Ո՛վ մեղավոր չէ, թո՛ղ

առաջին քարը նետի

  Նոր կտակարան

Ինչ խոսք, նախկին արտաքին գործերի նախարար՝ պարոն Վարդան Օսկանյանի հայտարարությունը տեղին կլիներ ու ես կարծում եմ, շատերի հավանությանը կարժանանար, եթե նա իր այդ հայտարարության մեջ, միակողմանի չլիներ ու խոսեր նաև նախկին իշխանությունների, որին ծառայել է նա, բացթողումների, չարաշահումնների, պետական ապարատը անձնական շահերի ու ապորինի հարստանալու ծառայեցնելու մասին, որ նրանց կառուցած բանակը, հրամանատարական անձնակազմի ընտրությունից ու ձևավորումից սկսած, մինչև քիչ թե շատ անձնակազմից, մինչև զենքի ու զինամթերքի ծեռքբերումները, նախ և առաջ իրենց շահերը բավարարելու միջոց է եղել, ըստ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «բանակը հասարակության հայելին է»։ Այս խոստովանությունը ամեն ինչ ասում է, այն բավական խոսուն է, թեև ինչ որ ներքին մղումով, ակամայից արված։ 

Ո՛չ այդքան համարձակություն չունի պարոն Օսկանյանը, որ ասի իր ծառայության ժամանակ ինչպես է եղել բանակը, որ ասի ինքը ծառայել է մի նախագահի ժամանակաշրջանում, որի իշխանության օրոք գլխատվել է հայոց պետականությունը։ Ասի, որ վերջին պատերազմում պարտվելու հիմնական պատճառը եղել են մասամբ՝ անտիրությունը, մասամբ՝ բարոյալքված, հուսալքված անկարող հրամանատարության անձնակազմը, նաև շարքային զինվորությունը․ որովհետև չկար հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանը, Ո՛վ ոչինչից ձևավորեց հաղթական բանակը։ Բայց նա համարձակությունը չունի ասելու՝որ այդ հաղթանակած բանակը, հենց իր՝ Օսկանյանի պաշտոնավարության օրոք, դարձավ դոլարով խաղամոլների, վիսկի խմողների, կաշառակերների՝ բանակ։ Թող ինձ ներվի, այս տողերը ես ցավով եմ գրում, ու դրանք ոչ հնարած են, ոչ էլ երևակայական, այլ գիտակ ու ականատես մարդկանց պատմածներն են։ Նա նաև չի խոսում՝ որ պարտությունը սկսվեց այն ժամանակ, երբ իրենց իշխանության օրոք, Հայաստանի բնակչության թվաքանակը, մոտ՝ չորս միլիոնից,  նվազեց, դարձավ երկու միլիոն․․․

Այնուամենայնիվ պարոն Օսկանյանի երևան գալը, հարցերի տեղիք է տալիս․

-Կարելի է ենթադրել, թե՝ որ իրեն չսպառած ու մի կողմ քաշված Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանի վերջին խաղաքարտն է, որ նա խաղադաշտ է նետում ու հենց այդ պատճառով, գիտակ ու լուսավորված ժողովուրդը, նրան էլ մյուս լիդերների նման անփառունակ ուղարկելու է ողորմելի Վազգեն Մանուկյանի մոտ, որովհետև նա էլ այսպես ասած ընդդիմության պահանջն է կրկնում․ բայց մի պահ ընթերցենք մի քանի տող նրա «գլուխգործոց» գրությունից․ 

«Երեկ նվաստացման ևս մի կաթիլ ավելացավ, երբ Միացյալ Նահանգները ողջունեց Իլհամ Ալիևի՝ Արցախի իշխանություններին ներում շնորհելու «բարի կամքը»։ Ես ուզում եմ՝ մի պահ մենք բոլորս մեզ թափ տանք և հասկանանք, թե դա ինչ է նշանակում։ Ուրեմն, աշխարհի ամենակոռումպացված և ավտորիտար ղեկավարը խոստանում է ներում շնորհել իր պատմական հողի վրա սերունդներով (հազարամյակներով) ապրած ժողովրդի ընտրյալներին, այն ժողովրդի, որի նկատմամբ  տասնամյակներ կիրառվել են ամենադաժան բռնությունները՝ փորձելով նրանց կտրել իրենց իսկ պատմական հողից, որը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Եվ ԱՄՆ-ը ողջունո՞ւմ է այս քայլը։ Պետք չէ մեղադրել Միացյալ Նահանգներին։ Այստեղ մի մեղավոր կա․ դա Հայաստանի ներկա իշխանություններն են։ 

Այս նվաստացումից դուրս գալու և իրավիճակը կտրուկ փոխելու միակ ճանապարհը ժողովրդական ճնշմամբ այս իշխանություններին հրաժարական պարտադրելն է»։ 

Մեթե՞ սրանք այսպես ասած՝ ընդդիմության խոսքերը չեն, որ գրեթե ամենօրյա   պարբերությամբ ու որտեղ որ Փաշինյանն է հայտնվում, հնչեցնում են նրանք․․․

Ծիծաղելի է չէ՞, ինչպե՞ս կարելի է ԱՄՆ-ին ու ընդհանրապես արևմուտքին ու նրանց հետ մեկտեղ Ադրբեջանին զինող ու պաշտպանող Իսրայելին մեղավոր համարել,  ինչպե՞ս, ինչո՞ւ, քավ լիցի, չէ որ նրանք ներկայացնում են «քաղաքակիրթ աշխարհը»․․․

Բեռլին, հուլիս 2023

Սամվել Հովասափյան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *