Նախորդ շաբաթվա ընթացքում Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) թեժ գծի հեռախոսահամարին գրանցվել է երկու ահազանգ, որոնք վերաբերել են սննդամթերքի պահման պայմաններին եւ մակնշման խնդիրներին. Ահազանգերի մասով իրականացվել են վերահսկողական աշխատանքներ, արտառոց դեպքեր չեն եղել: Այս մասին նշվեց այսօր՝հունվարի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Սա զարմացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին. «Ընդամենը երկո՞ւ: Տարօրինակ փոքր թիվ չի՞ Երեւանի մասշտաբի համար: Ձեր թեժ գծի համարը ո՞նց ա:
Սիրելի երեւանցիներ, ՍԱՏՄ-ի թեժ գծի համարն է 118, խնդրում եմ ահազանգերի դեպքում հենց այս համարով զանգել»,-ասաց նա: