ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Ան- դրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղե- կավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: 

Այցի շրջանակում պաշտոնյաները հետևել են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բա- լետի ազգային ակադեմիական թատրոնում և «Արամ Խաչատրյան» համեր- գասրահում առաջիկայում կայանալիք համերգների փորձերին: 

Կարևորելով համերգներում երգչախմբի՝ ըստ պատշաճի պատրաստ- վածությունը, Հովհաննես Չեքիջյանն ընդգծել է. «Երգող մարդը պետք է տրա- մադրություն ունենա: Եթե չկարողանանք այդ տրամադրությունը ստեղծել, մեզ մոտ ոչինչ չի ստացվի»: 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *