Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին պատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին՝ ժամը
18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի բաց մարզում, որին կարող են հետեւել երկրպագուները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Մարզման ընթացքում նկարահանումներ հնարավոր կլինի իրականացնել միայն մարզադաշտի տրիբունայից:
Մարզումից հետո նախատեսված է մի քանի ֆուտբոլիստների շփում լրագրողների հետ:
Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարզմանը, պետք է հաստատեն իրենց ներկայությունը՝ ուղարկելով նամակ (չխառնել Հայաստան-Ուելս հանդիպման հավատարմագրման հայտի հետ) media@ffa.am էլեկտրոնային հասցեին:
Մարզմանը ներկա լինելու անցագրերը հնարավոր կլինի վերցնել մարզումից անմիջապես առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի ընդունարանից:
Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում կմրցի Ուելսի (նոյեմբերի 18, Երեւան) եւ Խորվաթիայի (նոյեմբերի 21, Զագրեբ) հետ։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *