AANSI-ի նախագահ / ԱՄՆ Բանակի Գեներալ-մայոր (Հանգս. կոչւած.) Մարք Մաքքարլին Կը Ստանայ Սուրբ Սարգիս Զօրավարի Շքանշանը

Posted on January. 20. 2024

 Սբ. Սարգիս Հայց. Առաքելական եկեղեցին (Գլենդել), Ծխական Խորհուրդը Հիմնադիր Հովիւ Տէր Պետրոս Բաղրամեանի, հոգեւոր դասի անդամների և ողջ ծխի հետ միաձայն որոշել են յարգել Ամերիկեան Հայկական Ազգային Անվտանգութեան Ինստիտուտի (AANSI) հիմնադիր նախագահին/ ԱՄՆ Բանակի Գեներալ-մայոր (Հանգստեան կոչուած.) Մարք Մաքքարլին: Պարոն Մաքքարլին ԱՄՆ բանակի վերապատրաստման և ուսուցման հրամանատարութեան նախկին հրամանատարի տեղակալն է: 

Շաբաթ 2024 թուականի Յունուարի 27-ին, ժամը 12:30-ին պարոն Մաքքարլին կը ստանայ Սուրբ Սարգիս Զօրավարի շքանշանը Սբ. Սարգիս Հայց. Առաքելական Եկեղեցում, որը գտնւում է 334 N Pacific Ave, Glendale, CA 91203: Պատւոյ շքանշանի յանձնումը տեղի կ՛ունենայ: Սուրբ Սարգիս Զօրավարի Օրուայ Սուրբ Պատարագից յետոյ տեղի ունեցած յատուկ արարողութեան ժամանակ։ 

Սուրբ Սարգիս Զօրավարը կամ Սերգիոս Ստրատելատը Հայց. Առաքելական եկեղեցում յարգւում է որպէս նահատակ և զինւորական սուրբ։ Սարգիս (Սարգիս) անունը Սերգիուս (Սերգիոս) հայերէնի ձևն է։ 

Նա ապրել է 4-րդ դարում և յոյն էր Կապադովկիայից։ Սուրբ Սարգիսը Հռոմի Կոստանդին Մեծ կայսրի կողմից նշանակւել է Հայաստանին սահմանակից Կապադովկիայի շրջանի զօրավար։ Նա համբաւ ունէր բարեպաշտութեան, հաւատքի և քաջութեան յատկանիշներով և իր դիրքն օգտագործում էր հոգևոր աճին և կրօնի ազատութեանը նպաստելու համար: Նա քաջաբար կռւեց՝ պաշտպանելու մարդու հիմնական իրաւունքները՝ ի դէմս բռնակալ կառավարիչների: 

Իր հերթին, ԱՄՆ գեներալ-մայոր Մարք Մաքքարլին այնքան շատ բան է արել և շարունակում է անել Հայաստանի և Արցախի զոյգ հանրապետութիւնների համար։ 

2020-ականների Ատրպէյճանի Թուրքիայի և ԴԱԻՇ-ի կողմից 44-օրեայ հակահայ յարձակումի –ագրեսիայի անմինջապէս ետք, գեներալ (Հ.Կ.) Մաքքարլին գլխաւորեց լրագրողների առաջին ամերիկեան/արևմտեան թիմը, որը կարողացաւ մուտք գործել Արցախ այն ժամանակւանից, երբ դարձաւ առաջին ամերիկեան լրագրողական խումբը, որը ժամանեց Արցախի Հանրապետութիւն 2021 թուականի սկզբից։ 

Որպէս Ամերիկեան Հայկական Ազգային Անվտանգութեան Ինստիտուտի (AANSI) հիմնադիր նախագահ պարոն Մաքքարլին ղեկավարել և շարունակում է դա անել մի շարք լրագրողական և կրթական առաքելութիւններ Հայաստանում: 

2023 թուականի Օգոստոսին պարոն Մաքքարլին ղեկավարեց Հայաստանում AANSI Մարդասիրական Աջակցութեան Բրիգադի առաջին դասընթացը՝ մոբիլիզացնելով մօտ 50 մարդ եօթ երկրներից, ովքեր տեղակայւել էին Հայաստան: Պարոն ՄաքՔարլիի ղեկավարությամբ AANSI Մարդասիրական Աջակցութեան Բրիգադի անդամները մասնակցել են ամերիկեան և հայկական Կարմիր Խաչի, Հայաստանի Հանրապետութեան ՆԳՆ Արտակարգ Իրավիճակների Բաժանմունքի, ինչպէս նաև Պաշտպանութեան Նախարարութեան տեղեկատւութեան և կիբեր-տեղեկատւութեան Անվտանգութեան Վարչութեանը բարձր որակաւորում ունեցող ամերիկացի և հայ մարզիչների կողմից կազմակերպված բեկումնային դասընթացներին: 

Պարոն Մաքքարլիի վեհ գաղափարի շարժիչ ուժը Սփիւռքի և Հայրենիքի ողջ տարածքում մշակոյթ ստեղծելն է՝ պատրաստ լինելու ֆիզիկական տեղակայման Սփիւռքի բոլոր անկիւններից «96 ժամւայ ընթացքում Հայաստանի պաշտօնատարների ծանուցումից յետոյ, երբ բնական աղէտ, ինչպիսին է երկրաշարժը, ջրհեղեղը, զանգվածային հրդեհներ Հայաստանում. կամ տեխնածին աղէտ, ինչպիսին է պատերազմը, որը բռնկւում է հարևան Ատրպէյճանի կողմից Հայաստանի անպաշտպան խաղաղ բնակչութեան դէմ», ինչպէս ընդգծեց պարոն Մաքքարլին: 

AANSI Մարդասիրական Աջակցութեան Բրիգադի յաջորդ վարժանքը Հայաստանում նախատեսուած է 2024 թուականի Յունիսին։ 

Բազմաթիւ ամերիկահայեր համախմբւել են AANSI-ի՝ Հայաստանի/ Արցախի Ինքնիշխանութեան, Անկախութեան և Պաշտպանութեանն աջակցելու մեծ առաքելութեան շուրջ։ Ջանքերը գլխաւորում է Ամերիկեան Հայկական Ազգային Անվտանգութեան Ինստիտուտի (AANSI)-ի հիմնադիր նախագահ՝ Մարք Մաքքարլին: 

Սուրբ Սարգիս եկեղեցւոյ համայնքը բարձր է գնահատում և նշում՝ պարոն Մաքքարլիի մարդասիրական մեծ ոգին: 

Համայնքի անդամները սիրով հրաւիրւած են Սուրբ Սարգիս Զօրավարի տօնին և եկեղեցական արարողութիւններին, ներառեալ Պատւոյ շքանշանի յանձնումը և յաջորդող ընթրիքը: Լրացուցիչ տեղեկութիւնների համար զանգահարել 747-272-3978 հեռախօսահամարով՝ Տեր Պետրոս քահանայ Բաղրամեանին։ (Տես յայտարարութիւնը սոյն համարի E16 էջում) 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *