Քանի որ ես պետք է սահմանափակվեմ միայն իմ Հայ Եկեղեցու մասին խոսելով, կցանկանայի ընդգծել, որ այն, անտարակույս, արևելյան առավել բաց ու էկումենիկ Եկեղեցիներից է: Երկար ժամանակ ուսումնասիրել եմ մեր Եկեղեցու պատմության այդ երեսը և գրել «Կիլիկիա կամ էկումե- նիկ Հայաստան» վերնագրով մի փոքրիկ էսսե, որը Գիտական հետազո- տությունների ազգային կենտրոնի (CNRS) կողմից հրատարակվել է Փարի- զում, «Կիլիկիայի թագավորությունը» գրքում: Վերջերս այդ նյութով ես զեկուցում կարդացի Հալլե-Վիտտենբերգում, Մարտին Լութերի համա- լըսարանում, փորձեցի ցույց տալ, որ մեր պատմության ընթացքում, սկսած 5-րդ դարից, էկումենիգմի ոգին Հայաստանում միշտ անբաժան է եղել քրիստոնեական հավատի փորձառությունից: Տարբեր դարաշրջաններում մենք եղբայրական հարաբերությունների մեջ ենք եղել Ասորական և Հու- նական Եկեղեցու, Ալեքսանդրիայի, Անտիոքի, Կեսարիայի, Կապադովկիայի, Կոստանդնուպոլսի Եկեղեցիների, Վրացական Եկեղեցու, ինչպես նաև, հատկապես խաչակրաց արշավանքից հետո, Հռոմի կաթոլիկ Եկեղեցու հետ: Դա վկայում է, որ Հայաստանում էկումենիզմն ամենևին էլ նոր կամ դրսից ներմուծված երևույթ չէ: Ուրեմն, հովվական գործունեության մեջ մենք էկումենիզմը պետք է ներկայացնենք այնպես, ինչպես կա՝ Ուղղափառ Եկեղեցիների պատմությունից ու դարավոր փորձից ծնունդ առած: 

Էկումենիգմի հանդեպ Ուղղափառ Եկեղեցիների որոշ շրջանակների ցուցաբերած վերապահության ու նույնիսկ հակադրության պատ- ճառներից մեկն էլ այն է, որ էկումենիկ ժողովներում շատ են քննարկվում այնպիսի նյութեր, որոնք կապ չունեն մեր հավա- տացյալների կյանքի հետ: Հաճախ այդ ժողովները կարծես որևէ խորհրդարանի կամ ընկերաբանական համագումարի պատ- ճենահանումը լինեն, քաղաքական, ընկերաբանական և այլ հարցեր, որոնք Եկեղեցիների անմիջական խնդիրներին չեն վերաբերում, մեծ տեղ են զբաղեցրել էկումենիկ շատ կազմակեր- պությունների գործունեության մեջ: Հարկավ, Եկեղեցիները, ինչպես բազմիցս կրկնել եմ մեր զրույցներում, չեն կարող անտե- սել հանրության հիմնախնդիրները: Սակայն մենք դրանց պետք է մոտենանք հայտնապես քրիստոնեական դիրքորոշմամբ, և այդ դիրքորոշումն էլ պետք է միանգամայն պարզ լինի մեր հավատացյալների համար: 

Պատահում է նաև, որ առանձին Եկեղեցու կամ երկրագնդի ինչ-որ տարածաշրջանի մասնակի խնդիրները դիտվում են իբ- րև համընդհանուր: Օրինակ՝ կանանց քահանայական ձեռնա- դըրության հարցը արևելյան Եկեղեցիների հավատացյալների համար առաջնակարգ նշանակություն չունի, և կարելի չէ մեզա- նից պահանջել, որ մենք արհեստական կերպով որդեգրենք այլ Եկեղեցիներին հատուկ այդ խնդիրը՝ իբրև համապարփակ, և պարտադրել, որ այն քննարկենք էկումենիկ շրջանակներում: Մենք՝ ուղղա- փառներս, համարում ենք, որ ԵՀԽ-ը և էկումենիկ մյուս բոլոր կազմակեր- պությունները պետք է իրենց ժողովներում արծարծեն Եկեղեցու միության վերահաստատման վերաբերյալ խնդիրները, որովհետև այս է ամբողջ էկումենիկ շարժման հիմնական իմաստը: 

Վերջապես, կա էկումենիզմի հանդեպ կանխակալ անհանգստության հո- գեբանական մի այլ պատճառ՝ ինքնությունը կորցնելու վախը: Սա շատ կնճռոտ հարց է: Բացասական շատ հակազդեցություններ առաջ են գալիս այդ վախի հետևանքով, ինչն արտահայտված չէ բացեիբաց, բայց ունի շատ խոր արմատներ: Որոշ ուղղափառներ վախենում են, թե էկումենիկ շարժմանը մասնակցությունը կարող է կորստյան մատնել արևելյան ուղղափառ մեր ինքնուրույնությունը, մեր եզակիությունը և նույնիսկ եղծել մեր Եկեղեցիների ուղղափառությունը: 

(շարունակելի) 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *