ԶՎԱՐԹ-ՍԻՄՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (1941 – 2023)
Մենք միանում ենք աշխարհի տարածքին ԳԱՐԵԳԻՆ ԵՎ ԶՎԱՐԹ ՍԻՄՈՆՅԱՆ ԶՈՒՅԳԻ ԲԱԶՄԱԲԵՂ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ, ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՀԻԱՑԱԾ՝ ՆԱԵՎ ԲԱԶՄԱԶԳԻ ԼԱՅՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ, ԵՎ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԿԻՍՈՒՄ ԵՆՔ ԶՎԱՐԹ-ՍԻՄՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ։
Վասպուրականի հայրենակցական միությունը այն բացառիկ ազգային հաստատությունն է, որ բխում է, և անմիջականորեն կապված է Վասպուրականին։
Վասպուրականի հայրենակցական միությունը այն վայրն է, ուր անդամներն իրար շուրջ գտնվելով, իրարից ստանում են Վան-Վասպուրականի շունչը, հաղորդակից դառնում հայրենիքին։
ԶՎԱՐԹ-ՍԻՄՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ Միության սիրված անդամուհի էր, սիրով մասնակից էր Միութենական ամենատարբեր նախաձեռնություններին ու ձեռնարկներին։
Ընդհանրապես ԱՄՆ-ի Վասպուրականի հայրենակցական միությունը աշխարհատարած մեծաչափ գործունեություն է ծավալել։
Սակայն Միության գործունեությունը սահմանափակված չէ եղել միայն բարեսիրական և ժամանացային գործունեությամբ։
Միությունում քաղաքական լուրջ աշխատանքներ են տարվել, ինչի մասին շատերը տեղյակ են։
Այսօրվա տխրության առիթը հարմար եմ նկատում, հանրայնացնելու սահմանափակ թվով մարդկանց հայտնի այն իրողության մասին, որ ծագումով վասպուրականցի Թաթուլ-Սոնենց Փափազյանը, Հակոբ Մկրտչյանը և ծագումով խարբերդցի Կարպիս Տէր Եղիայանը, կարևոր դերակատարություն են ունեցել 2019 թ․ հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում Հայոց Ցեղասպանության շռնդալից ճանաչման գործում։
Ներկայացուցիչների պալատում՝ 406/13 հարաբերակցությամբ,
Ծերակույտում ՄԻԱՁԱՅՆ։
Դրա կողքին ուզում եմ ուշադրություն հրավիրել մի այլ ցավալի իրողության վրա․
Անցած մի քանի տարիներին Վասպուրականի հայրենակցական միությունը այնպիսի ցավալի կորուստներ է կրել, որը օրակարգային է դարձրել Միությունում շատ արագ սերնդափոխություն իրականացնելու գործը։
Առաջարկվում է կարող վասպուրականցիներին ՄԻԱՆԱԼ ՄԻՈՒԹՅԱՆԸ։
ԱՌՋԵՎՈՒՄ ՄԵԶ՝ ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՑԻՆԵՐԻՍ՝ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ։
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ
ԸՆԴՈՒՆԵՔ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՈՐԻՆ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։
ԶՎԱՐԹ ՍԻՄՈՆՅԱՆ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՆԱԵՎ ՄԵՐ ԿՈՐՈՒՍՏՆ Է։