Այո, մենք կարող ենք փոխել պատմության ընթացքը՝ Վիլսոնյան իրավարար վճռով։ Այն վերջնական է։ Այն օրենք է։ Այն բողոքարկման ենթակա չէ։ ԱՄՆ-ը հսկում է Թուրքիային Վիլսոնյան իրավարար վճռի մասին լռելով։ Ռուսաստանը իր կողմն է քաշում թուրքին Լենին Աթա- թուրք և Կարսի պայմանագրերի մա- սին լռելով։ Աշխարհը լուռ է Ազգերի Լիգայի (ՄԱԿ) ԱՄՆ-ին տված ման- դատի օրինականության և Լենին Աթաթուրք և Կարսի պայմանագրերի անօրինականության մասին խոսելուց։ Մոսկվայի և Վաշինգտոնի շուրջ 100 տևող այս կեղծ սիրախաղի վճարողը Հայ ժողովուրդն է։Տուժողը՝ Միջազգային Իրավունքն է։ Տու՛ր քո ձայնը հանուն օրինականության։ Ստորագրի նախագահ Բայդենին ուղղված դիմում պահանջը Facebook-ի change.org- ում։Արդեն հավաքել ենք 21.800ստորագրություն։ Նպատակը՝ 100.000- հասցնելն է։ Ինչպէ՞ս… 1.Բացել QR code-ի գաղտնագիրը, Վիլսոնեան Հայաս- տանի քարտէզով, Նախագահ Վիլսոնի նկարով: 2.Սէղմել «sign this petition»-ը: 3.Լրացնել անձնական տվեալները 3 տողերի վրայ (անուն, ազգանուն եւ էլեկտրոնային փոստ): 4. 2 ուղղանկիւններ: «կարմիր ուղղանկիւն»-ը $2 դոլլար է ուզելու: Անցէք դրա վրայով:«Սպիտակ ուղղանկիւն»-ը ասում է «…I will share»: Սեղմէլ դա եւ տարածել …բարեկամ, ծանօթ, ընկերներին: 5.Facebook-ի change.org-համակարգով ստորագրողը իր բողոքպահանջն է հայտնում 104 տարի ԱՄՆ-ի կողմից Վիլսոնեան տեսլականով Հայկական Հարցի լուծման ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան լուռանորոշ կեց- ուածքին, «Վիլսոնեան Իրաւարար վճռի»-ն՝, օրէնքին, մոռանալ տալու փոր- ձերին: Հարգելի Հայ, եղիր ճշտի, արդարի, բարու և օրինականի հետ, մնացածը թող աստծուն։ Կհամոզվես, որ աստված քո միջոցով է գործում, եթե ճիշտ ես,սեր ես ու հավատ։ Տարածի QR կոդը և շատացրու ստորագրությունները։ Քանակն է որակ տալու։ Հետևի զարգացումներին։ Սա է միակ օրինական ճանապարհը։ Մնացածները՝ հիվանդոտ երևակայության դրսևորումներ են։ Հարգանքով՝ «Վիլսոնեան Իրաւարար վճռի գործադրման հանձնախումբ»։