ԵՊՀ-ում օրերս ամփոփվել է «Ես մեդիագրագետ եմ» հանրապետական նախագիծը, որի նպատակն է սովորող-ների շրջանում զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները, ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի
գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ներկայացուցիչներ «ԿԶՆԱԿ» հիմնադրամից, Մեդիա նախաձեռնություն-ների կենտրոնից և մի շարք այլ կառույցներից:
Նախագծի ամփոփմանը մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի 63 դպրոցների ներկայացուցիչներ: Աշակերտները ներկայացրել են իրենց դպրոցներում ստեղծած մեդիա ակումբի աշխատանքները, կատարած ուսումնասիրությունները:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղա-կալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է երեխաների կողմից ստեղծագործական ու հետազոտական աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունն ու ակտիվ ներգրավվածությունը: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի կարևոր առանցքներից մեկը սովորողների մոտ հետազոտական կարողությունների զարգացումն է:
«Վստահ եմ՝ նախագծային աշխատանքներ իրականացնելիս բազմաթիվ աղբյուրներից եք օգտվել, սովորել, թե ինչպես տարբերակել վստահելի ու հավաստի տեղեկատվությունը ու նաև որոշումներ կայացնելու կարողություն եք ձեռք բերել: Այսօր, երբ մենք ապրում ենք տեղեկատվության հոսքերի ներքո, մեդիագրագիտությու-նը շատ կարևոր և որոշիչ նշանակություն ունի: Անհրաժեշտ է ճիշտ զտել ու հասկանալ, թե որ ինֆորմացիան է մեզ համար կարևոր ու նշանակալի: Մեդիագրագետ լինելը ձեզ կօգնի կանխարգելել ոչ ցանկալի և վտանգավոր իրավիճակներում հայտնվելը, իսկ դպրոցներում անվտանգ ու ապահով միջավայր ապահովելը մեր առաջնային խնդիրներից է»,- ասել է Արաքսիա Սվա-ջյանն ու շնորհակալություն հայտնել նախագծի մասնակիցներին ու գործընկերներին:
«Ես մեդիագրագետ եմ» հանրապետական նախագծի արդյունքներով մասնակից դպրոցները պարգևատրվել են վկայականներով և մրցանակներով:
