ՀԵՂԻՆԱԿ՝ Սամվել Հովասափյան
Ցավոք, իրական է դառնում այն ինչ համայն աշխարհի հայությունը տարիներ է՝ որ նման ապագայի հեռանկարից, որին ներկայումս արցախահայությունը դեմհանդիման է կանգնած, սարսափում էր, որը շատերը իրենց գրություններում, զգուշացնում էին։ Միանգամից ասենք, որ ժամանակն այնքան տագնպահին է, որ նման կացության դեպքում խոհեմ չէ, մեղավորներ փնտրել։ Իհարկե ՍՍՀՄ-ի ներքին քաղաքականության թողած՝ երբեմն ազգամիջյան անլուծելի տարածքային ժառանգությունն է՝ գլխավոր պատճառը, սակայն հայության վերնախավը, որերորդ անգամ ցուցաբերեց իր անհեռատես ունակությունը, անկախության ժամանակաշրջանում սպառնացող վտանգը՝ նախորոք գուշակելու, խուսանավելու ու արտաքին սպառնալիքի դեմ միասնություն ցուցաբերելու կարողությունը։ Ո՛չ հայը ընդունակ չի եղել ու չէ՝ հեռատես լինել, այլ իշխանամոլությունը եղել է հայության վերնախավի ամենացայտուն բնավորություններից, վկան մեր պատմությունը։ Երբ խոսում ենք վերնախավի, իմա՝ ժամանակի իշխանությունների ու նրանց մոտ կանգնած անձանց սխալներից, պարտադիր պետք է հիշենք նրանց արտաքին քաղաքականության վարած՝ սխալների ու բացթողումների մասին, մանավանդ՝ նոր իշխանությունների։ Պատճառը՝ Պարոն Փաշինյանը բացառապես իր երիտասարդ թիմակիցներից, որոնք նախկինում բոլորովին քաղաքականության մեջ չէին եղել, կազմեց իր կա-ռավարությունը։ Դա որքան որ սխալ էր, նույնքան հասկանալի, որովհետև հին իշխանությունների օրոք, եթե ոչ բոլորը, ապա վախ կար, որ շատերը, անցյալի սովորություններին վարժված, երևի նաև հարստացած, չէին կա-րող, կամ չէին ուզի հետևել նոր երիտասարդ վարչապետի հրահանգին։ Ամենացայտուն օրինակն է արտաքին գործերի նախարարությունը, որը միշտ կաղալով է առաջ գնացել, դրա արդյունքը, ներկայիս Արցախի բնակչության անել դրությունն է, այդ պատճառով էլ այսօր շատերը պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց բոլորիս պարզ է, որ Փաշինյանի «մեծագույն սխալն» այն է եղել, որ նա փորձել է, չհետևել հին իշխանությունների քաղաքականությանը, որը կարելի է անվանել՝ «Պուտինին աներկբա ենթայակայություն» ու զգուշավոր փորձել է՝ ինչ որ չափով անկախ քաղաքականություն վարել։ Սակայն Պատմությունից մեզ հայտնի են նման շատ օրինակներ, որ ժամանակի հզոր հարևաններն, երբեք չեն հանդուրժել նման համարձակություն՝ Հայաստանի իշխանների ու թագավորների կող-մից ու պատժել են նրանց։ Դրա թարմ օրինակը՝ 27 հոկտեմբեր 1999-ին, խորհդարանում կատարվածն է…
Նախկին իշխանությունները լինելով Պուտինի սերնդակիցներ ու ծառայելով նույն ճամբարում, լավ սերտել էին իրենց դերը, ամբողջովին ենթարկվելով Պուտինին ու միակողմանի երկրի կարևոր արտադրական ու շահութաբեր կառույցները հանձնելով ԴՌ-ին, դիմացը ստանալով 43 տարվա երկրի պաշտպանության պայմանագիր։ ճի՛շտ թե՝ սխալ, այդ պատճառով էլ երկրի հասարակության տարբեր շերտերում, առաջացան հակառուսական, երբեմն թշնամական տրամադրություններ, սակայն ժամանակի իշխանություններն որքան կարողանում էին, ճնշում էին ամեն մի հակառուսական դրսևորում, որը ավելի խստացավ ՀԱՊԿ-ին անդամ դառնալու ու ԴՌ-ի ճնշումների հետևանքով։ Բացի այդ, նրանք ՀԱՊԿ-ում ստորագրում էին ամեն մի պայմա-նագիր լռելյան, թույլ ու վախվորած աշակերտի նման։ Ու հասկանալի է, որ նրանք՝ լռելյան համաձայնվելով Պուտինի յուրաքանչյուր քմահաճույքի հետ, նրա միջոցով, զսպում էին Ալիևի ու Թուրքիայի ոտնձգություններն, ինչը որ անհարիր էր նոր իշխանությունների պահվածքի ու նրանց ժողովրդա-վարական պատկերացումներին։ Բացի այդ, ԴՌ-ում համարյա բոլոր պետական անձինք, Հայաստանը դիտում են իրենց նախկին գաղութը, այդ նույ-նը նկատվում է նաև այնտեղ բնակվող հայության որոշ շրջանների ու անհատների մոտ։ Ահա հենց այդ պատճառով էլ, վերջերս Հայաստանում որոշ անձանց մոտ դրսեորված երբեմն նաև վիրավորական հակառուսական քարոզչությունը, անհետեվանք չմնաց։ Քանի որ մեծ հավանականությամբ Ադրբեջանը Արցախի պատերազմն ու ներկայիս շրջափակումը՝ ամբողջովին, առանց ԴՌ-ի համաձայնությամբ, հազիվ թե՝ համարձակվեր իրականացնել։ Մի այլ գործոն էլ պետք է նկատի առնել, որը էական է, դա ներկա իշխանությունների մոտեցումն է արևմուտքին։ Քանի որ շատերի հույսը արևմուտքն է, սակայն դրական արդյունքներ տեսանելի չեն։ Ընդհակառակն, արևմուտքն անամոթաբար լռում է ու թվում է, թե՝ նա բոլորովին անտարբեր է, արցախահայության ճակատագրի նկատմամբ, մենք այսօր դրա ականատեսն ենք, ուրեմն կարելի է եզրակացնել, որ ներկա իշխանություններն արտաքին ճակատում լրիվ ձախողվել են, անփորձության, թե՝ անկախ քաղաքականություն վարելու՝ արդյունք, միևնույնն է, հետևանքն է կարևոր։ Կարևորը՝ ամեն գնով ու բոլոր միջոցներով՝ փրկել արցախահայությանը տեղահանումից։
Անգամ այն ԴՌ-ի մաս կազմելու գնով։
Այո, նույնիսկ Հայաստանի՝ միութենական անդամ դառնալու գնով։ Կարևորը՝ հողն է, այն փրկելու համար պետք է կարողանալ մանևրել, անցյալ դարերի սխալը չկրկնել…
Պահը օրհասական է, խոհեմ կլիներ՝ Հայաստանում ստեղծել Արցախահայությանը ու Արցախը փրկելու հին ու նոր իշխանությունների մասնակցությամբ, ազգային մի կոմիտե, որի ներկայացուցիչները՝ լիազորված կլինեն բացառապես ԴՌ-ի իշխանությունների հետ բանակցել։
Բեռլին, հուլիս 2023
Սամվել Հովասափյան