Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատ- րոնում բեմադրվել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի յուրահատուկ մեկնաբանությամբ Շեքսպիրի Համլետը։ Ռեժիսորի բեմադրության մեջ հնչում է ճապոնական երաժշտություն, ճապոնական ազգային նվագարան՝ կոտո, որը նվագում է Տաղարան հնագույն երաժշտության անսամբլի երաժիշտ, համաշխարհային մրցույթի գլխավոր մրցանակակիր, միջազգային մրցանակների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը։ Առաջին անգամն է, երբ ճապոնական ազգային նվագարանը հայաստանյան հանդիսատեսին ներկայացվում է հենց հայուհու մատուցմամբ։ Կոտո նվագարանը թատրոնը Ճապոնիայից ձեռք է բերել հատուկ այդ ներկայացման համար: Կոտոն ճապոնական ավանդական լարային կսմիթային նվագարան է, նմանատիպ գործիքները տարածված են նաեւ Կորեայում ու Չինաստանում, որոնք էլ տարբերվում են լարերի քանակով, նվագելու տեխնիկայով, անվամբ (կա նաեւ բաս կոտո): Կոտոն համարվում է արքունական նվագարան, ծագումնաբանությամբ՝ 8-րդ դարից է: Ըստ ճապոնացիների, կոտո նվագելը ասոցացվում է արիստոկրատության, իմաստության եւ էլեգանտության հետ: 

Ինչպես Ճապոնիայի փոխդեսպաններն են արձանագրել, որոնք ներկա են եղել ներկայացման պրեմիերային, ավանդական ճապոնական երաժշտական գործիքը՝ կոտոն, պիեսին հիպնոսացնող շունչ է հաղորդել: 

Ներկայացման մեջ հայրենասիրության գաղափարն է արծարծվում և ռեժիսորը նաև ճապոնական արվեստի միջոցով փորձել է ընդգծել հայրենիքի կարևորությունը՝ չհեռանալով մերօրյա խառնիճաղանճ իրավիճակից։ Գ. Խաչատրյանը «Համլետում Գոնզագոյի սպանությունը փոխարինել է Յուկիո Միշիմայի Հայրենասիրությունով, որը շատ ներդաշնակ ու համահունչ է ստացվել: 

Քանոնահարուհին նշել է. «Երբ Գրիգոր Խաչատրյանն առաջարկել է կոտո նվագել «Համլետում, այնքան գեղեցիկ է ներկայացրել գաղափարը, որ առանց վարանելու ընդունել է առաջարկը, քանի որ թատրոնը շատ հոգեհարազատ է իրեն, կոլեկտիվն էլ նրան ընդունել է ծափողջույններով: Բայց թե ինչպես պետք է հաղթահարեր նվագելը այդ գործիքի վրա, չի էլ մտածել: Չնայած համագործակցություն ունեցել է ճապոնացի կոտոյահար երաժշտի հետ, գործիքը ծանոթ է եղել , ծանոթ է եղել նաեւ մակոտո գործիքի հետ, քանի որ քանոնի հետ համատեղ կատարումով հանդես է եկել: Իսկ այսօր սիրված քանոնահարուհին արդեն նվագում է դրամատիկական թատ- րոնի բեմից` Հայաստանում առաջին ու միակ կոտոն: 

Թատրոնի մոգական աշխարհ առաջին անգամ է մուտք գործել, թեև պրոֆեսիոնալ բեմում է արդեն 30 տարի: Մանկական ֆիլհարմոնիայից է սկսվել Մարիաննա Գևորգյանի բեմական ուղին Քանոնահարուհին անկեղծացել է, որ իր համար շատ ուրախալի է, որ առիթ ունի ներկայանալու հենց այդ թատրոնում, հենց Գ. Խաչատրյանի ներկայացմանը: 17 տարի դադարից հետո Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ էր բարձրանում Շեքսպիրի Համլետը` նոր խոսք, նոր ասելիք, մեր օրեր, հսկայական թիմային աշխատանք, ու բոլորը՝ նվիրյալներ: Յուրաքանչյուր փորձ, խորհրդակցություն անցել է շատ համերաշխ, ուրախ, սրտացավ, ու այս ամենի հանրագումարն է կայացած ներկայացումը: 

Մարիաննա Գևորգյանի խոսքով` այս Համլետը նորույթ է։ Պետք է անպայման գալ, դիտել, յուրովի ընկալել ռեժիսորի ասելիքը, դերասանական խաղը և երաժշտական լուծումները:

 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *