանքով: Միթէ՞ ԳՀԽ անդամները անտեղեակ էին այդ երեւոյթին: Սխալ չէ ասուած, թէ՛ «Նման զնմանն իւր գտանէ»:
Որքան օգտակար պիտի լինէր, եթէ այդ պատուաւոր ԳՀԽ ը քննարկէր եւ որոշում ընդունէր կաթողիկոսների – անձեռնմխելիութեան եւ ցմահ գահա-կալման մասին, որ արդի հոգեբանական պահանջներին համապատասխան չէ: Ինչո՞ւ այն կարելի չէ անել մի քանի տարի յետոյ վերընտրուելու սկզբունքով, եթէ ենթական ապիկար չէ: Նոյն ԳՀԽ ն կարող էր քննարկել եւ լուսաբանել մի այլ նոյնքան կարեւոր կուսակրօնութեան հարցը, որ բազում օրինազանցութեան ու պղծութեան պատճառ է դառնում:
ԳՀԽ ը իրաւասու էր, բայց անհրաժեշտ չգտաւ լուսաբանել Միքայել արք. Աջապահեանի, Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի եւ այլոց սերտ կապը երկրորդ նախագահի եւ ընդդիմադիր ուժերի հետ կապուած: Աւստրալիայից մինչ ԱՄՆ գործող եկեղեցիների զգալի մասի կղերականները մասնակից էին վարչապետի հրաժարական պահանջող արշաւին: Հոգեւորականները՝ իրենց վերադասի հետ մէկտեղ քաղաքական միջավայրից հեռու մնալու պարտադիր տարերքը մոռացուել են: Չէ՞ որ եկեղեցին սկզբունքով համաժողովրդական է, եւ ոչ մէկի կամ միւսի մենաշնորհը չի կարող լինել եւ բոլորն են հօտի անդամ: Ազգային ու կրօնական պատասխանատուութիւն ունեցող այդ այրերը, ինչով են տարբեր փողոց փակող ցուցարարից: Ինչ կարգի որ լինի կրօնի սպասաւորը՝ միատեսակ բոլորին ընդունելու պարտադիր է: Այդ է սկզբունքը:
ԳՀԽ ը իրաւասու էր եւ ժամանակն է քննարկել հոգեւոր – արարողութիւնների ընթացքին հանդերձեղէնի հարցը. որ պատարագիչները երբեմն նմանւում են զարդանկարած ամանորի տօնածառի, որ տարազ փառամոլութեան զուտ
ցուցադրութիւն է եւ կրօնական կամ հոգեւոր առումով ոչ մէկ արժէք ունի: Յիշենք դարաւոր ֆրանսական մի առած՝ «Զգեստը չէ որ դարձնում է վանական»: Ոմանք պիտի առարկեն թէ՛ աւանդոյթ է: Ծէս, բայց որքա՞ն նման ան-նպատակ ու անիմաստ աւանդոյթներ են մնացել մոռացութեան գրկում:
Կարելի էր դեռ շարունակել նման կարեւոր հարցերի ցանկը, որ ԳՀԽ իրաւասութեան ոլորտում քննարկուելու կարիք ունեն: Բաւարարուենք այս-քանով:
Համարձակւում եմ յիշեցնել, որ եկեղեցին՝ էկլեզիան քարէ շինութիւնը չէ, այլ ոմանց կողմից յաճախ ժխտուած կամ մոռացուած հաւատացեալ բազմութիւնը: Հասկացողին հազար ողջոյն:
12-3-22
Ռուբէն Յովակիմեան Սեն Ռաֆայել

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *