Սպերցյանի կորուստը Ռուսաստանի համար պատահական չէր։ Հայաստանը երկար տարիներ այդպես է անում պերտարությամբ և ռուսական սպորտ էքսպրես պարբերականում հրապարակված հոդվածը զայրույթի լայն ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Հոդվածի հեղինակը` Արտյոմ Բելինինը, Հայաստանին և մասնավորապես Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիաին մեղադրում է Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին և Ռուսաստանի ելույթ ունեցող հայազգի ֆուտբոլիստներին, այսպես ասած, գողանալու մեջ։ «Միամտություն է կարծել, որ Էդուարդին սպորտային քաղաքացիության մեջ գլխավոր դերը պատկանում է նրա սրտին, որովհետև Հայաստանում կա հայկական արմատներով արտասահմանցի խաղացողների գործի հստակ ծրագիր, որն արդյունք է տալիս» – գրել է Բելինինն ու հավելել – «Հաշվի առնելով Հայաստանի լավ թիմը, Ռուսաստանը կարծես թե պետք է միջոցներ ձեռնարկի իրենց շահերը պաշտպանելու համար։ Հակառակ դեպքում մենք վտանգի ենք ենթարկում պարզապես մեր ֆուտբոլային համակարգով պատրաստված ու կրթված տաղանդավոր սերնդի այլ երկիր ներկայացնելու։ Մենք չէին ցանկանա եվրոպական մակարդակի ֆուտբոլիստներին միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն աշխատում է նրանց հետ, իսկ մենք ոչ։
Ուստի կարևոր է վերահսկել նման պահերը ավելի ուշադիր քան հիմա, նեղսրտելով, որ ուկրայնացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ, Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ։ Ուելսի նկատմամբ ռուսները մտադիր են պատնեշ ստեղծել ռուսական թիմերում հանդես եկող հայազգի մյուս ֆուտբոլիստների մեր ազգային թիմին միանալու համար։
«Սիրտս ասավ, որ գամ Հայաստան։ Սա իմ երկիրն է, իմ ժողովուրդը։ Այս որոշումը ես ինքս եմ կայացրել։ Զանգահարեցի հորս և ընտանիքիս, ասացի, որ ցանկանում եմ միանալ Հայաստանի հավաքականին» – հայտարարել է Սպերցյանը, Հայաստանի հավաքականին միանալու որոշումը կայացնելուց հետո։ Նման որոշումները և հայտարարությունները սակայն ընկալելի չեն ռուսական կողմի համար։ Նրանց համար խորթ է հայրենիքը սիրելը, հայրենիքի համար գործողությունների գնալու գաղափարը։ Ռուսաստանում սովոր են, որ այլ ազգի ներկայացուցիչները պայքարեն իրենց փոխարեն։
Ռուսաստանի ազգային հավաքականի ավագն այսօր ազգությամբ վրացի Գեորգ Իջիկյանն է։ Այս հավաքականի առաջատար հարձակվողներից է հայազգի Արսեն Զախարյանը, որը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Ռուսաստանի հավաքականում են խաղում բազմակի այլազգի ֆուտբոլիստներ։ Ռուսներին թվում է, թե բոլորը պարտական են իրենց Իջիկյանի կամ Զախարյանի պես, քանզի նրանք ապրել են ռուսաստանում, կոպիտ ասած, կերել իրենց հացը։
Այս մոտեցումը բերեց նրան, որ ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստների մուտքը եվրոպական թիմեր խստիվ արգելված է։ Այսօր Ռուսաստանի հավաքականն ըստ էության գոյություն չունի։ Ռուսաստանը ֆուտբոլային հարթակում սուզվում է։ Մեր ռազմավարական դաշնակից պետությու-նում շատ են ցանկանում, որ իրենց հետ սուզվեն նաև հայերը։ Չբավարարվելով ռուսական թիմերում հանդես եկող հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներով, հոդվածագիրն անդրադարձել է մեր գլխավոր մյուս լեգիոներներին։ Բելինինի կարծիքով, Լուկաս Սելարյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և մյուս ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականին են միացել քանզի հնա-րավորություն չեն ունեցել խաղալու Արգենտինայի կամ այլ երկրների ազգային թիմերում։ Կարճ ասած, ռուս լրագրողը փորձել է առաջ քաշել այն թեզը, որ Հայաստանի Ազգային Հավաքականում խաղում են անձնական շահերի համար։
Տեղին է հիշել ռուսական հայտնի ասածվացքը. «Ամեն մեկը մտածում է իր փչացածության չափով»

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *