Չորեքշաբթի, 19 հունիսի 2024 թ. – Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ռազմավարական հաղորդակցության բարեփոխման հաջող ընթացքին և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին: Երկուստեք կարևորվել է այս տարվա ապրիլի -5ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: 

Կողմերը գոհունակություն են հայտնել արդյունավետ փոխգործակցությունից և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *