Ռուսաստանը Արցախում կատարած պետական յեղաշրջումով ՀՅԴ –ի առաջադրած ռուսախտաւար մի բացիլի դարձնելով նախագահ, 2023 թ. սեպտեմբերի 20-ին նրան ստորագրել տուած որոշումով ԶԻՆԱԹԱՓԵՑ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆԸ:
Այսինքն՝ Ռուսաստանը ՎԵՐԱՑՐԵ՛Ց Արցախի համասպանդը խափանելու համար հիմնուած զօրախումբը: Արցախի բնակչութեանը «նոր ցեղասպաութիւնից փրկելու » Մոսկուայի ՅԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ ԱՐՑԱԽԸ ԱՄԲՈՂՋԱՊԷՍ ՀԱՅԱԶՐԿԵԼՈՒՆ Ի ԽՆԴԻՐ, ՆՐԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱՂԹԵՑՆԵԼՆ Է ԼԻՆԵԼՈՒ…
Ինչպէս տարներ շարունակ բազմիցս գրել ու յայտարարել եմ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԽՆԴԻՐԸ ՀԱՅՈՑ ՄԵԾ ՑԵՂԱՍՊԱՆութիւնԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ 200-ԱՄԵԱՅ ՈԽԵՐԻՄԱԳՈՅՆ ԹՇՆԱՄԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՓՐԿՈՒԵ՛ԼՆ Է:
1828 թուից ի վեր սա՛ պիտի լինէր եւ այսօր իսկ ԼԻՆԻ՛ հայ ժողովրդի հաւատոյ հանգանակը: 200 տարի շարունակ սա՛ է ասել եւ ասում մեր ժողովրդի ընտրանիին:
ՍԱԿԱՅՆ աւելի քան 100 տարի ռուս կայսրութեանը ՃՈՐՏԱԳՐՈՒԱԾ «ազգային ջոջերը», ՀՀ իշխանութիւնները եւ ընդդիմութիւն խաղացող այսօրուայ բազմաթիւ կուսակցութիւնները, յատկապէս ՀՅԴ-ն, ինչպէս հայոց մեծ ցեղասպաութիւնը, այնպէս էլ 2020-2023 թթ. Արցախի սովասպանդ-ցեղասպանդը ԱՅՍՕՐՈՒԱՅ հայայօշոտումի հետ միասին ԲԱՑԱՌԱՊԷՍ ԳՑՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱՅ :
Ռուսաստանի դեսպանատան դէմ երեկ անցկացրած դրանց «ինքնաբուխ» ցոյցով Ա՛ՅՆ բռնապետութեանն են աղերսում փութանակի դադարեցնել տայ «ազէրիների կազմակերպած ու իրագործած կոտորածը», որը 1828 թ. ից ի վեր թուրքերին վերագրուող ՀԱՅՈՑ ԳՐԵԹԷ ԲՈԼՈՐ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆ Է…
Ռուսախտի այս բացիլները քաղաքակրթութեան այսօրուայ թրքանման-գարշամանից ՕԳՆՈՒԹԻՒՆ աղերսելով , աշխարհի առաջ վարկաբեկում են մեր ժողովրդին՝ մշտապէս թաքցնելով ԴԱՐԵՐՈՎ ԹԱՔՑՈՒՈՂ ՀԵՏԵՒԵԱԼ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ. ռուսաց թագաւորը արեւմտահայերին կոտորող սուլթան Համիդին օժանդակում էր 1895թ. Պոլսում իր դեսպանի միջոցով «Կոտորէցէ՛ք, ձերդ մեծութիւն, կոտորեցէ՛ք» յորդորով:
Ռուսաստանի կայսրը Կովկասի փոխարքայ Լոբանով-Ռոստովսկու միջոցով էլ սուլթանին քաջալերում էր «Հայաստանը մեզ պէտք է առանց հայերի» համոզմունք-հանգանակով, իսկ 1896 թ. Կովկասի կառա-վարչապետ Գոլիցինի բերանով էլ հռչակում ՌՈՒՍԱՀԱՅՈՒԹԵԱՆԸ ԲՆԱՋՆՋԵԼՈՒ Ռուսաստանի՛ ծրագիրը. «ԵՍ ԿԸ ՀԱՆԳՍՏԱՆԱՄ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱՅՆ , ԵՐԲ ԹԻՖԼԻՍԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐԵՆ ՀԱՅԻ ԽՐՏՎԻԼԱԿԸ ՝Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ԱՅՆ ՓԱՍՏԻ, որ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՆՉ ՈՐ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԵԼԻՍ ԵՆ ԵՂԵԼ ՆԱԵՒ ՀԱՅԵՐ»:
Մինչդեռ հայերի մէջ ՄՇՏԱՊԷՍ ՓՈՔՐԱԹԻՒ եղած ռուսախտահարների ՎԵՐԸ ՆՇՈՒԱԾ ԶԱՆԳՈՒԱԾԸ հայերի մասին այնպիսի մի կարծիք է ձեւաւորում, թէ հայութիւնն իբր ազգովի՛ն է մեծարում ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՒ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ մեծագոյն թշնամու ԴԱՐԱՒՈՐ ՊԱՀԱՊԱՆ ռուսանուանեալների բռնապետութիւնը:
Հայ ժողովրդի ՑԵՂԱՍՊԱՆԴ-ՀՈԳԵՍՊԱՆԴԸ դարերով տնօրինող կայսրութեան պահապան այդ խաժամուժի անունը Պետրոս Ա կայսրը 1722 թ. ԴՐԵՑ ՌՈՒՍ, իսկ Գարեգին Նժդեհը 1943 թ. դրանց երկիրը անուանեց ԴԻՒԱՊԵՏՈՒԹԻՒՆ:
Ա՛յն երկրի ղեկավարութիւնը, որն իր գիտակրթամշակութային բազմաթիւ գործիչներով ՊԱՇՏՕՆԱՊԷՍ մոլորեցնում է բնակչութեանը, այն երկիրը, որն իր ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԵՆԱՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄՈՒՆ ԹՈՂԱԾ՝ բովանդակ կարողութիւնները բեւեռում է ՕԳՆԱԿԱՆ կոչելու իր ժողովրդին դարերո՛վ կալանած եւ խոշտանգած բռնապետութեանը, այդ պետութիւնը ԳՐԱՍՏԱՑՆՈՒՄ Է սեփական ժողովրդին:
Մամիկոնէից-տարօնականների ուխտ
հանրային մարմնի ատենավար,
պատմաբան Ռ. Համբարձումեան, 20 սեպտեմբերի 2023 թ.