Համակրելի, խելացի, հանդարտաբարո, գրագետ, համեստ, խոհուն աչքերով երիտասարդ, ում լսելը շատ ավելի հաճելի է և ոգևորիչ, քան ականջներդ սղոցող ուզածդ քաղաքական կամ պետական գործչի դեմագոգիա։
Ավելին, սիրտդ փառավորվում է, երբ քաղցր Մայրենիդ լսում ես Հայաստանիդ եզդի զավակ Մալխասի շրթերից, առավե՛լ անուշ ու քաղցր, քան՝ նրա հասակակից շատուշատ ազգակիցներիցդ, ովքեր իրենց անճոռնի առոգանությամբ և ռուսախառն սրտխառնոց բառապաշարով աղավաղում են Սրբությունսրբոց Մայրենիդ, ամեն անգամ մեջդ անզուսպ ցանկություն առաջացնելով՝ առաջին իսկ պատահած իրը հագցնել գլխներին։
Ապրե՛ս Մալխաս Malkhas Amoyan , կեցցե՛ս տղաս։
Շնորհակալ ենք ու չափազանց հպարտ քեզանով։