Ստորեւ՝ անցեալ Ուրբաթ 13 Հոկտեմբերին, տեղի ունեցած հեռուստային զրոյցի Առաջին մասն է: Երկրորդ եւ վերջին մասը յաջորդ շաբաթ:
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Բարի երեկոյ սիրելի հեռուստադիտողներ, անունս՝ Աբօ Չափարեան, այսօր ինծի համար գերազանց պատիւ է, ուրախութիւն չեմ կրնար ըսել, որովհետեւ մեր ազգը սուգի մէջ է այս դաժան օրերուն: Պատիւ է եւ գոհունակութեան առիթ է, որ AMGA հեռուստաստուդիոյի մէջ, իմ զրուցակիցն է «Մերոնք» հայրենի հեռուստայայտագրի զրուցաւար պարոն Սուրէն Սարգսեանը, որ իրերը կը կոչէ իրենց իսկական անուններով: Ես շատ յաճախ է, որ իմ ելոյթներու ժամանակ գոհունակութիւն յայտնած եմ այսօրուայ նոր սերունդի առկաիւռթեան համար, որ կը կոչեմ «Ոսկէ սերունդ»: Նոր սերունդը՝ որպէս «ոսկէ սերունդ», նկատի չունիմ միայն մեր ջահելները, ովքեր նահատակուեցան, – – խորունկ յարգանք, խունկ եւ լոյս իրենց հոգիներուն: Նաեւ նկատի ունիմ այն բոլոր հայորդիները եւ հայուհիները՝ առանց տարիքի խտրականութեան, որ քաջաբար ճշմարտութիւնը կը խօսին: Անգլերէն կ՛ըսեն. “Speak truth to power”, այսինքն ամենաուժեղ մարդուն, եթէ սխալ բան ըրած է, անունով- ազգանունովը բացայայտումը կը կատարեն՝ առանց բառերը ծամծմելու, առանց մերոնքի հետ դիւանագիտութիւն խաղալու:
Բարի եգած էք, պարո՛ն Սարգսեան:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԸ – Շնորհակալ եմ, պարո՛ն Չափարեան, ասեմ Ձեզ՝ այսպէս, շատ ածականները գովերգող է ինձ, շռայլեցիք, ես ընդամենը անում եմ իմ գործը: Մի ընկեր ունեմ հանգուցեալ, ասում էր՝ երկար մի՛ խօսա, ասա՝ խոստանում եմ արդարացնել Ձեր յոյսերը: Ես այն եմ, ինչ կամ, անում եմ իմ աշխատանքը եւ շնորհակալ եմ, գնահատականների համար, բայց բարձր էր:

ԱՐՑԱԽԵԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԻ՝ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Շնորհակալ եմ, որ դուք այդպիսի խորաթափանց ելոյթներ կ՛ունենաք, եւ միեւնոյն ժամանակ իրերը կը կոչէք իրենց անուններով: Այս օրերուն, երբ արցախեան այս Ցեղասպանութիւնը, որ դժբախտաբար իրականացաւ, ինչի˚ արդիւնք էր:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԸ – Օ՜ֆ, դաժան հարց էք տալիս, նախ սկսեմ նրանից, երբ էսօր շատերը վա՜յ- վա՜յ են անում, լաց են լինում՝ վա՜խ Արցախս, Արցախս, ես իմ գիտակից կեանքը, երբ քսան տաեկան տղա էի, եղել եմ Արցախում, կռւել եմ հայոց պետականութեան համար. Արցախը խորհրդանիշն է, ես տասնեակ, հարիւրաւոր ընկերներ ունեմ, ում շիրիմներին էս վերջերս ամաչում եմ գնամ, Արցախն ինձ համար ամեն ինչ է, բայց մենք վաստակեցինք այն իրավիճակը, որը ստցանք, ցաւոք սրտի, հիմա էսպէս չասենք՝ ես անհատական, էն միւսը, մեր երկրի քաղաքական ղեկավարութիւնը ստահակների հաւաքածու էր, որոնք երկիրը պարզապէս վաճառեցին: Դաւաճանութիւնն այլ անուն չի ունենում, երբ մէկը դառնում է նախագահ եւ երկրիդ բիւռջէից աւելի փող է ունեում, եւ իր լակոտներին չգիտեմ՝ ինչ է դարձնում, դա դաւաճանութիւն է: Երբ որեւէ գեներալ բիզնես է անում, դա դաւաճանութիւն է, էդպիսի պետութիւն եւ բանակ չէր կարող լինել, հատիկ- հատիկ ամեն ինչ տւեցին, դարձան գործակալներ, ու էս դեպքում՝ ռուսական, տեսէք նաեւ ադրբեջանական ունէինք. Ստեփանակերտի պարեկը, ինչպէս ինքն է ասում՝ Խանքենդիի պարեկն եմ, հիմի մենք ուր էինք, մեր քաղաքական իշխանութիւնը բերեց, հասցրեց սրան. Մենք ունէինք դաւաճաններ, մինչեւ սա, երբ երկրի ղեկին նստեց Քոչարեան Ռոբերտը, Սերժ Սարգսեանը՝ իրենց, էսպէս ասած, շրջապատուած, ուղղակի մենք վերջացանք, երբ Օսկանեանի պէս մէկն ասում էր՝ մենք օկուպացրել էինք, յետոյ զուգարանի դռան վրայ էլ գրուած էր օպկուպացիոն, որ փակել էին, էսպէս ապուշ բաներով բերինք հասցրինք էս վիճակին: Վերջին արարը տեղի ունեցաւ, արդեն դէ պատկերացրէք, նա անընդհատ թրերն էր սրում… էն յայտնի անեկդոտ կար չէ, ասում է՝ Աստուած վերեւից նաիւռմ է, Վարդանանց պատերազմն է, թշնամին փղերի, էսպէս ասած, էդ, ոսկորներն է սրում, չգիտեմ՝ երկաթներն է կապում, որ գան մեզ տրորեն, հայերն էնտեղ խմում են, ասում է հրեշտակներին՝ էս ի˚նչ են տրորում, ասում է՝ հայերը յոյսը դրել են ինձ վրայ: Աստուած չներեց, դուրը չեկաւ, եւ մենք դա վաստակեցինք, ես մեծ ցաւով եմ ասում՝ վաստակեցինք, եւ բոլոր էն մարդիկ, որ էս ամեն ինչն արել են, էսօր փողոցում ասում են՝ ասենք՝ Նիկոլը թշնամի ա, ես նիկոլի պաշտպանը չեմ, բայց բոլոր թշնամիները թշնամի են ման գալիս. առաջին թշնամիները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ եւ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԵՂԱՒՈՐՈՒԹԻՒՆՆ ԱՐՑԱԽԵԱՆ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ (ՀԱՏԿԱՊԷՍ ՎԵՐՋԻՆ) ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԷՋ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Վարդան Օսկանեանի անունը յիշեցիք, իմիջիալոց, ես Ձեզ հետ պէտք է կիսուիմ այն փաստի մասին, որ բազմաթիւ դասական սփիւռք ահայ ընկեր- ընկերուհիներ դժկամանք կ՛ապրին, երբ որ Վարդան Օսկանեանի անունը կը յիշեն, եւ այնքան զայրոյթով կ՛արտայայտւեն իր մասին, որ նոյնիսկ ինձմէ խնդրեցին, որ մեր այս զրոյցի ժաանակ իրենց կողմէ եւ իմ ալ կողմէ ներողութիւն խնդրեմ մեր հայրենի ժողովրդէն, որ սփիւռք ը այդ տեսակ անպէտք մարդու գործուղած է Հայաստան:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Ես Ձեզ ասեմ՝ ես էլ պիտի ներողութիւն խնդրեմ սփիւռքից, համայն հայութիւնից, էդ ինչպէ˚ս ստացւեց, եթէ Հայաստանում կայ տաս հազար թափթփուկ, հայրենիք չսիրող մարդ, Քոչարեան Ռոբերտը եւ Սերժ Սարգսեանը հաւաքեցին իրենց կողքը, սփիւռք ում էլ էսքան լաւագոյնների մէջ, որտեղից- որտեղ, էդ ոչ մի բաները եկան եւ տեղաւորւեցին պաշտօններում, եւ իրենք, ինքզինքն ապուշի տեղ դրած, ապականեցին ամեն ինչ: Էնպէս, ինչպէս մեզ ղարաբաղցի ու հայաստանցի սարքեցին, էնպէս էլ, էն որ ասում ա՝ աղբար ու տեղացի սարքեցին. Չի լինում էդպիսի բան: Ամբողջ մեր ժողովուրդը, սփիւռք ը, դուք էլ գիտեմ՝ էդ բառը չէք սիրում էլի (սփիւռք ը մի քիչ սփռուած բան է), չէ˚…
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Ճիշտ է:

ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Մեծ դրամահաւաքներին հայրենակիցները իրենց մինչեւ վերջին կոպեկը՝ ով ինչ ունէր, ով շատ- շատ, ամեն ինչ արեցին, որ Հայաստանն ապրի, որ Արցախն ապրի, որովհետեւ Արցախ ասելով՝ մենք Հայաստան ենք հասկանում եւ հակառակը: Բայց արի, տես էդ մարդիկ, իրենց հոգում իրենց աթոռն ու պաշտօնն ունէին, եւ իրենց տէրերը, որ յետոյ պարզվեց Մոսկվաիւռմ են, ի դեպ այսօր ասել եմ՝ էդ Արայիկը բանը Հարութիւնեան, մի պատմութիւն պատմեցի. իմ ընկեր Էռնեստի հետ, որն ի դեպ դաշնակցական էր կռվի ժամանակ, մնացել էր մի նռնակ, էլ չունեի, էդ նռնակի օղակը քաշեցի, էսպէս ասած կալիցոն, քցեցի դեն, նստեցինք, ասի՝ Էռնեստ մի՛ խանգարի, հրաժեշտ տանք էլի, որովհետեւ թշնամու ձեռքը պիտի ողջ չընկնենք: Յետոյ էնպէս ստացւեց տղերքն եկան, ասացի՝ Էռնեստ, ասում ա՝ դէ շպրտի նռնակըը, չտրաքի, ասի՝ չէ, էս մեր կեանքն ա, գտել ենք, հետ ենք դրել: Հիմի, էս երկրի էս, էս էս քնձռոտ նախագահ կոչուածները, ովքեր յանձնեցին Արցախը, որովհետեւ տարիներ շարունակ էդ Բակո Սահակեանը, Դուք գիտե˚ք՝ Երեւաններում մի քանի միլիոն դոլարանոց պենտհաուզներ ունեն, տներ ունեն, բիզնեսներ ունեն, էնքան տղամարդ չեղան, մի նռնակ ունենային, սատկէին, գոնէ սատկէին էլի, հիմա տարել են Բաքու. եկան յանձնւեցին ռուսներին, որ ռուսները կփրկեն, ռուսներն էլ յանձնեցին թուրքերին: Բա էդքան սատկելու տղամարդկութիւն էլ չունեցան, իսկ էն զինւորները ունեցան, էդ 44- օրեայի զինւորները, դրանից առաջ զինւորները՝ քառօրեայի, եւ էսպէս շարունակ: Տասնութ տարեկանն ունեցաւ արժանապատվութիւն, էդ մարդիկ չունեցան: Ի˚նչ ասեմ. սա է մեր դառն իրականութիւնը:

ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ԿԼԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ ԳՈՐԾՈՂ ՄԻԱՒՈՐ ՉԷ, ՈՒՆԻ ՆԱԵՒ ԻՐ ԿՐՕՆԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԸ, ԵՒ ՆԱԵՒ ՍՓԻՒՌՔԻ ԿՑՈՐԴՆԵՐԸ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Ըստ երեւոյթին՝ ղարաբաղեան կլանը միայնակ գործող միաւոր չէ, ունի նաեւ իր կրօնական կցորդները, եւ նաեւ սփիւռքի մէջ եւ կրօնական, եւ աշխարհիկ կցորդները:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Հասկացայ:
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Ըստ Ձեր ունեցած տեղեկութիւններու՝ ի˚նչ կարելի է ըսել ղարաբաղեան կլանի կրօնական կցորդներու մասին:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Տեսէք, էդ ղարաբաղեան կլան կոչուածը,, գործակալների հաւաքածու է, նրանց համար ես ռուսերէն կասեմ՝ один русский царь самый лучший царь…յիշու˚մ էք յայտնի կինոն, նրանց համար կարեւորը…տէր է պէտք, Իսրայէլ Օրու հետեւորդներն էին, իսրայէլ օրիականութիւնը մեր տունը քանդեց, սրան- նրան դիմելը: Նրանք Իսրայէլ Օրու հետեւորդներն էին, վերջում էլ տեղն ընկան, ինչպէս դաշնակցականները դարձան ռսի գործակալներ, նրանց համար միեւնոյն էր, բերեցին, էս վիճակը հասցրեցին: Նոյնն էլ եկեղեցի կոչուածն է: Ասեմ Ձեզ՝ ես հաւատացեալ մարդ եմ, ես ոչ միայն խաչակնքւում եմ, այլեւ՝ աղօթում, ասում եմ՝ մեղա˜Տէր Աստուած.սրբերը երկնքում են, երբեմն նաեւ սխալներ ենք անում, բայց մենք ունենք մի եկեղեցապետ, հա, անունը Գարեգին Բ, էս մարդը չգիտի, թէ ինչ է Գրիգոր Լուսաւորչի հաւատը: Ճիշտն ասած՝ գանք Լուսաւորչից, կարողայ աւելի դառը լինի, Լուսաւորչի ցեղը կորաւ, հայոց թագաւորութիւնն էլ վերացաւ, չգիտեմ՝ էդ ինչ եղաւ, ուր կորան, ինչ արեցին, մի խօսքով, աւել չխորանանք, բայց մեր եկեղեցին էսօր պարտաւոր ա բացել էն արխիւները, որի պատճառով շատ յաճախ, ինչպէս հռոմը բացեց, հա… աւելին, ինչ- որ եկեղեցականներ կոչ են անում՝ յեղաշրջում արէ՛ք, թէ չէ մենք դառնում ենք չգիտեմ՝ ինչ: Տո՛դուք ո˚վ էք, շա՛ն որդիք, ի˚նչ արեցիք էս ժողովրդի համար, որ յեղաշրջում անեն: Մեր ծիսական քահանաների ինստիտուտը էնքան մարդկութիւն չունեցան վերականգնեն, մենք մեր թաղերում տէրտէր չենք տեսնում, մենք դրանց տեսնում ենք եթէ փող ենք ունենում, կարում ենք տանենք եկեղեցի կամ չէ, իսկ շատ- շատերը Հայաստանում փող չունեն, փոխարէնը մէկ էլ տեսնում ես հանգուցեալը (հեռու տանից- տեղից) տանը դրած էր, գալիս են երկու փողկապաւոր մարդ, ասում են՝ մի՛ արտասւիր, նա գնում է Աստծոյ մօտ: Էդ թշուառականը դառնում է դրանց զոհը, էդ եհովայի վկայ կը լինեն, հիսունական կը լինեն, վաթսունական կը լինեն, չգիտեմ՝ ինչ…Եկեղեցին չկայ, աւելին՝ եկեղեցու առաջնորդը մի քանի ապօրինի երեխայ ունի, նա պիտի կուսակրօն լինէր.կա՛մ էդ թշվառականին հանէք, կա՛մ էդ կուսակրօնութիւնը հանէք, իմանանք ՝ էդ մարդիկ ինչ են: Մենք չենք հաւատում: Տարիներ շարունակ՝ Քոչարեան Ռոբերտից սկսած, էդ կաթողիկոս կոչուածը գնաց, ձեռքները բռնեց, շնորհաւորեց ընտրութիւն կեղծելու համար: Ժողովուրդը դա տեսաւ չէ˚, յետոյ Սերժիկին շնորհաւորեց ընտրութիւն կեղծելու համար, մենք տեսնաք, ես ինչպէ˚ս կը գնամ, էդպիսի կաթողիկոսի ձեռքը կը համբուրեմ կամ կը հաւատամ: Նա Աստծոյ տաճարը պղծող շան որդի է, եւ ձուկը գլխից է հօտում: Կան ազնիւ եկեղեցականներ, նրանք չորրորդական, էսպէս ասած, պատի տակը գցած են: Ամեն ինչ պիտի փոխուի, իրենք իրենց տեղն ու դերը պէտք է իմանան: Նախ պէտք է մաքրւի, «Լուսաւորչի գահը, եթէ էսպէս ենք ասում: Չի մաքրւելու, ունենալու ենք էդ խուժան տէրտէրները, առայժմ էդպիսին են:

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅ ՀՈԳեւՈՐԱԿԱՆՆԵՐԻ՝ ՌՈՒՍ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻ եւ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՅԺՄԵԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Պարո՛ն Սարգսեան, ըստ Ձեր ունեցած տեղեկութիւններու՝ արդէօ˚ք ճիշտ են այն պնդումները, որ սովետի ժամանակ այն եկեղեցականները, ովքեր սփիւռք կը գործուղւէին, պարտադիր էր, որ KGB (գործակալ) ըլլային:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Ես էդպէս լսել եմ, գիտեմ, 90% հաւատում եմ այդ ինֆորմացիային:
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Այդ տեսակի մարդկանց մասին զրոյցներ եղած են, որ…
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Ճիշտն ասած՝ ես գիտեմ, որ դա էդպէս է, հիմնականում բոլորին հաւաքագրում էին, բոլորին զգուշացնում էին, եթէ չէ, չէր գնում: Կար էդ սկզբունքը. թէ հիմա…
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Այս հարցումին տեղիք տուող պատճառներէն ամենախոշորագոյնն այն է, որ սփիւռքի մէջ որոշ թեմական առաջնորդութիւններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովհանու ներքոյ կը գործեն, հակակրօնական, հակաքրիստոնէական, հակահայկական գործունէութիւն առաջ կը տանին, եւ վառ օրինակը՝ Արեւմտեան թեմի թեմական առաջնորդ, շատերը կ՛ուզէին կոչել չառաջնորդ, Յովնան Տէրտէրեանը, որը 1970-ականներուն վտարուած էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութենէն ապաբարոյական կեցուածքի համար, եւ ըստ երեւոյթին, սովետական այդ տարիներուն՝ 1970- ականներուն, քանի որ Հայաստանեայց Առաքելական եկեղեցին նոյնպէս բռնազաւթուած էր Կրեմլի կողմէն, ազատ կերպով չէին կրնար նոր հոգեւորականներու պատրաստութեան աշխատանքն առաջ տանէին, ստիպուած կ՛ըլլային, նոյնիսկ սփիւռքէն, զիբիլ մարդկանց ընդունելու՝ որպէս հոգեւորականներ,
անշուշտ բացառութիւնները յարգելի են…
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Այո:
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – … կան լաւ հոգեւորականներ, որ սփիւռքէն տեղափոխուեցան մայր հայրենիք…
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Ձեր հարցի պատասխանը տւեցիք, պարոն Չափարեան, այո, ստիպուած էին, էդպէս էր, էդ էր, քաղաքական իշխանութիւնը, եկեղեցու վերնախաւը, եթէ ինքը ենթակայ է հրահանգների,
շարունակութիւնը մենք տեսնում ենք աւելի ներքեւ.դրւացքը ներքեւում է: Աւելի վատ, սա է, այո, էդ իրականութիւնը ունենք, եւ դեռ մինչեւ օրս, մինչեւ այս պահը, մենք Արցախը կորցրեցինք, թու քո… Ի˚նչ ասեմ, երբեմն մեղքս էլ են գալիս, մարդիկ պիւռռոսեան տէրտէրներ եղան, ոչինչ էին, պարզապէս տէրտէրութիւն արեցին, հիմա որտեղ են, Դուք ինձանից լաւ գիտեք: Ես չեմ ընդունում, ես չեմ կարող հասկանալ, ես ինձ իմ եկեղեցու զանգի լեզւակից կը կախէի, բայց էդ մարդիկ անգամ ձայն չհանեցին, լաւ իմանալով, որ Արցախը թալանում են, մի բառ չասեցին՝ էս ի˚նչ էք անում, մի անգամ ժողովրդի կողքը չկանգնեցին, մի անգամ չասեցին՝ անասուննե՛ր, ուսուցչուհուն ո˚նց էք դարձնում ընտրակեղծարար, նա ո˚նց ա այբուբէն սովորեցնելու մեր զաւակներին. իրենց չէր հետաքրքրում: Սովետական միութեան տարիներին մի էսպէս ապուշութիւն էին ասում եկեղեցու մասին, ասում էին.
Ամեն- ամեն ասեմ ձեզ,
Բանէք, դատէք, տվէք մեզ,
Ուտենք, խմենք, օրհնենք ձեզ:
Էս տրամաբանութեամբ ապրեցին տէրտէրները մինչ օրս: Ի˚նչ ասեմ, երբեմն եկեղեցի եմ գնում, պարո՛ն Չափարեան, էնպիսի պսակ են անում, լացդ գալիս ա, ասում ես՝ էս շան որդին իրաւունք ունի˚պսակ անելու՝ շուտասելուկի պէս, եւ հակառակը, մէկ- երկու եկեղեցական եմ տեսել, էնպէս ամուսնական արարարողութիւն արեց, տղերքին ասացի կատակով՝ լսի, ամուսնանալս եկաւ: Էդպիսին պիտի լինի, չկայ՛, 90% դատարկութիւն եւ այդպէս շարունակ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒԱԾ ԱՊԱԳԱՅԻ, ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ եւ ՍՓԻՒՌՔ ՈՒՄ ՁեւԱՒՈՐՈՒԱԾ ՈՍԿԷ ՍԵՐՆԴԻ ՄԱՍԻՆ

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Պարո՛ն Սարգսեան,արդէօ՞ք իմ նմաններն անուղղելի լաւատես են, երբ որ կ՛ըսեն այսօրուայ Հայաստանի եւ Արցախի մէջ, թէկուզ բռնազաւթուած Արցախ, ունիքին այսօր, բայց բարեբախտաբար ունինք ողջ-առողջ արցախցիներ, արդէօ˚ք չափազանցութիւն է ըսել, որ մենք հայրենիի մէջ եւ նաեւ սփիւռքի մէջ ունինք ոսկեայ սերունդ: Արդէօ˚ք ադի դա չափազանցուած լաւատեսութիւն է, թէ˚ իսկական, Դուք նախանշանները կը տեսնէ՞ք վաղուան արշալոյսին:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Մենք ունենք ոսկէ սերունդ, դա չափազանցուած չէ, ունենք լաւագոյն զաւակներ, եւ գիտէք՝ ինչ, մարդը ձեռքերը վեր չի բարձրացնի, յանձնւի, մենք կարող ենք ամուր եւ ուժեղ Հայաստան ստեղծել, ես ասեմ՝ ես ունեմ նաեւ, ես մեր դիտողներին ասեմ՝ օգտւելով առիթից, ասեմ՝ ես երբէք որեւէ մէկի համար չեմ աշխատել, ես չեմ աշխատել ընդդիմութեան համար, ես չեմ աշխատել իշխանութեան համար, ես որտեղ տեսել եմ՝ բաց է, ասել եմ՝ սկսած Նիկոլ Փաշինեանից, բայց այսօր մեր հայրենիքի խնդիրն է, ինձ համար հայրենիքը հազար Նիկոլ Փաշինեան արժէ, աւել բան չեմ կարող ասել, ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք, ես վստահ եմ պիտի էս փորձն էլ անցկացնենք ու դիմանանք: Հիմա խնդիր ունենք, տեսէք, մարդիկ էլի գումար են հաւաքում, պիտի հասցնեն Հայաստան, որ օգնեն Արցախի մեր հայրենակիցներին՝ ամենքին մեր երկու կովով, էսով- էնով, որ մարդիկ տնտեսութիւն դնեն, ապրեն: Ես վստահ եմ, որ Հայաստանում էսօր էդ գումարը էլ չի մսխուի, դա շատ կորեւո˚ր ա, թէ˚չէ, ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք ծաղկուն Հայաստան: Իսկ կռւից վախենալ չկայ, ես ասացի՝ եւրոպաները, բանը, մեզ ծափահարում են, չգիտեմ՝ ինչեր են ասում, թող շօշափելի անեն դա, մենակ թէ հայերին տւէք ծակ երկաթ, մեր պաշտպանութիւնը օգնէք, էդ բոլոր սիրուն ռեվերանսները շատ լաւ է, հաճելի է, բան, բայց մենք սիրուն կին չենք, որ մեզ հաճոյանան, մեզ զէնք տւէք, մեզ օգնէք, մեր սահմանները, մենք ուրիշի վրայ աչք չունենք, բայց մեր սահմաններն անառիկ են: Նոյն տեխնիկայի դարում մենք կարող ենք դա ունենալ եւ անել:

ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒՂՂՈՒԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԿԱՐեւՈՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Ֆրանսան վերջերս հետաքրքրական առաջարկութիւն մը ըրաւ, այդ մասին արդէօ˚ք ներկայ կառավարութիւնը ճիշտ կ՛առաջնորդուի, որ այս պատմական ոսկէ առիթէն օգտուի Հայաստանը:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Կարծում եմ՝ առաջնորդւում են, արդեն, էլի եմ ասում՝ ամեն ինչ պիտի…բարձրաձայն չի ասւում, գուցէ որոշ բաներ, գուցէ արդեն տեղի են ունենում, մենք ունենք սեփական արտադրութեան ԱԹՍ-ներ արդեն, Սոթքում վերջին անգամ արդեն յարձակուեցին, մերոնք մի երեսուն հոգու թշնամու արդեն վերացրեցին, այսինքն մենք աշխատում ենք այդ ուղղութեամբ, աշխատանքը կայ երկրում, ես դա տեսնում եմ, ես կ՛ուզէի արդիւնք: Գուցէ եւ կայ աւելին, դա չի բարձրաձայնւում, տա Աստուած՝ դա այդպէս լինի, մենք անընդհատ ասենք՝ շատ արէք, իրենք շատն արած լինեն եւ աւելին անեն: Մեր երկիրը պէտք է լինի հրէ գունդ, եթէ պէտք է, որ ով մօտեցաւ, կը վառւի: Եւ բոլորն ասեն՝ սրանց հետ գործ չունենք: Վերջիվերջոյ, մի պարզ օրինակ էլ ասեմ, երբ քսան տարեկան տղա էի, մի օր չգիտեմ՝ ինչ ա, ասեմ՝ լսի, գնում ես էլի, պուճուր շուն ա, շունա էլի, էն գամփռից կը վախենաս, էդ պուճուրից չես վախենում, մէկ էլ էս պուճուրը, որ յարձակւում ա վրադ, հասկանում ես, որ կարայ կծի, բա մենք մի պուճուր շան չափ էլ չկա˚նք, վերջիվերջոյ, որ էսպէս նայենք, էնքան ազնիւ պէտք է լինել երկրիդ հանդեպ: Հիմի ես գիտեմ՝ ինչ- որ ուղարկւում է, տեղ է հասնելու, չեն լափելու Քոչարեանի ու Սերժի լակոտները: Ես ուրախ եմ, երկրում էդ հիմքերը հանւած են, էս էլ ասեմ՝ քաղաքապետի ընտրութիւններում պետութիւնը պարտւեց, իշխանութիւնը պարտւեց, լաւ չմասնակցեցին շատ, արհամարհեցին, դուրները չեկաւ թեկնածուներից եւ ոչ ոք, այդ թւում՝ նաեւ իշխանութեան թեկնածուն, բայց ընտրութիւն չկեղծւեց, 1- 2% կեղծ էին, ձեռի հետ անցած, պրծած էին, բայց չարեցին, այ սա ես համարում եմ ապագայ, մենք պրծանք քոչարեանասերժականադաշնակցական աղբից…

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ եւ ԱՅԺՄ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Իմիջիայլոց Դաշնակցութեան անունը յիշատակեցիք, պէտք է արդար ըլալ, արդարութեան համար պէտք է նշել, որ սրտացաւ հայրենասէր, պետականասէր դաշնակցականներ ալ կան…
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Իհակէ:
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – …Սակայն, ըստ երեւոյթին, այսօրուայ Դաշնակցութեան ղեկավարութիւնը Հայաստանի եւ Արցախի մէջ բաւականին պատեհապաշտ մարդիկ են: Եւ նաեւ այստեղ ալ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ ալ, դաշնակցութեան ճամբարը երեք մասի բաժանուած է. մէկ մասը հին ռեժիմականներն են՝ բիւրոյի ճանապարհով, միւս մասը սորոսականներն են, որ այլասերած դաշնակցականներ են, իսկ երրորդ խումբը, որ կայ, բաւականին լայն շրջանակ է, ոչ այդ այլասերած դաշնակցականներու ճամբարին կը զօրակցի, որ կը ղեկավարուի Վիգէն եւ Նօրա Յովսէփեաններու կողմէ, ոչ ալ՝ հին ռեժիմականներու դաշնակցականներու…
Սուրէն Սարգսեան – Ես Ձեզ մի գաղտնիք պատմեմ, առաջին անգամ էսպէս ասեմ՝ սփիւռքի հայրենակիցներին, նախ յարգանք նրանց, ովքեր էդ ակունքը յարգում են. Դաշնակցութեան էդ նուիրեալները մնում են նուիրեալ: Հիմա ասեմ Ձեզ, թէ ինչ տեղի ունեցաւ, երբ դաշնակցութեան, էսպէս ասած, լիդերները բանտարկուած էին Դրոյի գործի, ես Դրոյի գործի դատարանական թղթակից եմ եղել, Հրանտ Մարգարեանին, բանին կանչում են, Վազգէն Սարգսեան, Աշոտ Մանուչարեան, լուրջ զրոյց եմ Ձեզ ասում, եւ իրենց ասում են՝ լսէ՛ք, տղե՛րք, մենք ձեզ բաց ենք թողնելու, եթէ Հայաստանն ուզենայ աշխարհով մէկ լրտեսական կամ տեղեկատուական ցանց ունենայ, միլիարդներ պիտի ծախսի, մենք ունենք դա՝ ձեր ձեռամբ, ուս- ուսի ենք տալիս եւ Հայաստանը ծաղկացնում ենք, սա պիտի լինի ձեր առաքելութիւնը, էն ղալաթը, որ արել էք, էլ չէք անելու: Համաձայնւում են տղերքը, բայց երբ դուրս եկան, Հոկտեմբերի 27 տեղի ունեցաւ, նստեցին Քոչարեանի աջ ու ձախ ծնկներին, Հայաստանի զրօ զարգացում, ամեն մէկն էնտեղ դարձան փաթիշահ, ես որ ասում եմ՝ էս տեսակ արարածներին եմ ասում, հիմի, ցաւոք սրտի, դրանք խօսում են, ես անգամ երբ եկայ Քըր Քըրքորեանի գերեզմանին այցի, էնտեղից մի ռեպորտաժ արի, ասացի՝ ես ուզում եմ ասէք, որ դրանք մարդ չեն, էստեղից բարձրաձայնէք, որ դրանք կապ չունեն Ձեր հետ: Չէ որ նրանք խօսում են սփիւռքի, դաշնակցութեան անունից: Ախր ի˚նչ կապ ունեն էդ աչքերն արնոտ մարդասպանները…շատ խօսեցի, կը ներէք, բայց իմացէք՝ անգամ այս առաջարկութիւնն է արվել Հայաստանի Դաշնակցութեանը, որ մէկ դառնանք: Նրանք մէկ դարձան Քոչարեանի եւ նրա փողերի հետ, ինչպէս այսօր:
(Շարունակելի յաջորդ թիւի մէջ)

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *