Ապրիլի 18ին, ըստ քաղաքապետարանին փոխանցած նամակիՎրաստանի խորհրդարանի շէնքի դիմաց անցկացուել է ցուցահանդէս նուիրուած
«Հայոց Ցե-
ղասպանութիւն 1915-2023 թթ.» թեմայով, նաեւ Արցախի մշակութային ցեղա-
սպանութեան թեմայով նկարներ էլ էր ցուցադրուած:
Անցորդներն մեծ հետաքրքրութեամբ ուսումնասիրում եւ լուսանկարում էին ցուցադրութիւնը: Նրանց նաեւ բաժանուել են տեղեկատուական գրքոյկներ վրաց
լեզուով:
Յիշեցնենք, որ առաջին ցուցահանդէսը, որը անցկացուել է Ապրիլի 5ին Ռիկէյի այգում, այդ օրը միջոցառումը պէտք է տեղի ունենար Վրաստանի խորհրդարանի շէնքի դիմաց, սակայն ցուցահանդէսից մէկ ժամ շուտ, իրաւապահ մարմինների ներկայացուցիչները եկան Վրաստանի Հայ համայնքի գրասենեակ եւ խնդրեցին մեզ ցուցահանդէսը չանցկացնել Վրաստանի խորհրդարանի դիմաց, քանի, որ իրենց տեղեկութիւններով, նոյն վայրում այլ միջոցառումներ էին նախատեսուած (չնայած տարբեր աղբիւրներից իմանալով, այդ օրը ոչ մի միջոցառում չի կայացել Վրաստանի խորհրդարանի դիմաց) երկխօսութեան արդիւնքում որոշուեց ցուցահանդէսն անցկացնել Ռիկեյի այգում:
Աղբիւր՝ armenian-community.ge
