Ստորեւ՝ Ուրբաթ 13 Հոկտեմբերին տեղի ունեցած հեռուստային զրոյցի երկրորդ եւ վերջին մասը: Առաջին մասը հրատարակուած անցեալ շաբթուայ թիւին մէջ: (Շարունակուած՝ նախորդ թիւէն)
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱԽ, ՀԱՅԱՄԵՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Հետաքրքրական է՝ երբ որ հին ռեժիմական կողմնակցի հետ զրոյց կ՛ունենաս, եւ ինքը կը փորձէ ամեն կերպ համոզել, որ հին ռեժիմականները՝«Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը լաւ մարդիկ են»: Եթէ անհամաձայն գտնուիս, անմիջապէս կը փորձէ քեզ պիտակաւորել «փաշինեանական»: Եղբա՛յր, մարդ չի˚ կրնար ազգասէր ըլալ, պետականասէր ըլալ, եւ ըլալ ո՛չ փաշինեանական, ո՛չ ալ հին-ռեժիմական:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Ինձ համար պետութիւնը գերագոյն է, եւ Ձեզ համար եւ բոլոր նորմալ մարդկանց համար: Փաշինեանը էսօր կայ, վաղը Սողոմոնեանը կը լինի, ով ծառայում է պետութեանը, էդ մարդիկ թալանել են պետութիւնը: Նրանք, ովքեր ասում են, Քոչարեանի ժամանակ կամ լաւ մարդիկ են, լավը ո˚րն ա: Արցախը անառիկ ամրոց կարար լիներ՝ իր սարերով, էդ 44- օրեայում ինչքան էլ աշխարհը որոշէր, որ Հայաստանը պիտի ընկնի կամ Արցախը պիտի ընկնի, Արցախը էդպէս չէր ընկնի, ատամները կը ջարդէին, բայց էս մարդիկ իրենց համար ունեն ամեն ինչ, ինչ ունեն Հայաստանի համար, ինչ ունէին Արցախի համար. զինւորները սոուած, տկլոր, էն լուսաւորող բաներով՝ պարսահատիկներով կրակում էին, տեսնէին չեզոք գօտում հո թուրք չի գալիս, հասկանում էք՝ ինչի մասին է խօսքը, էս մարդիկ կոնկրետ դաւաճան են, պետութեան, ազգի դաւաճան: Հիմա էդ դաւաճաններն ասում են լաւն են, հենց որ ասում են՝ բա լաւ, բա ո˚նց, բա բերեցիք էդ կեղտը տւեցիք, ի˚նչ էինք անելու:

Իմ տղան 44- օրեայ պատերազմի մասնակից է. հիսուն օր էր, ուրեմն մէկ էլ ասում է, հայրի՛կ, կամբաթը՝ էնտեղի բատալյոնի կամանդիրը, լաց էր լինում, ասում էր՝ տաս հազար դոլար փող եմ տւել, լաւ էլի ես չեմ ուզում, որ ինձ կամբատ նշանակէք, թողէք, գնամ տուն: Ո՞նց էք պատկերացնում էդպիսի հրամանատարութիւն, քանի գեներալներ կան, տղաները նարկոտիկի գործ էին անում, բռնւել են, տեղեկոիւններ են տւել, խայտառակ պատմութիւններ: Ապականեցին բանակը, Սերժի օրոք ապականեցին, դաշնակցութիւնը խրոխտ երգեց, ընդամենը փայ մտաւ՝ շատ լաւ իմանալով, որ ոչինչ չկայ: Դէ հիմա ունեցանք էն, ինչ ունեցանք, դառն է, բայց սա է, Աստուած եղածը պահի:
ԹԷ ԻՆՉՊԷՍ եւ ԻՆՉՈ˚Ւ ՉԳՈՐԾԵՑ 5- ՐԴ ՇԱՐԱՍԵԱՆ ՊԱՐՏՒՈՂԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Համաձա˚յն էք այն վարկածի հետ, որ ներքին 5- րդ շարասիւնի անդամները՝ հիմնականին մէջ այն ղարաբաղեան մաֆիան էր իրենց թուլաներով, յատուկէն մասնակից եղան դաւաճանութեան, որպէսզի պարտութեան սցենար մը իրականացուի, որպէսզի իշխանափոխութիւն ըլլայ:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Իհարկէ, դա փաստ է, դա փաստ է: Դա էլ արեցին: Աւելին ասեմ՝ 44- օրեայում ոչ անյայտ գեներալներից մէկը ասաց՝ «տղե՛րք, հանգի՛ստ եղէք, տւէ՛ք, թող Նիկոլին ռադ անեն, յետոյ մենք ջոկատներ ենք ստեղծելու, թուրքի մաման լացացնենք»: Մօտաւորապէս էսպէս: Սա էր Քոչարեան Ռոբերտի պլանը:
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Երեւի այդ պլանն էլ ձախողեցաւ՝ ի պատիւ մեր ժողովուրդի, հայրենի ժողովուրդը սկսած է ինքնիշխան դառնալ: Ճի˚շտ է, համաձա˚յն էք, մեր ժողովուրդն ինքնիշխան դառնալու գործընթացը հետզհետէ աւելի կ՛ուժեղացնէ, որովհետեւ ընտրութեան ճանապարհով, այո՛…իսկ համաձայն էք այն վարկածի հետ, որ այս վերջին դրուագը՝ Արցախի բեմականացուած յանձնւմը, նոյնպէս սցենար էր:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Առաջին հերթին գոնէ Նիկոլի հարցը կը լուծեն, իրենք այլ խնդիր չունեն, իրենք անգամ պատրաստ են սպանելու, բայց Նիկոլն աւելի խորամանկ դուրս եկաւ, եւ պետական կառոյցներ, աշխատում են ճիշտ: Եթէ Նիկոլին պիտի իշխանազրկեն, ապա պիտի իշխանազրկի ժողովուրդը՝ ընտրութեան միջոցով: Էդ իշխանութիւն ապականած ամբոխն իրաւունք չունի Հայաստանում իշխանութիւն փոխելու: Նրանք են հասցրել էս վիճակին: Եթէ Նիկոլը շատ վատն է, էլի մեղաւորն իրենք ենք, իրենք այնքան գարշելի են, որ մենք, ասենք, վատ Նիկոլ ընտրեցինք:
Յիշո˚ւմ էք յայտնի պատմութիւնը, առիթ էք տւել շատախօսում եմ, ասում է՝ մի պառաւի անընդհատ գալիս են ունեցուածքը տանում, սա ասում է՝ «Աստուած իշխանին առողջ պահի»: Էս իշխանը կանչում է, ասում է՝ «լսի՛, պառա՛ւ, ինչ ունես, չունես, տարել են, ինչի˚ ես ինձ օրհնում», ասում է՝ «հայրդ վատ մարդ էր, անիծեցի, մեռաւ, դու իրանից աւելի վատն ես, վախում եմ՝ անիծեմ, քու տղեն աւելի վատը լինի»: Հիմա այ էդքան վատ տէրեր են, հիմի տեսնենք՝ ինչ է լինելու: Պէտք է կանգնել պետութեան կողքին, ես այդպէս եմ կարծում:
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Համաձայն եմ: Լիովին համաձայն եմ:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Խորհրդանիշի անունը Նիկոլ է, ոչինչ, պէտք է պահանջել Նիկոլից, որ աշխատի, իմ նմանները, Ձեր նմանները պիտի պահանջեն, ինչը եւ անում ենք:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԳՈՎԵԼԻ եւ ՈՉ ԳՈՎԵԼԻ ԿՈՂՄԵՐԸ. ՍՓԻՒՌՔԱՀԱՅՐԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Ճիշտ կ՛ըսէք եւ բազմաթիւ հայորդիներ, վստահ եմ հայրենիքի մէջն ալ, բայց ես գիտեմ սփիւռքի տարածքին, բազմաթիւ հայեր կան, մեծ բանակ կը կազմեն այն հայորդիները, ովքեր խորապէս դժգոհ են այն փաստի առթիւ ներկայ իշխանութիւնները կը զլանան գործադրել թալանչիներուն արդարութեան ենթարկելու իրենց պարտականութեան մէջ: Բռնագանձման մասին, ապօրինի բռնագանձման մասին օրէնքը:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Ձերբակալելու, այո, ունեզրկելու…Ասեմ Ձեզ՝ անում են, բայց շատ դանդաղ են անում, բայց շատ հիմնովին են անում, էն Կոստանեան կար, կը յիշէք դատախազը, որ փախաւ Մոսկուայ: Ուրեմն ստուգել էին, անգամ սա բաժանւել էր իր կնոջից, բայց ձեւական, անգամ ճշտել էին, որ Մոսկուայում գնում է, քնում այն համարում, որտեղ Կոստանեանն է, յայտնել էին, որ դուք ապօրինի էք բաժանուած, ձեր ունեցուածքը համատեղ է, եւ ձեր ձեռքից պէտք է վերցնեն: Այ էդպիսի աշխատանք է տարւում, դրա համար էդ 5- րդ շարասիւնը կատաղած է: Ըստ իս՝ դա դանդաղ է, բայց գուցէ թէ ըստ օրէնքի՝ պիտի արւի, ինչ ասեմ: Ես երէկ դեռ կուլակաթափ արած կը լինէի Քոչարեան ռոբերտներին, նրանք վաղուց պիտի բանտերում լինէին, պատասխան տային ամեն ինչի համար, բայց ես չեմ որոշողը, որոշողը ժողովուրդն է, ժողովրդի ընտրած վարչապետն է, ինքն էլ կողմ է, կարծում եմ դրան, բայց ինքն էլ իր նման է անում, ի˚նչ ասեմ:
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ ՆԵՐՔՈՅ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Համախո˚հ էք այն առաջադրանքի հետ, որ հայոց պետութիւնը, հայկական պետականութիւնը պարտաւոր է իր քաղաքացիներու իրաւունքները պաշտպանելու, Հայաստանեայց Առաքելական եկեղեցիէն ներս, հատկապէս նախնկին սովետի տարածքին՝ ներառեալ Հայաստանին: Ինչու կըսեմ, որովհետեւ ազատ աշխարհին մէջ նոյն ինքն Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան հովանիին տակ գործող թեմերը ժողովրդավար համակարգով առաջ կերթան: Սակայն, դժբախտաբար, սովետական կարգերու, բոլշեւիկեան բռնակալութեան հիմնածութեան աստին մեր հայրենի եւ նախկին սովետի տարածքում ապրող ժողովուրդը զրկուած է ընտրելու եւ որոշելու իրաւունքին:

ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Եւ դրա համար էլ որոշ տէրտէրներ, չորերին նստած, ասպատակում են Աստծոյ տունը, այո, իհարկէ, համաձայն եմ, ամեն ինչ պիտի վերանայենք, մենք պէտք է փոխենք: Ես էլի եմ ասում՝ եկեղեցին պիտի արխիւները բաց անի, քանի անգամ պետականութիւն ենք կորցրել եկեղեցու շնորհիւ: Վատ են պահել իրենց, գործակցել են թշնամու հետ, հա, յետոյ էլ ասում են՝ դէ մենք կրթութիւն ենք տւել, եւ այլն, եւ այլն: Էդպէս չի լինում, հիմա պիտի բացւի, մի անգամ մենք ճշմարտութեան հետ առերեսւենք, մէկ անգամ ես Ձեզ ներողութիւն խնդրեմ, Դուք ինձնից, ասենք «շարունակելու ենք ապրել էս կարմիր գծով, էս սկզբունքով»: Քանի դեռ դա չենք արել, անգամ էդ թալանչիների մէջ մարդիկ կան, էնքան տղամարդ չեն, ասեցի՝ էն մնացեալը իրանց չխփեցին, քիչ ա, սրանք էլ չեն ասում «էլի՝ ժողովո՛ւրդ, հա՛, էսպէս ա եղել: Քաղաքական իշխանութիւնը պահանջել ա, ես էլ էսքանը տարել եմ, առէք, եկէք ապրենք, երկիրը սարքենք»: Չէ՛, ասում են՝ «լաւ ենք արել, ապէ՛, էս իմը պիտի ըլնէր»: Սա է խնդիրը, անհանդուրժողականութիւնը, որ ունեն, խնդիրը հենց դրանում է: Էսպէս ասած՝ մեղքերի մասին, մենք չենք ուզում ասել մեր մեղքը: Բոլորը դիմացինին են մատնանշում: Դրա համար էլ էս օրին ենք: Ինչ- որ իմաստով:
ՀՌՈՄԻ ՕՐԻՆԱԳԾԻ («ՍՏԱՏՈՒՏԻ»)
ՎԱՒԵՐԱՑՄԱՆ ԿԱՐեւՈՐՈՒԹԵԱՆ եւ ԴՐԱ ՇՈՒՐՋ ԾԱՒԱԼՈՒԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Վերջերս ի պատիւ հայրենի պետականութեան եւ իշխանութեան՝ Հայաստանը վաւերացրեց Հռոմի օրինագիծը («ստատուտը»), միջազգային քրէական դատարանի համաձայնագիրը վաւերացնող քայլ արաւ: Այդ մասին ահագին աղմուկ բարձրացւեց, վայրահաչեցին, ի˚նչ կ՛ըսէք այդ մասին:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Դէ աղմուկը գալիս է նրանից, որ ռուսները դա չէին ուզում, հատկապէս չէր ուզում, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մի մաս դառնանք: Ես կարծում եմ՝ Հռոմի օրինագիծ («ստատուտ») ը վաղուց պէտք է վաւերացուած լիներ, եւ ես ո՛չ հակառուս եմ, ո՛չ հակաթուրք, ո՛չ էլ թոյն արեւմտամետ, ընհանրապէս ես կարծում եմ՝ մեր հետ մենք պիտի էնպէս ապրէինք, որ մեր հետ արժանապատիւ զրուցեն: Մենք մեր արժանապատվութիւնը ծախեցինք՝ Քոչարեան Ռոբերտի, Սերժի ձեռամբ, դաշնակների ձեռամբ, մտցրեցինք ռուսական «աբոզի» (……….) տակ, եւ հիմա իրանք ասում են՝ «ո˚նց, այս դուք մեր ստրուկը չէիք, քանի˚ գլուխ ունէք Հռոմի օրինագիծն («ստատուտն ») ընդունէք»: Իրենք էլ ասում են՝ «Հռոմի օրինագիծը («ստատուտը») մեր տունը կը քանդի»: Հայաստանի տունն արդեն քանդել են, դրանից դենը պէտք ա սարքել, Հռոմի օրինագիծ («ստատուտը») կարող ա օգնի, այո, մեր, մեր արժանապատվութիւնը պէտք ա պահենք, իրենք դա չեն ուզում, դրա համար էլ խօսում են Հռոմի օրինագիծ («ստատուտ») ի դէմ
ՍԻՒՆԻՔԻ ԴԵՐՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Սիւնիքին սպառնացող վտանգի մասին կարելի˚ է Ձեր տեղեկութիւնը փոխանցէք մեր հեռուստադիտողներուն: Արդէօ˚ք Սիւնիքի կորուստի վտանգը իրական է, թէ˚ չափազանցեցուած է:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Սիւնիքը կորցնելով՝ մենք կը կորցնենք Հայաստանը: Սիւնիքի համար մեր մեծ ու փոքրը պէտք է կռիւ տայ, եթէ դրա կարիքը կայ: Թշնամին լաւ գիտի դա, լաւ է հասկանում, իշխանութիւնները, էսպէս ասած, միակամ են, Սիւնիքը մեր սահմանն է, մեր տարածքն է, եւ մենք կողմ ենք, որպէսզի տարածքները բացւեն, ճանապարհները բացւեն՝ բայց դա մեր իրաւասութեան, ինքնութեան, մեր « սուվերէնութեան» (ինքնիշխանութեան) , էսպէս ասած, («ստատուսը») կարգավիճակը չխախտելով: Սիւնիքը հայոց հող է, վե՛րջ: Բոլորը պիտի իմանան, մինչեւ վերջին հայը պիտի պաշտպանի Սիւնիքը, պէտք է պատրաստ լինի Սիւնիքը պաշտպանի: Պէտք է պաշտպանենք: Այսինքն, չկայ էդպիսի բան, հիմի ով ինչ ուզում է ասի, թուրքերն էլ մի կողմից, այ եթէ մեր Պաշտպանութեան Նախարարութիւնը հանկարծ վատ պատրաստւի Սիւնիքի դեմ ոտնձգութիւններին, բոլորին սատկացնել ա պէտք՝ սկսած նախարարից, եթէ հանկարծ իրենք էդ մասին, բոլորս գիտենք չէ˚, պիտի կարողանանք պաշտպանել, ատամներով պիտի պաշտպանենք: Մենք պիտի յիշենք, որ մի օր ռուսական էդ զորքերին թուրքը Հայաստանի սահմանին պիտի ճանապարհ դնի: Եթէ նրանք Արցախում կարողացան իրենց դիկունքը բացել, ասել՝ «թուրքեր եկէ՛ք, գնացէ՛ք, կոտորէք հայերին», նոյնը անելու են Թուրքիա- Հայաստան սահմանին: Ուրեմն մենք պիտի արդեն երեկւանից մտածենք՝ ոնց ենք մեր սահմանը պահելու: « Տեխնոլոգիաների» (արհեստագիտութեան)
դար ա, հնարաւորութիւն կայ, պէտք է ամուր լինենք, դիմանանք, անենք եւ՝ կարող ենք: Մենք թշնամութիւն չենք ուզում, բայց սա մեր սահմանն է, իսկ ռուսը, դա, ցաւոք սրտի, էն բարեկամն էր, որ անընդհատ առեւտուր էր անում եւ էսօր էլ պատրաստ է առեւտուր անել (հայերի ի վնաս): Ինքն իր շահերն ունի, դա մեր շահերի հետ չի համընկնում: Վերջ:
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՍՓԻՒՌՔ » ԿԱՌՈՅՑԻ ՁեւԱՒՈՐՄԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓԻՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Ժամանակը եկած է, որ Հայաստանն ալ, հայ ազգն ալ, հայ ազգ ըսելով՝ կը հասկնանք հայրենի եւ աշխարհով մէկ, սփիւռքահայ պիտի չըսեմ, աշխարհով մէկ տեղակայուած հայութիւնն իր « ռէալ պոլիտիկն» – RealPolitik (ազգային շահերի քաղաքականութիւնը) առաջ տանի:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Պարո՛ն Չափարեան, վեց միլիոն հրեայ է ապրում Իսրայէլում՝ չորս հարիւր քանի միլիոն արաբներով կամ մուսուլմաններով շրջապատուած, էդ վեց միլիոնը կարողանում է էնտեղ իր խնդիրը լուծել գոյութեան եւ հակառակ պատասխան տայ: Հիմի մենք մեր մի պուճուր Հայաստանը, բա տարիներ շարունակ միլիարդաւոր դոլորներ տւեցին, բոլորը մի քանի մարդ կերան, հասկանո˚ւմ էք՝ ինչ ա, հիմա Հայաստանը շիկացած գունդ կը լինէր, որ որեւէ մէկը չէր հանդգնի: Կը յարգէին: Մենք դա հիմա կարող ենք անել, հիմա պարտաւոր ենք անել, մեզանից իւրաքանչիւրը, հարկաւոր է արագացնել: Եւ գիտէք՝ կը ներէք, ուզում եմ ասեմ, մէկ- մէկ որ նայում եմ էդ հանգանակութիւնները, բան, որ անում են, տասը միլիոն հայ կայ դրսում, համարենք՝ եօթը հայ չի, կը ներէք, ներողութիւն եմ խնդրում, մնաց երեք միլիոն, էդ երեք միլիոնը, որ շաբաթական քսան դոլար գումար տայ, մենք տարուայ վերջին կէս միլիարդ դոլար գումար կ՛ունենանք: Գալիս ենք տարուայ վերջին հաւաքում, էրկու էդքան ծախսում, մի հարիւր միլիոն հաւաքում կամ չի հաւաքւում, շատ հանգիստ, զուսպ պիտի արւի դա, էդ ծաղրածուներին բերում ենք էստեղ Համահայկական Հիմնադրամով իբր թէ բան են, խօսացող, փողերը վերցնում, գնում են, ոչինչ չեն անում: Էդ հիմա մենք ուղղակի վստահութիւնը կայ, որ պետութիւնը չի թալանում, ուրեմն պէտքա էդ գումարը կը գնայ մի զարգացման, էն միւսը կը գնայ ռազմական զարգացման, եւ այսպէս շարունակ: Մեզ պէտք չի, հանգիստ՝ առանց ծնծղաների կազմակերպել, ոչինչ չի արւում, դեռեւս չի արւում: Եւ ամենակարեւորը՝ մշակոյթը, ինքնութիւնը մեր մշակոյթն է, հիմա եթէ մարդը արմատ չունի, անարմատ մարդուց ի˚նչ ես պահանջում: Իսկ մեր արմատը, մեր մշակոյթն է, ճշմարիտ երգն է, ճշմարիտ պարն է, ճշմարիտ խօսքն է: Սփիւռքը, էն որ ասում է՝ ինչո˚վ է օտարւում, ո˚ւր է կորչում, ինչո˚ւ է լուծւում, ճշմարիտ…իբր թէ հայրենքիում թողեցին, որ էստեղ լինի: Էստեղ էլ շատ- շատերը պարզապէս բիզնես են անում, մի կերպ նմանակում, կապկում: Էս ամենից վերանալու ճանապարհը մէկն է, Հայաստանն իր իրական երաժիշտներին, էսին- էնին տարին մէկ պիտի բերի, որ էստեղ լաւ պարեն, լաւ երգեն սփիւռքի համար, սփիւռքը էստեղի կատարողներից որակ կը պահանջի: Այն ինչ, հակառակը, Հայաստանը մեռած է էդ իմաստով, ոչինչ մենք չենք տեսնում, տեսնում ենք մի հատ քուչի երգիչ, տեսնում ենք մի հատ կլկլացող չգիտեմ՝ ինչ, տեսնում ենք մի հատ Կոմիտաս փոխող- խառնող մէկ. սա խայտառակութիւն է: Պետութիւնը էս ամբողջի մասին պիտի մտածի, իր սփիւռքի, իր հայրենակցի, իր երգի…էնքան խառը խօսելու բան կայ, չգիտեմ, ես էլ խօսում եմ…
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Հարկաւոր է արագացնել…(միջանկեալ) Չէ, շատ երախտապարտ ենք, որ այսպէս իրերն իրենց անուններով կը կոչէք, որպէսզի մտքի յստակութիւն մտնայ մեր առօրեայէն ներս: Քիչ առաջ խօսեցաք աշխարհով մէկ տեղակայուած արտերկրի հայութեան մասնակցութեան կարեւորութեան մասին: Իմ կարծիքով մենք փողի խնդիր չունինք, մենք վստահելիութեան խնդիր ունինք, եւ ժամանակը եկած է՝ կը խորհիմ, որ ‘Armenia Fund’ ըլլայ, կամ որեւէ այլ համազգային, համահայկական ֆոնդ, որ կառավարուի նուիրատուներու կողմէ, եւ ոչ թէ այդ կառավարիչները նշանակուին օրուայ կառավարութեան կողմէ:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Ապրէք, մենք տեսանք, որ դրանք սնանկ են, տարիներ շարունակ, պէտք է փոխել, եկէք, մտածենք…

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Մինչեւ հիմա վառ օրինակ կայ բազմաթիւ հայորդիներուն մտքին մէջը, յիշողութեան մէջը, որ ինչպէս, օրինակի համար 1990-ականներուն «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի վարիչը ահագին իւրացումներ, ապօրինի իւրացումներ իրականացուցած էր, եւ 44- օրեային ալ տեսանք՝ ինչպէս ապօրինի իւրացումներու փուչիկը պայթեցաւ, տրաքեց: Ուրեմն մենք պիտի հիմնական աշխատանք տանինք «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՍՓԻՒՌՔ» կառոյցը… եւ ընտրովի ըլլայ կառոյցը (միջանկեալ):
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Պիտի փոխւեն այ էդ կառոյցի անդամները՝ էդ հոգաբարձուները, եւ ընտրովի ըլլայ, եւ Հայաստան, եւ ի սփիւռս աշխարհի, մէկը միւսին, էսպէս ասած, տեսնելով՝ մենք կ՛ունենանք ամրակուռ մի բանկ, մի միջոց, որը ոչ մի սենտ, էսպէս էս կողմ կամ էն կողմ չի լինի: Մենք պիտի անէինք դա վաղուց, բայց արի- տես, քաղաքական իշխանութիւնները որքան ստահակ են, այնքան երկիրդ քանդւում է, հանցագործ է, էդ ենք ունեցել: Հիմա եկէք, փոխենք, հրաշալի առաջարկ արեցիք: Եւ էսպէս պիտի շարունակենք, ի˚նչ ասեմ, Ի ԳՈՐԾ:
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Յոյսով, որ մենք կը կարողանանք մեր համագործակցութիւնն առաւել ծաւալենք գործնական գետնի վրայ եւ ապահովեցնենք այն առաջադրանքը, որ Հայաստանի հայրենի իրերահաջորդ իշխանութիւնները տեւապէս սփիւռքը զինանոցի վերածեն՝ weaponize: Եւ վեց միլիոննոց հրէութիւնը Իսրայէլի մէջ չի կրնար առանձին այդ…
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Իհարկէ, ես դա եմ ասում՝ իրենք կարողանում են ուս- ուսի տալ՝ լուռ ու մունջ, մենք ամբողջ օրը գոռում ենք աման փող հաւաքենք, տւեցինք, որովհետեւ էդ փողերը ինչ- որ մարդիկ լափեցին: Ի˚նչ ասեմ:
ԱՄՓՈՓԻՉ ԽՕՍՔ
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Ձեզի բարեհաջողութիւն մը կը մաղթեմ, առաքելութեան յարատեւութիւն, նաեւ ուրախ եմ՝ որ մեր ժողովուրդը սկսած է բարձր գնահատել անկախ մտածողութեան դպրոցը: Եւ յանձինս՝ Ձեզ՝ Ձեր նման նուիրեալ հրապարակախօսներու՝ մեր ժողովուրդը պէտք է զինակցի, զօրակցի հայ ազատ մամուլին, որովհետեւ ինչպէս որ ազատ աշխարհին մէջ, ազատ մամուլը, …ինչպէս կ՛ըսեն ` ‘The fourth estate’, այսինքն պետականութեան չորրորդ հարստութիւնն է կամ զօրասիւնն է:Երբ որ ազատ մամուլը կ՛ուժեղանայ, այն ժամանակ այդ պետականութեան կեանք տուող քաղաքացիներն ալ կ՛ուժեղանան, կ՛ըլան « սուվերէն» քաղաքացիներ, ինքնիշխան քաղաքացիներ:
ՍՈՒՐԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ – Ես էլ եմ շատ շնորհակալ, շնորհակալ եմ հրաւէրի համար, փորձեցի հասանելի լինել, փորձեցի պարզ լինել, ես սկզբունքօրէն միշտ պարզ եմ խօսում: Աստուած օրհնի Հայաստանը, Աստուած օրհնի մեզանից իւրաքանչիւրին, որ էդ գիտակցութեամբ Հայաստանը պտտացնենք: Շնորհակալ եմ, պարոն Չափարեան:
ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Ես եմ շնորհակալ, պարոն Սարգսեան: