Գրեց՝ Առլեն Շահվերդյան 

Դու պիտի տրվես անձնազո՛հ գործի 

Եվ պիտի ուղղե՛ս մեջքդ կորացած, 

Աշխատես երկա՛ր, անտրտո՛ւնջ ու ձի՛գ, 

Որ դառնաս հզո՛ր, բոլորին հաղթա՛ծ: 

Պիտի չընկրկե՛ս, երբ ծանր է լինում 

Ու պիտի դիտես գալիքդ՝ դարո՜վ, 

Ո՛ւժն է իրավունք ծնում աշխարհում 

Եվ ուժեղի դեմ թո՛ւյլ է մեղավոր: 

Հանուն ազգային նպատակների 

Եվ Հայրենիքի շենացման համար 

Պիտի քո անխոնջ ջանքերով էլի՛, 

Մշտապես կռես փա՛ռքը քո անմար: 

Ուրեմն միասին՝ ի գո՛րծ և ի զե՛ն, 

Որ համախմբված երկի՛ր զորացնենք, 

Որ ապագայում մեր դիմաց կզե՛ն 

Հարգե՛ն ու ձգվե՛ն, երբ կողքով անցնենք: 

Առլեն Շահվերդյան 

Ռազմահայրենասիրական ոգին բա՛րձր պահենք: 

#գրող, #բանաստեղծ, #պոեզիա, #Հայրենիք, #Հայաստան, #Արցախ 

_________________ 

Պատկերազարդումը՝ © Metal Supreme 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *