Գրեց՝ Ռաֆայէլ Համբարձումեան
Ռուսախտի հայ բացիլները իրենց ճոր- տատիրոջ հրահանգով հայ ժողովըր- դին ՆՈՐԻ՛Ց ԵՆ աշխարհով մէկ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ: Նրանք յայտարարում են, թէ հայութիւնն ԵՐԿՈՒ ՄԱՍԻ է բաժանուած. մի մասն էբր թէ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԱՒԵԼԻ ՔԱՆ 250 ԱՄԵԱՅ ԹՔԱՄԱՆ ու ԳԱՐՇԱՄԱՆ, ՅԵՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ, ԱՏԵԼՈՒԹԻՒՆ, ՊՈՌՆԿՈՒԹԻՒՆ, ԲՌՆԱԿԱԼՈՒԹԻՒՆ, ԹՄՐԱՄՈԼՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԻՒՆ ՃԱՐԱԿՈՂ ՌՈՒՍԱՍ- ՏԱՆԻ՛ ՀԵՏԵՒՈՐԴՆ Է, ՄԻ ՄԱՍԸ՝ ԵՒՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՄՆ-Ի: ԵՒ ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՒՈՒԹԻՒՆԸ ԶԷՐՈՅԱՑՆՈՂ ԱՄԵՆԱՄԵԾ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆԸ. ուզում են հայութեանը պարտադրեն ԱՅԴ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԻՄԱՆԱ ՀԱՆՐԱՔՈՒԷՈ՛Վ: Այսինքն՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՆՐԱՔՈՒԷՈ՛Վ ՊԱՐԶԻ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱ՞Ն ՀԵՏ Է, թէ՞ ԴԻՒԱՊԵՏՈՒԹԵԱՆ… Հայաճորտացումի այս դաւադրութեան ամենաարդիւնաւոր ու սրբագրիչ պատասխանը ՀՀ մի քանի կուսակցութիւնների՝ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆԸ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՂ նախաձեռնութիւնն է: Նրանք յայտարարեցին, սկսում են աշնանը ՀՀ-ում Հայաստանը Եւրամիութեանը վերամիաւորելու ՀԱՆՐԱՔՈՒԷ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ: Գրում եմ «ԵՒՐԱՄԻՈՒԹԵԱՆԸ ՎԵՐԱՄԻ- ԱՒՈՐՈՒՄ», քանզի Հայաստան-Եւրոպա հոգեռազմազինակցութիւնը սկսո- ւում է աւելի քան 1700 տարի առաջ, ՉՈՐՈՐԴ դարի սկզբների՝ Հայաստանի ու Հռոմէական կայսրութեան միջեւ կնքուած «սիրո և միաբանության» դաշինքով: Սոյն նախաձեռնութիւնը հայոց ինքնիշխան պետականութիւնը վերականգնող ու յատկապէս ՄԱԿ անդամ կոչուող ՀՀ-ը Ռուսաստանի ենթակայութեան տակ լինելու հանգամանքով Հայաստանի ԱՆԿԵԱԼ հեղինակութիւնն ու վարկը վերականգնելու բացառիկ հնարաւորութիւն է ընձեռում: Մամիկոնէից տարօնականների ուխտ հանրային մարմինը անվերապահօրէն միանում է նախաձեռնութեանը՝ սոյն ՅՈՐԴՈՐԱԿՈՎ իր կարողութիւնները բեւեռելով հանրաքուէն ԱՆՊԱՅՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆՆ ԱՆԽՏԻ՛Ր ՅՈՐԴՈՐԵԼՈՎ ՄԻԱՆԱԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՆԸ: Ներկայացնում ենք սուրբ Կոստանդին Մեծ – սուրբ Տրդատ Մեծ դաշնագրի հայերէն թարգմանութիւնը, որը կարծում ենք հանրաքուէն նախաձեռնողները, իբրեւ պատմական աղբիւր, հարկ է մշտապէս յղեն.
«ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԵԾ ԿԱՅՍԵՐ ԵՒ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՍՈՒՐԲ ՍԵՂԲԵՍՏՐՈՍԻ ԵՒ ՏՐԴԱՏ ԹԱԳԱՒՈՐԻ ՈՒ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉԻ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՍԻՐՈՅ ԹՈՒՂԹԸ
Կամօքն Աստուծոյ եւ միջնորդութեամբ սուրբ Աստուածածնի, սուրբ առաքելոց եւ ամենայն սրբոց՝ երկու արքաներս, երկու Հայրապետներս եւ հռովմէացի ու հայ երկու ազգերս… եղբայրներ դարձանք միմեանց, Քրիստոսի Փառաց խաչափայտի առաջ յաւիտենական ուխտ եւ դաշինք հաստա- տեցինք մեր մէջ՝ քաջարի լատինացիներս եւ անյաղթելի թորգոմացիներս: Եւ ի հաւատարմութիւն հաստատուն ու անջնջելի մեր ուխտի, Քրիստոսի ահազդու եւ անգին արիւնը խառնած մելանին, գրով իրար եղբայր համարուեցինք մենք՝ արեւմտեան եւ արեւելեան ազգերս, եւ պարտաւորուեցինք, որպէս Քրիստոս Աստծուն եղբայրակիցներ, իրարու հանդէպ ունենանք հաւատ, սէր ու միաբանութիւն, իրար համար կամովին մահ ընդու նելով, սիրելիներին՝ սիրելի եւ թշնամիներին թշնամի դառնալով»*: *Յունարէնի հայերէն գրաբար թարգմանութիւնը տպագրուել է 1709 թ., Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Կոստանդնուպոլիս, 1709 թ. գրքի էջ 334-ում, ուրկից Պօղոս Խաչատրեանի արդի աշխարհաբարի վերածածը հրապարակել եմ Ազգային միասնութեան ուխտի հանրային մարմնի ԱԶԱՏ ՀԱՅՔ պաշտօնաթերթի թիւ 43–65 միացեալ համարում (Երեւան, 1991 թ., էջ 94):Ռ.Հ.
Ե՛ւս Մի քանի աղբիւրների մէջբերումներ.
Երբ բոլոր մարդիկ իջնում էին Եփրատ գետի ջրերի մէջ մկրտուելու,Աստծուց սքանչելի հրաշք երեւաց, քանզի գետի ջրերը կանգնելով յետ դարձան: Սաստիկ լոյս երեւաց լուսաւոր սեան նման եւ կանգնեց ջրերի վրայ ու նրա վրայ տէրունական խաչի կերպարանքը: Եւ լոյսն այնքան ծագեց, մինչեւ որ նուազեցրեց արեգակի ճառագայթները: Օծութեան իւղը, որ Գրիգորը մարդկանց վրայ էր թափում, գետի մէջ շրջան կատարելով՝ մարդկանց շուրջն էր պտտւում : Ամենքը զարմացած օրհնութիւն էին տալիս ի փառս Աաստուծոյ: Օրուայ երեկոյեան հրաշքը աներեւոյթ եղաւ: Նրանք, որ այն օրը մկրտուեցին, աւելի քան տասնհինգ բիւր էին(150 000), արքունական զօրքից(Ագաթանգեղոս, Պատմութիւն հայոց, գրաբար-աշխարհաբար զուգադիր հրատարակութիւն, Երեւան, 1983 թ. էջ 464-465):
***
«Ապա Հայոց մեծ արքա Տրդատը, երբ այս ամէնը լսեց (որ Հռոմի կայսր սբ Կոստանդիանոս Մեծը մկրտուել է, Ռ. Հ.՚), իր հետ առաւ մեծ Արքեպիսկոպոս Գրիգորին, նրա որդի Արիստակէս եպիսկոպոսին եւ միւս եպիսկոպոս Աղբիանոսին, Զինուորականութիւնից՝ պապալատի բոլոր գահերեցներին, որոնք բդեշխ էին կոչւում…եւ այլ մեծածեծներով եւ եօթանասուն հազար ընտիր զօրքով հանդերձ Վաղարշապատ քաղաքից շարժուեց գնաց անցնելու Յունաց սահմանները…, հասան Իտալիա, Հռոմի թագաւորանիստ քաղաքը…որ երբ լսեցին աստուածակարգ թագաւոր Կոստանդիանոսը եւ մեծ հայրապետ արքունի դռան արքեպիսկոպոսը, որի անունը Եւսեբիոս էր, մեծ սիրով պատիւ անելով ընդառաջ եկան եւ իրար հաւասարապատիւ ողջիւն տալով՝ուրախ եղան: Այնտեղ տիեզերական քաղաքում աստուածասէր կայսր Կոստանդիանոսը զարմացած հարցրեց Տրդատ արքային, թէ ինչպէ՞ս կամ որպէ՞ս քեզ պատահեցին այդ հրաշքները: Իսկ նա կայսեր առաջ պատմեց Աստուծոյ բոլոր գործերը: Ամօթ չը համարեց պատմել նրան իրեն հասած ահաւոր պատուհասները, անասունի կերպարանք ստանալը… այստեղ իսկ կայսեր առջեւ ցոյց տուեց իր հետ տարած Գրիգորին, թէ «սա այն մարդն է, ասաց, որի ձեռքով մենք ճանաչեցինք Աստծոյ մարդասիրութիւնը եւ նրա նշանաւոր զարմա-նագործութիւնները»: Սրա վրայ զարմանալով, Կոստանդիանոս կայսրը խոնարհեցրեց իր անձը, ընկաւ Գրիգորի առջեւ, որպէսզի օրհնուի նրանից… Նոյնպէս Տրդատ արքային, իբրեւ սիրելի եղբօր, մեծ ուրախութեամբ սէր ցոյց տուեց…առաւել եւս դաշինք կնքեց նրա հետ՝ միջնորդ դարձնելով տէր Քրիստոսի նկատմամբ ունեցած հաւատը, որպէսզի միշտ հաստատուն պահեն մտերիմ բարեկամութիւնն իրենց թա- գաւորութիւնների միջեւ… եւ այնտեղ մեծամեծ պատիւներ ընդունելով՝ եկան հասան Հայոց երկիրը, Արարատեան գաւառը, Վաղարշապատ քաղաքը, ուր սրբերի գերեզմաններն էին »(Տե՛ս Ագաթանգեղոս, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ Հայոց , գրաբար-աշխարհաբար զուգադիր հրատարակութիւն, Երեւան, 1983 թ., էջ 486 489):
***
Ագաթանգեղոսի Յունարէն մատեանը Տրդատ Մեծի եւ Գրիգորի ճամփորդութիւնը Հռոմ տարբեր ձեւով է նկարագրում, ըստ որի կայսրն ինքը նամակ է գրում Հայոց արքային՝ հրաւիրելով նրան ու Գրիգոր Լուսաւորիչին. «Մեծ Հռոմում Կոստանդին կայսրը լսելով Տրդատ թագաւորի հետ կատարուածի եւ վկա(մարտիրոս, Ռ. Հ.) Գրիգորի գործած հրաշքների մասին,փոջթաց դեսպաններ ուղարկել երկու բան ձեռք բերելու նկատառումով, այն է՝ իր մօտ ընդունելու վկային ու քահանայապետին, ապա Հայոց թագաւորին յորդորելու դաշինք կնքել եւ բարեկամութիւն հաստատել»(տե՛ս Ագաթանգեղոս, յունարէն վարք, էջ 174): Ըստ Քարշունի վարքի(Ագաթանգեղոսի ասորատառ արաբերէն թարգմանութեան գիտավերնագիրը, որը 1961 թ. Հայտնաբերել, 1971 թ. Փարիզում Հրատարակել է Մ. Վան Էսբրուքը, էջ 88-89), Տրդատ Մեծն ու Գրիգոր Լուսաւորիչը գնացին ոչ թէ Հռոմ, այլ Կոստանդնուպոլիս, ուր նրանց դիմաւորեց Կոստանդին կայսրը:
Մամիկոնէից-տարօնականների ուխտ հանրային մարմնի ատենավար, պատմաբան՝
Ռաֆայէլ Համբարձումեան
20 -22 յունիսի 2024 թ.