Յուրաքանչյուր անձ կարող է օրական խնայել մոտ երկու գալոն ջուր, միևնույն ժամանակ հուսանք որը ծախսվում է ջուրը զտելու և պոմպերով մեր բնակարանները հասցնելու համար։ Ծախսերը լինելու են 0,00 ցենտ, իսկ բնակչությունն էլ համեմատաբար քիչ գումար կծախսի։
Բավական հեշտությամբ կարելի է պակասեցնել մեքենաների խցանումները, արտանետվող գազերի քանակը, վթարները, վառելիքը, ծախսվող գումարները վառելիքի և յուղի համար, շարժիչի մաշվածությունը և, ամենակարևորը՝ խնայել ժամանակը։
Ծախսերը լինելու են 0,00 ցենտ։
Եկեք հեշտացնենք մարդկանց կյանքը և խնայենք նրանց ժամանակը։ Օգնենք նրանց կայանատեղի խնդիր ունենալուց, ինչպես նաև ավելորդ լարվածությունից։ Այս հարցի լուծումը տալուց հետո պետ. բյուջեի գումարները կավելանան, իսկ ծախսերը կլինեն 0,00 ցենտ։
Կարող ենք փրկել հետիոտների կյանքը և առողջությունը։ Վարորդներին կազատենք ավելորդ անհանգստությունից, ծախսերից և պատիժներից։
Քաղաքներում չեն գոյանա այդքան խցանումներ և արտանետվող ավելորդ գազեր։ Հարցին լուծում տալուց հետո պետ. բյուջեում կավելանան գումարներ։
Բոլորս կխնայենք մեր ժամանակը և կապրենք հանգիստ ու ապահով։
Ծախսերը կլինեն 0,00 ցենտ։
Այս ամենը ես անում եմ օգտվելով ոչնչի գաղափարից։ Ոչնչի գաղափարն այն է, երբ կարող ես ոչինչով լուծել շատ խնդիրներ։
Ես խնդրելու եմ Գլենդեյլի քաղաքապետարանից որոշումներ կայացնել այս խնդիրների լուծման համար, որպեսզի ես և քաղաքի բնակիչները տեղե- կանանք այդ մասին։
Եւ, եթե իմ առաջարկների համար քաղաքապետարանը գումարային պարգև շնորհի, խոստանում եմ այն օգտագործել հենց Գլենդեյլ քաղաքի և բնակչության բարեկեցության համար։
Գառնիկ Վահանի Վարդանյան
ՔԱՅԼԵՆՔ ՄԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ և ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ
Մեր ժողովրդի կողմից ցանկացած խնդիր բարձ- րացնելուց, կառավարությունը պատասխանում է դրան և տանում է շատ համեմատականներ այլ երկըրների հետ։ Հատկապես օրինակ է բերում
Եվրոպական երկրների, Ամերիկայի և այլ երկրների չափանիշները։

Թվարկված երկրների բոլոր քաղաքներում և բնակավայրերում երբեք չեն արգելում փողոցային առևտուրը։ Ճանապարհներին և ամենուրեք կտեսնեք հագուստի, սննդամթերքի, մրգերի և բանջարեղենի վաճառք։
Ուստի, թույլ տվեք, որ հայ ժողովուրդն իր իսկ հնարավորություններով ինչոր չափով կարողանա բարելավել իր ընտանեկան հոգսերը։