USA ARMENIAN LIFE TV 06 02 23 — ՅՈՎՆԱՆ արք. ՏԷՐՏԷՐԵԱՆի յայտարարութիւնը Ափլանդի Հայ Եկեղեցւոյ մասին բացարձակապէս ՍԽԱԼ եւ ՍՈՒՏ — ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
Անցեալ շաբաթուայ՝ 06 02 23-ի USA ARMENIAN LIFE TV հեռուստահաղորդման յայտագիրը կը վերաբերէր հետեւեալ թեմային. ՅՈՎՆԱՆ արք. ՏԷՐՏԷՐԵԱՆի յայտարարութիւնը Ափլանդի Հայ Եկեղեցւոյ մասին բացարձակապէս ՍԽԱԼ եւ ՍՈՒՏ — ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ:
Հաղորդման մասին, խմբագրոթւիւնս ստացաւ Բժիշկ Իշխան Բաբաջանեանի նամակը եւ որուն Աբօ Չափարեան գրեց պատասխան նամակ մը: Ստորեւ՝ կարդալ:
On Jun 4, 2023, at 3:24 AM, Dr. Ishkhan Babajanian wrote via email:
ԲԺԻՇԿ ԻՇԽԱՆ ԲԱԲԱՋԱՆԵԱՆԻ ՆԱՄԱԿԸ
ՍՏԱՑՈՒԱԾ՝ Յունիսի 4-ին էլեկտրոնային փոստով
«ՀԱՅ ԿԵԱՆՔ» Շաբաթաթերթի Պարոն ՝ Աբօ Չափարեանին
Տո Աբօ ջան, ցավդ տանեմ, Հոգուդ Մատաղ, թողեք այս ազգամիջյան անար-դյունք կռիվ, կոտորածները։ Տո ես Հովնանին էլ Տերտէրեանին, էլ Գարեգինին էլ,
Տեր-Պետրոսյանին էլ, Քոչարյանին էլ, Սարգսյանին էլ, Փաշինյանին էլ, Բոլորին էլ, ոչ թէ միայն հերերը, այլ մերերն էլ եմ անիծել։ Եղբայր Արցախը գնաց, Հայաստանն էլ գնալու ճանապարհին է։ Ազգը Ասորիք է դառնում։ Մենք ինչ ենք կորցրել, ի՞նչ ենք փնտրում: Սիրելի Պարոն Չափարեան, Դուք մեր այս ամենակարևոր և կենսական ազգային հարցերը թողած ընկել եք Հովնանների ջանին։ Սիրելի
Աբօ, Ափսոս է ձեր հոյակապ Էներգիան մատնեք այս անարժան և անարդյունավետ հարցերի շուրջ։ Դուք նրանց մասին խոսելով նրանց ավելի շատ եք արժեքավորում: Նրանց փոխարեն մենք բոլորս պետք է մտածենք, թէ ինչպես կարելի է մեր ազգին այս ողբերգությունից դուրս բերել:
Բոլորս գիտենք, որ այդ Մատերիալիստ մարդիկ հայ ազգի ճակատագրի հետ ոչ մի առնչություն չունեն։
Ուստի, պարոն Չափարեան, այս ճգնաժամային վիճակում միայն պետք է ազգի փրկության մասին մտածել ու վերջ։
Ներողամիտ կլինեք։
Հարգանոք՝
Դոք. Իշխան Բաբաջանյան ԱՄՆ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ.
Շատ Սիրելի եւ Յարգելի Բժ. Բաբաջանեան,
Ես Ձեզ շատ լաւ կը հասկնամ։
Մեր պայքարը բազմաճակատ է։ Եւ մեր ժողովուրդը ընդունակ է պայքարիլ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ճակատներու վրայ։
Մեր՝ Հայ ազգը այս օրին չէր հասներ, եթէ ներքին տզրուկներ եւ դաւաճաններ չունենար։ Հետեւաբար՝ եթէ մեր համայնական փափագն է նաւարկել դէպի առաւել ոգեւորիչ հորիզոններ, ապա ուրեմն հարկաւոր է ձեռբազատուիլ ներքին՝ հինգերորդ շարասիւնէն։ Այլապէս մեր ժողովուրդը տեւապէս դիմակալելու է անլոյծ՝ ներքին դժուարութիւններ, որոնք հակամէտ են առեւանգելու մեր հաւաքական ներկան եւ ապագան։
Պարզ ըսած՝ ի՜նչ իմաստ ունի տակառին մէջ անընդհատ ջուր լեցնել, երբ տակառը ունի բազմաթիւ ծակեր։
Լաւագոյնս՝
Աբօ Չափարեան
