Բարի լույս, սիրելի և շատ հարգելի, Աբօ ջան,
Անչափ շնորհակալ եմ, որ տեսանյութը ուղարկել էիք։ Նայեցի, և ասեմ, որ մանավանդ առաջին բաժինը, ինչ վերաբերվում էր Հայաստանի ընդունելությանը, ինչպես ընդունեց արցախցի մեր եղբայրներինքույրերին, ոտքից գլուխ փշաքաղվել էի։ Այնքան հուզվեցի, ես էլ հպարտության մեծ զգացողություն եմ ունեցել այդ օրվանից, որ Հայաստանը իր այդքան դժվար իրավիճակով կարողացավ այդպես պատվով ընդու-նել իր հարազատներին և հնարավորինս ամեն բան անել, որպեսզի թեթևացնի նրանց վիճակը, հոգսը։ Ցավի մեջ ենք բոլորս, այո՛, Արցախը կորցրեցինք, և աննկարագրելի ցավ է։ Բայց ես էլ Ձեզ նման այնպիսի զգացողություն ունեմ, որ այս ամբողջը ինչ-որ մի թատերականացված բան էր, որը այսպես չպիտի մնա, որ ամեն ինչ փոխվելու է։ Ես շատ դրական, լավ զգազողություն ունեմ այդ առումով։
Ինչ ասեմ, ինչ որ ասել եք սրտովս էր, այո՛, Հռոմի ստատուտի կանոնադրությունը հաստատելը և ար-տաքին հետախուզությունը՝ բոլորը լավ քայլեր են։
Աստված ուժ և զորություն տա մեր իշխանությանը, մեր կառավարությանը և մեզ բոլորիս, որ կարողա-նանք նեցուկ կանգնել, հզորացնել մեր այդ փոքր երկիրը, 29.800 քառակուսի մետր մնացած այս սրբություն երկիրը պահենք, որպեսզի դա էլ, Աստված մի արասցէ, չկորցնենք։
Աստված Ձեզ առողջություն տա։ Ես շատ հպարտ եմ, որ Ձեր նման մարդիկ, Պարոն Մխիթարեանի նման մարդիկ կան, որ այսպես ճշմարիտ խոսքի կողմնակից են, առանց վախենալու ասում են, մարդկանց երեսին շպրտում են, այն մարդկանց, որոնք ժամանակին շատ քայքայիչ գործունեություն են ծավալել և հիմա էլ ծավալում են մեր հայրենիքի հանդեպ։ Աստված ուժ-կորով տա և հաջողություն եմ մաղթում Ձեր բոլոր գործերին։ Խորին շնորհակալություն հայտնեք նաև Պարոն Ոսկան Մխիթարեանին։ Աստված ուժեղացնի մեզ, մեր երկիրը և որ կարողանանք պահպանել այդ փոքրիկ սուրբ հողը։ Շնորհակալություն:
Սեդա Ղարիբյան
Լոս Անջելես, ԱՄՆ

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *