Վարչապետ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշում է ստորագրել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաս- տատելու մասին.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
Պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։
Միջգերատեսչական հանձնաժողովը կնախագահի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: