Շաբաթավերջին սկսաւ Միացեալ Նահանգներու մէջ տեղի ունեցող «Ին- տիըն Ուէյլզ» թենիսի բաց մրցաշարքը:
Թիւ 23 դասուած հայազգի Կարէն Խաչանով 2 ժամ տեւող մրցումի մը պարտութեան մատնեց Եաքուպ Մենսիքը (Չեխիա)` 3-6, 6-0 եւ 6-3 արդիւն- քով:
Նախկին թիւ 1 թենիսմեն Նովաք Ճոքովիչ անակնկալ պարտութիւն մը կրեց նետերլանտցի Պոթիք Վան տը Զանտսխուլփի դէմ մրցումին` 6-2, 3-6 եւ 6-1 արդիւնքով: Թիւ 6 դասուած Ճոքովիչ բնաւ լաւ ելոյթ չունեցաւ: Թիւ 1 դասուած Ալեքսանտր Զվերեւ իր կարգին պարտութիւն կրեց այլ նետերլանտցի թենիսմենէ մը` Թալոն Կրիքափուրէն` 4-6, 7-6 եւ 7-6 ար- դիւնքով:
Աղջկանց մրցումներուն, հայ թենիսվումըն Էլինա Աւանէսեան 6-3 եւ 6-3 արդիւնքով պարտութիւն մը կրեց խրուաթ Տոննա Վեքիչէն, 1 ժամ 22 վայրկեան տեւող մրցումին:
Թիւ 1 դասուած Արինա Սապալենքա 7-6 եւ 6-3 արդիւնքով պարտութեան մատնեց Մաքարթնի Քեսլըրը:
Ստորեւ` կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
Պոթիք Վան տը Զանտսխուլփ (Նետերլանտներ) – Նովաք Ճոքովիչ (Սերպիա) 6-2, 3-6 եւ 6-1
Հուպերթ Հուրքաչ (Լեհաստան) – Ուկօ Կասթոն (Ֆրանսա) 7-5, 6-3
Կարէն Խաչանով (Ռուսիա) – Եաքուպ Մենսիք (Չեխիա) 3-6, 6-0 եւ 6-3
Կայել Մոնֆիս (Ֆրանսա) – Սեպասթիան Քորտա (Միացեալ Նահանգներ) 7-6, 7-6
Մարքոս Ժերոն (Միացեալ Նահանգներ) – Քասփըր Ռուտ (Նորվեկիա) 7-6, 3-6 եւ 6-2
Մաթէօ Առնալտի (Իտալիա) – Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա) 6-4, 7-5
Քարլոս Ալքարաս (Սպանիա) – Քուենթեն Հալիս (Ֆրանսա) 6-4, 6-2
ԱՂՋԻԿՆԵՐ
Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) – Մաքարթնի Քեսլըր (Միացեալ Նահանգներ) 7-6, 6-3
Փոլինա Քուտերմեթովա (Ռուսիա) – Էքաթարինա Ալեքսատրովա (Ռու- սիա) 7-5, 6-2
Սոնէյ Քարթալ (Բրիտանիա) – Պէաթրիս Հատտատ Մայա (Պրազիլ) 6-2, 6-1
Տոննա Վեքիչ (Խրուաթիա) – Էլինա Աւանէսեան (Հայաստան) 6-3, 6-3
Էլենա Ռիպաքինա (Ղազախստան) – Սուզան Լամենս (Նետերլանտներ) 6-3, 6-3
Միրա Անտրէեւա (Ռուսիա) – Վարվարա Կրաչեւա (Ֆրանսա) 7-5, 6-4
Իկա Շվիանթեք (Լեհաստան) – Քարոլին Կարսիա (Ֆրանսա) 6-2, 6-0